Ձմեռային Ջերմուկ

Ժամանակահատվածը՝ հունվար 2020
Մեկնումը՝ ժամը՝ 9:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ մինչև 17:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Նախագծի նպատակը՝ 

  • Ձմեռային Ջերմուկ (Սահնակներ, դահուկներ, ձմեռային խաղեր, ձնագնդի և այլն):
  • Էկոլոգիական խնդիրների ուսումնասիրության` Ամուլսարի հիմնախնդրի քննարկումներ:
  • Ջերմուկ քաղաքի տուրիզիմի զարգացման հեռանկարների ուսումնասիրություն
  • Այցելություն Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրեր
  • Կեչուտի ջրամբարի գործունեության ուսումասիրություն

Նախագծի ընթացքում սովորողները ծանոթանում են Ջերմուկ քաղաքի էկոլոգիական խնդիրներին, ծանոթանում են քաղաքի մշակութային գործունեությանը, պատմությանը, կազմում են մանրամասն քարտեզ,  կազմակերպում են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ: Այցելում են Ջերմուկի հանքային ջրերի գործարան: Այցելում ենք Այծասարի, վերադարձը կազմակերպում ենք ճոպանուղիով։ Ջերմուկ քաղաքի և Ամուլսարի վերաբերյալ տեղի կունենա կլոր սեղան, քննարկում, բանավեճ:
Նախագծի արդյունքում սովորողները ծանոթանում են Էկոլոգիական խնդիրների ու նրանց հնարավոր հետևանքներին, հնարավորություն են ունենում տնտեսության զարգացման վերաբերյալ կազմել սեփական պատկերացումը։ Կազմել Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերի քարտեզ-երթուղին և ճիշտ գնահատել Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ռեսուրսները։ Ծանոթանալ ձմեռային Ջերմուկին և նրա առանձնահատկություններին: Կազմել ձմեռային Ջերմուկի զբոսաշրջային ռեսուրսները և ուղիները:

Գիշերակացը՝ Եվմարի հյուրանոցում

Օրվա ռեժիմը՝
օր 1
9:00՝ մեկնում եկեղեցու բակից
10։30՝ կանգառ Արփա գետի ափին

13:30՝ ժամանում Ջերմուկ
13:30՝ տեղավորվում ենք կացարանում, ճաշ

14:30-17:30՝ այցելություն Այծասար` ճոպանուղի
19։00՝ ընթրիք
19։30-21։00՝ երեկոյան զբոսանք` ձմեռային խաղերով:
21:00-22:30՝ օրվա ամփոփում
22:30՝ հանգիստ, քուն

օր 2

8:30՝ վերկաց
9:00՝ նախաճաշ
9:30-12:00՝ այցելություն Ջերմուկի ջրվեժ

12:00-14:00՝ Ձմեռային մարզական խաղեր` սահնակներ, ձնագնդիներ, ձնեմարդու պատրաստում:

14:30-15:30՝ ճաշ

15:30-17:00՝ ֆիլմի դիտում, քննարկում

17։00 -19:00՝  էկոլոգիական խնդիրների քննարկում (Ջերմուկ քաղաքի և Ամուլսարի վերաբերյալ)

19։00-20:00՝ ընթրիք

20։00-22:30՝ Օրվա ամփոփում. բլոգային աշխատանք:

22։30՝ հանգիստ, քուն

օր 3

8:30՝ վերկաց
9:00-9:30՝ նախաճաշ
10։30՝ վերադարձ դեպի Երևան
17:00՝ Ժամանում

Մասնակիցներ
Քոլեջի սովորողներ

  1. Անահիտ Աբգարյան. 1-ին կուրս
  2. Միլենա Կիրակոսյան. 1-ին կուրս
  3. Արթուր Ենոքյան. 1-ին կուրս
  4. Վասակ Տումանեան. 1-ին կուրս
  5. Մարիամ Շախվերդյան. 1-ին կուրս
  6. Արման Բաբայան. 1-ին կուրս
  7. Լիլիա Ռուստամյան. 1-ին կուրս
  8. Արամ Աբաջյան. 1-ին կուրս
  9. Արևիկ Գևորգյան. 1-ին կուրս
  10. Միլենա Գասպարյան. 1-ին կուրս
  11. Նունե Գրիգորյան. 1-ին կուրս

Նախագծի համակարգող

Նելլի Գեղամյան, Մարիամ Քալանթարյան, Մարիամ Մխիթարյան, Լիլիթ Սարգսյան

Նախահաշիվ
15 հոգանոց սովորողների խմբի համար մեկ սովորողի մասնակցության արժեքը 10,000 դրամ, Ընդհանուր 190,000 հազար դրամ։ Որից՝ 60,000 դրամ գիշերակացի կազմակերպում հյուրանոցում, 80,000 դրամ ճանապարհածախս (Կրթահամալիրի մասնակի աջակցությամբ), 50,000 դրամ սննդի կազմակերպում։

Снимок

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s