“Մուտք կրթահամալիր” մանկավարժական ճամբար, օր չորրորդ.

Այսօր մենք ունեցանք շատ կարևոր, ուսումնառաimg-926173f0797f8eaac9bd5a1d949cde68-v5020416787520463301.jpgտ, հաճելի հանդիպում Տիկին Մարիետի հետ։

Նա ծանոթացավ բոլորիս հետ, պատասխանեց մեզ հուզող հարցերին, խորհուրդներ տվեց , ծանոթացրեց կ/հ- ի դասվարների գործունեության կարևորության հետ։

Քննարկեցինք Ռոդարիական հնարքների կիրառությունը, կիսվեցինք անձնական փորձով։

Ուրախ եմ, որ ճանաչեցի նման կիրթ, բարի,եռանդուն, դրական մարդուն։

Այնուհետև լողացինք, ընկեր Անուշը մեզ շնչելու տեխնիկայի հետ ծանոթացրեց , նաև ցատկեցինք։

Օրվա հրաշալի լուրը հայտնեց տիար Բլեյանը’ պոնիի,Ագարակի նոր բնակչի լուրը, որի շնորհիվ է’լ ավելի հաճելի ավարտ ունեցավ ճամբարականների օրը։

Ջրային հանգստությունն վայելելուց հետո շտապեցինք մեկ այլ խաղաղ վայր’ կենդանիների մոտ, Ագարակ։

Շատ չխանգառեցինք նորածին պոնիին և մայրիկին, թողեցինք հանգստանան։

Օրն ավարտեցինք մեր սիրելի ընկեր Անահիտի հետ զրուցելով, անցած և ապագա անելիքի քննարկմամբ։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s