Ծիսական ամանոր

Օրը՝ դեկտեմբերի 27
Ժամը’ 12:00

Մասնակիցներ՝ դասավանդողներ

Նպատակը’

  • տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում
  • դասավանդողներին ծանոթացնել հայակական ավանդական խոհանոցին

Հնում խաշը համարվում էր աղքատների կերակուր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվում էի այն, ինչ մնում էր ծիսական մատաղից կամ մսի վաճառքից:

Խաշի սեզոնը Հայաստանում բացվում է ուշ աշնանը` առաջին ցուրտ օրերի ժամանակ և շարունակվում է մինչև տաք օրեր: Այնպես որ այս տարվա ցրտաշունչ ձմեռը ավելի հաճախ խաշ ուտելու հիանալի առիթ է:

Ճիշտ է, խաշի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման գործընթացը բավական երկարատև է և աշխատատար, սակայն արդյունքը արժանի է դրան: Իրենց հարգող «խաշակերները» հավաքվում են սեղանի շուրջ վաղ առավոտյան: Եվ դա պատահական չէ: Խաշը շատ հագեցնող կերակրատեսակ է, որը կարող է էներգիա ապահովել ողջ օրվա համար:

Հուսամ, որ Ձեզ մոտ իսկապես խաշի ախորժակ «բացվեց», այնպես որ անցնում ենք գործնական մասին։ Խաշը պատրաստելու համար հարկավոր են տավարի տոտիկներ, ցանկության դեպքում` նաև կենդանու փորոտիքը։

«Խաշակերությունն» ունի մի քանի օրենքներ, որոնք սրբորեն պահպանվում են։ Սեղանի վրա անպայման պետք է լինեն սառը օղի, աղբյուրի կամ հանքային ջուր, բողկ, թթու, ծիծակ, չոր լավաշ, որը բավականին մեծ քանակությամբ ավելացնում են խաշի մեջ, մանրացված սխտոր, կանաչեղեն, պանիր և իհարկե աղ։ Պետք է նաև նշել, որ եփելու ընթացքում խաշի մեջ աղ չեն ավելացնում, այն ավելացնում են ուտելու ժամանակ։ Քանի որ խաշը ձեռքով են ուտում, սեղանի շուրջ յուրաքանչյուրի մոտ դրվում է թաց անձեռոցիկ։

Ավելի վաղ տոտիկները մշակելու համար պահանջվում էր մի քանի օր, դրանք պետք էր մի լավ խանձել, մաքրել, մի քանի օր պահել սառը ջրում։ Այսօր կարելի է գնել տոտիկներ, որոնք գրեթե պատրաստ են եփելու համար։ Չնայած կան տնային տնտեսուհիներ, որոնք տոտիկները մի քանի օր պահում են ջրում` մի քանի անգամ փոխելով ջուրը։ Նույն պետք է անել նաև փորի հետ։ Այն առանձին խաշում են մոտ 3 ժամ, արգանակը թափում են։ Այնուհետև խաշի բոլոր բաղադրիչները դնում են մի մեծ կաթսայի մեջ և վրան ջուր լցնում։ Այս ամենը եփում են մինչև մսի փափկելը։

Ընթացքը’

  • Այցելություն քոլեջ,մասնակցել արարողության

Ծիսական երգեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s