“Սեպտեմբերյան նախագծային շաբաթը ուսումնական ագարակում” նախագծի առաջին օրվա ամփոփում

Այսօր քոլեջի 1-2 կուրսի ուսանողների հետ քայլքով շրջայց կատարեցինք դեպի ուսումնական ագարակ՝ ծանոթանալու, կերակրելու, հուզական կապ ձիերի հետ հաստատելու համար։

Լիլիա Ղուլյանը պատմում է այցի մասին։

Բարձր տրամադրությամբ, նոր սպասումներով քայլք դեպի ուսումնական ագարակ։

Ընկեր Էդգարի հետ ուսանողները ունեցան ուսումնական զրույց։ Նա անդրադարձավ ձիերի հետ ճիշտ հաղորդակցվելու կարևորության պայմանին, նաև խնամքի վերաբերյալ, որի մասին ավելի մանրամասն պրակտիկորեն ցուցադրեց։

Սաները մեծ եռանդով ընկեր Էդգարի ցուցումներով խոզանակների ճիշտ հերթականությամբ խնամեցին, սանրեցին, սիրեցին ձիերին։

Իսկ կերակրելու համար մեկը մյուսին հերթ չէր տալիս։

Սաները մեծ բավականություն ստացած, հոգևոր հանգիստ վայելելով վերադարձան տուն, թեպետ ոչ ոք ուսումնական ագարակը լքել չէր ցանկանում։

Ընկեր Էդգարի և ընկեր Էդմոնի առաջարկով խումբն օրեր անց նորից կայցելի ագարակ՝ այս անգամ ավելի վստահ և է՜լ ավելի սիրով, չէ որ նրանք արդեն սիրված են ձիերի կողմից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s