> առարկայի քննության հարցաշար

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի երրորդ կուրսի ուսանողների <<ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶԱԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ>> առարկայի քննության (Դեկտեմբերի 17) 

Հարցաշար’

  1. Սպասարկման ծառայությունների զարգացման փուլերը, դրանց առանձնահատկությունները, առանձնացման սկզբունքները։
  2. Սպասարկման ծառայությունների կազմակերպման ընդհանրությունները և տարբերությունները’ ըստ ժամանակագրության։
  3. Սպասարկման ծառայությունները՝ որպես արդյունավետ տնտեսվարման ինքնուրույն համակարգ։
  4. Սպասարկման ծառայությունները՝ որպես արդյունավետությանն օժանդակող համակարգ։

5․ Սեփականության տարբեր ձևերը պետության մեջ։

6․ Կազմակերպությունների ստեղծման կազմակերպաիրավական ձևերը։

7․Սպասարկման ծառայությունների առկայությունը առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, դրանց անհրաժեշտությունը։

8․ Սպասարկման ծառայությունների առանձնահատկությունները՝ ըստ կազմակերպության ձևի և նպատակների։

9․ Սպասարկման ծառայությունների կառավարման մակարդակները։

10․ Աշխատանքային և մասնագիտական գործունեության համար կիրառվող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի նորմերը։

11․ Աշխատանքային իրավահարաբերությունների կարգա-վորման հիմնական նորմերը՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

12․ Աշխատանքային իրավահարաբերություններում սահմանված արտոնությունների և սոցիալական երաշխավորութունների դեպքերը։

  1. Աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում առաջացած քաղաքացիական և վարչական պատասխանատվության դեպքերը։

14․Սպասարկման ծայայությունները կարգավորող իրավական ակտերը և դրանց հիմնական պահանջները։

15․ Սպասարկման ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական հիմքերը։

16․ Անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ սպասարկման բոլոր ծառայությունների իրականացման համար։

17․ Պարտադիր պահպանության ենթակա փաստաթղթերի, նյութերի և այլ հիմքերի անվանացանկը։

18․ Սպասարկման ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձակազմին) ներկայացվող պահանջները (կրթական, մասնագիտական, աշխատանքային, առողջապահական, արտաքին տեսքի, վարվելակերպի և այլն):

19․ Կազմակերպության փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող օրենսդրությամբ սահմանված հիմնական պահանջները։

20․ Սպասարկման ծառայությունները համակարգող և ուղղորդող հրահանգչական փաստաթղթերի փաթեթ։

21․ Ներքին ու արտաքին փաստաթղթաշրջանառության (գործավարության) մեջ կիրառվող տիպային փաստաթղթերը՝ պլաններ, պայմանագրեր, կարգագրեր, հաշվետվություններ, ապրանքագրեր և այլն։

22․ Տարբեր փաստաթղթերի պահանջների կատարման հնարավոր ձևերն ու մեթոդները։

  1. Կազմակերպություններում գործող տիպային փաստաթղթերը և աշխատանքը դրանց հետ։
  2.  Տեղեկատվության մշակման, փաստաթղթավորման, պահպանման օրինակներ’ օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունից։

Գնահատում

Քննությունը կանցկացվի բանավոր։ Քննության համար նախատեսված առավելագույն միավորը 10 բալն է։ Յուրաքանչյուր հարցատոմսի ամբողջական ներկայացումը գնահատվում է 10 միավոր։ Պատասխանի ընթացքում հաշվի կառնվեն սովորողի գիտելիքները հարցի վերաբերյալ և ճիշտ ներկայացման ձևը, խոսքը և շարադասությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s