Այսօր Հարավային դպրոցում թթի,ծիրանի,խնձորի բերքահավաք էր։ Միմյանց օգնելուց հետո վայելեցինք կրթահամալիրի ծառերի համեղ պտուղները։ Չկա ավելի լավ բան, քան սեփական ձեռքերով խնամած ծառերից քո իսկ քաղած պտուղները վայելելը ~ ։ Միրգը, հյութը վայելեցինք կ/հ-ի նկուղում երգերի ուղեկցությամբ։
Իսկ ամենափոքրիկներն այսօր ծիրանի կորիզն էին կոտրում և համտեսում ։ Ինչ հրաշալի տեսարան, մանկության զգացմունքներ արթնացրեցին~։
Այսօր հեծանվորդներն ավելի շատ էին ։ Լողացին, հեծանիվ վարեցին, բերք քաղեցին , վայելեցին – այսքան լեցուն առօրյա։
Այնուհետև բոլոր մանկավարժները հավաքվեցին Մայր դպրոցի Մարմարյա սրահում, որտեղ տեղի ունեցավ այս ամսվա 3դ ընդհանուր պարապմունքը։ Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզն ու քոլեջն էր ներկայացնում 2019-2020 թթ ուսումնական պլանը,նախագծերը, թափուր աշխատատեղերը։