Շաբաթվա ամփոփում, “Մուտք կրթահամալիր” մանկավարժական ճամբարի հինգերորդ օր.

img_20190621_0849252042781969275412098.jpg

Առավոտն այսօր սկսվեց Ուսումնական ժամերգությոամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում, որն ապահովեց ողջ օրվա համար հոգևոր հանգստություն։

Կատարեցինք ընկեր Մարիամի օգնությամբ ծրագրում ընդգրկված հոգրևոր տաղերը․

  • «Մանուկների հա՛յր մեր» ՝ Կոմիտաս
  • «Առաւօտ լուսոյ»՝ Ն. Շնորհալի

Հատվածներ Սբ. Պատարագից

  • «Սուրբ Աստուած»
  • «Յիշեա Տէր»
  • «Քրիստոս ի մէջ»
  • «Տէր ողորմեա»
  • «Այսօր ձայնն հայրական»
  • «Հայրապետական Մաղթերգ»

Տպավորությունները նկարագրելն անհնար է։

Այնուհետև քայլքով ուղևորվեցինք դեպի Արևելյան դպրոց-պարտեզ հանդիպելու տիար Գևորգ-ին։ Բովանդակալից զրույց- ուղղորդում ունեցանք Գևորգ Հակոբյանի հետ։ Նա մեզ պատմեց Ջոն Հոլթի մասին, երեխաների վերաբերյալ նրա օրագրի, ուսումնասիրությունների մասին։ Նա կարևորեց ուսուցչի օրագրի առակայությունը։

Խաղային տարբերակով կատարեցինք հետաքրքիր թվաբանական մարզանք- վարժություններ։

Այնուհետև մեր արդեն շատ սիրված Անահիտ Հարությունյանը մեզ հետ վարեց բլոգավարության ժամ։ Սովորեցինք բլոգների արտաքին տեսքի մի քանի հմտություն։

Տիար Գևորգի և ընկեր Անահիտի հետաքրքիր, ուսումնաշատ հանդիպումներից հետո քայլքով ուղևորվեցինք դեպի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց ։ Այնտեղ կայացավ “Գետը բնակավայրում” շրջանակներում ցուցահանդես։ Եվ հետաքրքիր օրվա ավարտը կայացավ Մայր դպրոցի ֆիլհարմոնիկում սեբաստացիների հաշվետու համերգը։ Վայելեցինք հրաշալի մեղեդիները երեխաների կատարմամբ։

Այս շաբաթը լեցուն էր ծանոթություններով, առաջադրանքներով, նոր գիտելիքներով ։

Հունիսի 24ից ճամբարականներին սպասվում են նոր հետաքրքիր փուլ, կ/հ-ի տարբեր մասնաճյուղերում պետք է օգնենք ճամբարների ղեկավարներին ։ Այն իսկական փորձություն կլինի մեզ համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s