Օրը’ հոկտեմբերի 30
Ժամը’ 9:00-9:15
Պատասխանատուներ’
Մարիամ Մխիթարյան
Բուժական գյուղը գտնվում է Կոտայքի մարզի մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։Գյուղի պատմական անվանումը Բաբաքշի է։Սահմանակից է Արագյուղին և Երնջատափին։
Թեղենյաց վանքը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում, Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։Հիմնվել է վաղ միջնադարում։ Առաջին անգամ հիշատակվում է VIII դ. սկզբին: Հնագույն կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է եղել: Թեղենյաց վանքը խոնարհված է, նրանից այժմ մնացել են ավերակներ:Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։
Տեսահոլովակը այստեղ։