Հունիսի 17-2fb_img_1560860358495361102884893448624.jpg8-ը 5 տարեկանների ուսուցման խմբերի ղեկավարների, ուսուցչի օգնականների, երկարացված օրվա կազմակերպիչների «Մուտք կ/հ» ճամբարն է կայանալու։

1 օր ուշացմամբ միացա ճամբարականներին։ Այն ինչ սովորում, հոգևոր սնվում, ուրախանում,վայելում ենք’ չի կարող այլ վայրում տեղի ունենալ։

Օրն անցավ բավականին հագեցած։

Սկսեցինք Սեդա Թևանյանի և այլ դասավանդողների հետ միասին ընդհանուր պարապմունքը ,սովորեցինք նոր պար,երգ։

Այնուհետև բացօթյա միջավայրում տեղի ունեցավ Լուսինե Փաշայանի հետ հանդիպումը։ Նա ներկայացրեց Իմացումի հրճվանք_կրթական ծրագիրը։

Մենք ծանոթացանք կրթահամալիրի ուսումնական պլանի առանձնահատկությունների և Լուսինեի եզրակացությունը երաժշտության, օտար լեզուների, ուսումնական ճամփորդությունների հետ կապված։

Նաև խոսեց գնահատման համակարգի մասին , թե ինչպես են կ/հ-ում գնահատում, խրախուսում, օգնում երեխաներին ոգևորվել և ավելիին ձգտել։ Ներկայացրեց դասվարի, երկարացված օրվա ուսուցչի և ուսուցչի օգնականի գործառույթերի, կարևոր դերի մասին։

Լուսինեին կարելի է լսել անվերջ, նրա ձայնի հանգստությունը վայելելուց հետո ջրասուզվեցինք Անուշի օգնությամբ ։ Նա սովորեցրեց որոշ հմտություններին։ Կտրվեցինք առօրյայից, ժամը թռավ մի ակնթարթում։

“Ժողովրդական օպերա” դասաժամի պատասխանատուն է Մարիամ Մնացականյանը, ում հետ պատրաստվում ենք «Վարդավառին»՝ իր ծիսական արարողություններով , երգ ու պարով ։

Սովորել ենք’
Բոբիկ ջուր մի էրա,
Մեր տան իտև,

Հաց կթխեմ երգերը։

Պակաս տպավորիչ չէր ագարակը, որտեղ ծանոթացանք տարածքին, գնացինք ձիերի մոտ, այնտեղ էին նաև 5 տարեկան երեխաները, ոգևորված կերակրում էին կենդանիներին, ծանոթացանք ձիերի՝ Գեներալի, Մաշայի, Ջենիի, Խզբզի հետ, նաև պոնիի և իշուկի։

Օրվա ֆոտոպատումը ստորև’

Advertisements

One thought on “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար, օր երկրորդ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s