Դասավանդող-կազմակերպչի ուսումնական գործունեությունը ուսումնական առաջին շրջանում և պատրաստվածությունը ուսումնական երկրորդ շրջանին

Կրթահամալիր, դու 2019-ի իմ ձեռքբերում։

Ողջույն,սիրելի ընթերցող, ուզում եմ պատմել իմ “մուտք կրթահամալիր”-ի մասին։

Աղջիկս բավականին փոքր էր, երբ սկսեցի իր համար յուրահատուկ պարտեզ փնտրել։2 տարի ապարդյուն ջանքեր թափելուց,հուսահատված մտածեցի,որ չկա իմ պահանջներին համապատասխան պարտեզ, նախակրթարան մինչև որ հայտնվեցի “Մխիթար Սեբաստացի” կ/հ-ում։ Միջավայրն էնպիսին էր,ինչպես պատկերացնում էի իմ բալիկի համար լավագույն պարտեզը։ Սնունդը, դաստիարակները, առօրյան…. Անբացատրելի մի զգացմունք ապրեցի և աղջկաս հաճախելուց հետո է’լ ավելի համոզվեցի արդյունավետության վրա։
Մեծ ընտանիքում ներառվելու միտքը,ցանկությունը հանկարծակի այցելեց ինձ։ Բալիկս արդեն 1 տարի էր, ինչ հաճախում էր կ/հ-ի պարտեզը։ Նրա ոգևորված լինելը, սիրով հաճախելը, հանգստյան օրերը պարտեզին, դաստիարակներին կարոտելը։Ամեն առավոտ այգուց ծաղիկ էր քաղում,որ նվիրի դաստիարակներին’ այդքան նվիրվածությունը,սերը ինձ միտք տվեց,որպեսզի մասնակցեմ վերապատրաստմանը։

Մասնակցելուց հետո հաջորդող 2 ամիսները յուրաքանչյուր օր սիրով անցկացրեցի կրթահամալիրի տարբերբեր մասնաշենքերում։ Իրականացրեցի իմ դեռ վերապատրաստման օրերին գրված նախագիծը տարբեր տարիքի սովորողների հետ։ Ստացա մեծ արդյունք, սեր,շատ սեր երեխաների և աշխատակիցների կողմից։ Կատարեցի տարբեր կամավոր աշխատանքներ։ Մասնակցեցի “Մուտք կրթահամալիր” մանկավարժական ճամբարին։

Շատ էի խճճվել,չէի կողմնորոշվում,թե որ օղակում ի վերջո հաստիք ընդունեմ։ Օգոստոսին Տաթև Բլեյանը առաջարկեց կազմակերպչի հաստիքը քոլեջում։ Այն ընդունեցի սիրով և օրեցօր ավելի ու ավելի եմ սիրում իմ աշխատանքը, իմ սովորողներին, իմ կոլեկտիվին, իմ ղեկավարին, իմ տնօրենին։ Շնորհակալ եմ կ/հ-ի ընտանիքի յուրաքանչյուր անդամին,որ ինձ այսքան լավ ընդունելու,օգնելու համար։ Հեշտ չէ այսքան մեծ ընտանիքի անդամ դառնալը, կարծում եմ իմ աշխատանքը սիրելու շնորհիվ ինձ մոտ կստացվի այն հեշտ հաղթահարել։
Դե իսկ մի շարք դժվար ու հետաքրքիր փուլեր անցնելուց հետո ես արդեն սեբաստացի եմ։ Վստահ եմ, դեռ ամենահետաքրքիր տարիներն առջևում են։

Այս 4 ամիսների ընթացքում շատ հետաքրքիր ճամփորդություններ ենք կազմակերպել-մասնակցել, բարձունք հաղթահարել։ Յուրաքանչյուր ուրբաթ մասնակցում եմ առավոտյան-ժամերգության,դա ինձ հոգևոր հանգստություն է պարգևում։ Դե իսկ մեկը մյուսից լավ,տարբերվող,բովանդակալից մեդիաուրբաթներին հաճույքով մասնակցում եմ,նշեմ,որ մեր Քոլեջի մեդիաուրբաթին պատրաստվեցինք,մասնակցեցինք մեծ սիրով,հաճույքով։ Կրթահամալիրում օրերն աննկատ են ավարտվում, հաջորդ օրը նոր գաղափարներով,մտքերով վերադառնում ես նորից քո մեծ ընտանիք,քո տուն։