17.06.19

Կարդալ Ջանի Ռոդարիի ստեղծագործական հնարքները։

Նյութի ներքևում՝ կարծիքներ բաժնում ներկայացնել այդ հնարքներից մեկի օգտագործմամբ որևէ ուսումնական-ստեղծագործական աշխատանք։ Արված աշխատանքի մշակումը, որն իրականացրել եմ սովորողների հետ։

Տարբեր մասնաճյուղերում կատարածս աշխատանքների արդյունքները տեղադրված են իմ բլոգում “էմոցիոնալ խճանկար” անվամբ։

1. Անվանում’
էմոցիոնալ խճանկար։

2. Նախատեսված է’
3-12 տարեկան երեխաների համար (այլ տարբերակով նաև մեծահասակների համար)։

3. Մասնակիցներ’
Դպրոցական տարիքի երեխաներ։

4. Իրականացման տևողությունը’

3 րոպե։

5. Նպատակը’
• Ճնշված հույզերի դուրսբերում;
• Ագրեսիայի հաղթահարում;
• Երևակայության զարգացում:

6. Խնդիրները’
Արտթերապևտիկ տեխնիկան թույլ է տալիս մասնակցին հաղթահարել ագրեսիան, տեղափոխվել երևակայական ոլորտ;

7. Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ’
Կարողանալ կատարել տրված հրահանգը:

8. Նախագծի ընթացքում նախատեսվում է’
• զգացմունքների, հույզերի արտահայտում;
• աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում;
• սեփական անկրկնելիության, նշանակալիության հաստատում;
• հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում:

9. Միջավայրը’
Դպրոց/ պարտեզ:

10. Անհրաժեշտ գործիքներ’

Գունավոր մատիտներ/յուղամատիտներ, A4 ֆորմատի թղթեր և նոթբուք( կամ այլ գործիք, որը կապահովի երաժշտությունը)։

11. Կիրառվող մեթոդները’
Լսել և անսխալ կատարել հրահանգը ( փակված աչքերով 2 ձեռքով միաժամանակ աշխատել թղթի սահմանների մեջ)։

12. Ուսումնական գրականություն, այլ ռեսուրսների ցանկ’
• Գրական ստեղծագործությունների ցանկ’
Выготский Л.С. “Воображение и творчество в детском возрасте”;
Декер- Фойгт Г.Т. “Введение в музыкотерапию” ;
• Երաժշտական ստեղծագործությունների ցանկ’
Բեթհովեն, Բախ, Վիվալդի, Մոցարտ:

13. Նախագծի իրականացման ընթացքը’
Երեխաներն ընտրում են իրենց համար հաճելի 2 գույնի մատիտներ, տրվում է հրահանգ փակել աչքերը և ուշադրությունը կենտրոնացնելով երաժշտության վրա աչքերը փակ վիճակում ,2 ձեռքով միաժամանակ աշխատելով թղթին փոխանցել իրենց երաժշտության նկարը, հույզերի խճանկարը։

14. Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդությունները, համագործակցությունները, կրթական փոխանակումները’

Նախագծին կից կարելի է կազմակերպել ճամփորդություն հոգեբանական մանկական կենտրոններ, համատեղել ավազե թերապիայի, խաղային թերապիայի հետ։

15. Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները ‘
Երաժշտությունն ու նկարչությունը հիանալի ընկերներ են: Դրանք լրացնում և հարստացնում են մեկը մյուսին:
Երաժշտական նկարների ստեղծումը երեխաներին հաճույք և հանգստություն կպարգևի,ինչպես նաև կնպաստի ուշադրության կենտրոնացմանը։
Կարելի է պարբերաբար կրկնել թերապիան , համեմատել 1 և 2դ նկարները, հասկանալ որքանով է հաղթահարվել խնդիրները։

հետագայում կարելի է կիրառել այլ արտթերապևտիկ մեթոդիկաներ, որոնց սպեկտրը շատ բազմազան է և տարբեր խնդիրների հետ են աշխատում, և առնվազն հոգեկան հանգստություն են պարգևում մարդուն, լիցքաթափում են։

16. Նշել նախագծի ուսումնասիրական բաղադրիչը’

Արտթերապևտիկ մեթոդիկաները թույլ են տալիս երեխայի հոգեվիճակի նախնական ախտորոշում իրականացնել, ինչը մեր դեպքում հնարավորություն կտա անընդհատ աչքի առաջ ունենալ երեխայի հոգեհուզական դաշտը, վաղօրոք գտնել առկա և պոտենցիալ խնդիրները, և հետևաբար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։
Բացի այդ, այս նախագծի միջոցով կարելի է ստանալ հետևյալ դրական արդյունքները.

• Երևակայության զարգացում;
• Գտնել սոցիալապես ընդունելի ճանապարհ ագրեսիվությունից և այլ բացասական զգացմունքներից ազատվելու համար;
• Մշակել մտքերն ու զգացմունքները;
• Զարգացնել ինքնատիրապետում;
• Կենտրոնանալ զգացմունքների վրա;
• Զարգացնել ստեղծագործական և ինքնագնահատման կարողությունը:

Advertisements

One thought on “Հեռավար աշխատանք լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s