17.06.19

Ջոն Հոլթ “Մանկական հաջողությունների երաշխիքը”

1. 5 պնդում, որոնց հետ համամիտ եմ’
✓”Երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, և նրանք հեշտությամբ ու բնականորեն են սովորում, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց”:

✓”Դպրոցը կարող է լինել այն վայրը, որտեղ բոլոր երեխաները ոչ միայն ֆիզիկապես են մեծանում, և որտեղ ավելանում են նրանց գիտելիքները, այլև զարգանում են նրանց հետաքրքրասիրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, անկախությունը, հնարամտությունը, կենսունակությունը, համբերատարությունը, տեղեկացվածությունը և ըմբռնողականությունը”:

✓”Մեզանից շատերին դեռ մանկական տարիքում ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի: Դրա համար էլ մենք շարունակում ենք երեխաներին այնպես վերաբերվել, ինչպես վերաբերվել են մեզ՝ հաղորդակից դարձնելով «իրական կյանքին»՝ «Եթե ես կարողացել եմ հարմարվել այդ ամենին, ապա նրանք նույնպես կարող են» մտքով”:

✓”Ուսուցիչներն ու մանկավարժները պետք է իմանան այն, ինչ արդեն բավական վաղուց հայտնի է. նախ՝ կենդանի ու հաճելի զգացումները ավելի հեշտ են հիշվում, երկրորդ՝ հիշողությունը ավելի լավ է աշխատում, եթե նրան չեն հարկադրում, հիշողությունը ջորի չէ, որին կարելի է քշելով շարժել”:

✓”Վերջիվերջո մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է և այդպիսին կմնա միշտ: Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ: Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում մյուս մարդու գլխում”:

2. 3 պնդում, որոնց հետ համամիտ չեմ’

✓”Միայն քիչ թվով երեխաներ են ընդունակ այնպես լավ սովորելու դպրոցում, ինչպես մենք ենք ցանկանում”: – համամիտ չեմ պնդման հետ , որովհետև կարծում եմ մենք չպետք է սահման գծենք սովորելու հետ կապված։ Եթե երեխան հետաքրքրված լինի հաճույքով կսովորի, իսկ դա արդեն սովորեցնողի ց է կախված, նրա մասնագիտական հմտություններից։

✓”Ուսուցիչներն այսօր նույնիսկ ավելի քիչ քան հին ժամանակներում կարող են պատմել իրենց առարկայի, իրենց դասավանդման ու գիտելիքների ստուգման մասին”: – համամիտ չեմ, որովհետև իմ կ/հ-ում գտնվելու այն քիչ ամիսների ընթացքում հասցրեցի նկատել, թե որքան են սովորեցնողներն աշխատում իրենց վրա, ինքնակրթվում , վերապատրաստվում, ջանք չեն խնայում է’լ ավելիին տիրապետեն։
✓”Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին”:– համակարծիքի չեմ, սա սխալ գաղափար չէ, եթե չպլանավորես հաջորդ օրդ, այն հետաքրքիր, ճիշտ կազմված, հաճելի չի լինի ոչ սովորողի ,ոչ էլ սովորեցնողի համար։

3. Սեմյոն Սոլովեյչիկ
ԵՐԵՍ ԱՌԱԾ ԵՐԵԽԱՆԵ՞Ր

1. հեղինակի հիմնական դրույթը’
Երես տված երեխաները երջանիկ երեխաներ են, իսկ երջանիկ երեխաները երջանիկ մեծահասակ են դառնում:

Ես լիովին համամիտ եմ հեղինակի հետ, փորձեր’ նախ հենց ես եմ, 2դը իմ բալիկը և ընկերների, ծանոթների երեխաների օրինակով համոզված եմ ,որ երեխային պետք չէ պատժել,պահել սահմաններում և խիստ լինել։ Որքան ազատ թողնես երեխային իր ընտրության,որոշումների հետ, այդքան նա ճիշտ ընտրություն կանի։

Advertisements

One thought on “Հեռավար աշխատանք Թվաբանություն 17․06

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s