Ղափամայի ծեսին ընդառաջ’ դդումով ուտեստներ Ուսումնական մառան

Օրը’ 30.01-31.01

Վայրը’ քոլեջ, ուսումնական մառան

Մասնակիցներ’

Քոլեջի սովորողներ,դասավանդողներ

Համակարգող՝ Մարիամ Մխիթարյան

Նպատակը՝

  • սովորողներին ծանոթացնել հայակական ավանդական խոհանոցին։

Անհրաժեշտ պարագաներ’

Գոգնոց,գլխարկ,ձեռնոց, դանակ, կտրատախտակ,դդում։

Ուտեստներ’

1․Դդումով համեղ ձողիկներ՝

Դդումը մաքրել, կտրատել ձողիկների տեսքով։ Տապակել կարագով կամ բուսայուղով։ Ավելացնել վրան լոլիկ, համեմունքներ, համեմ և համտեսել։

2․Դդումով,պանրով ուտեստ՝

  • Դդում
  • Պանիր
  • բուսայուղ

Դդումը մաքրել, կտրատել խորանարդաձև։ Տապակել բուսայուղով։ Ավելացնել վրան քերած պանիր և համտեսել։

3․Դդումով կոտլետ՝

Բաղադրությունը`

  • 500 գրամ դդում
  • 2 հատ ձու
  • 2 պճեղ սխտոր
  • 5 ճ/գ ալյուր
  • 0.5 կապ սամիթ
  • աղ
  • սև պղպեղ
  • ձեթ
Պատրաստման եղանակը`
1.Դդումը մաքրել և անցկացնել խոշոր քերիչով:
2.Սխտորը անցկացնել մանր քերիչով, իսկ սամիթը մանր կտրատել: Ավելացնել քերած դդումի վրա:

3.Ավելացնել նաև ձուն, ալյուրը, աղը և պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
4.Թավայի մեջ ձեթը տաքացնել, ճաշի գդալով խճողակից դնել տաքացրած ձեթի մեջ, կոտլետի տեսք տալ և երկու կողմից կարմրացնել: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:Կարելի է մատուցել և սառը, և տաք վիճակում:

4․Ղափամա՝

  • 1 միջին չափի դդում
  • 1 բաժակ բրինձ (մոտ 200գ)
  • 1 բաժակ տարբեր տեսակի չրեր (մոտ 200 գ, կարող եք նաև մի քիչ շատ)
  • 1 բաժակ ընկույզ (200գ)
  • 1 փոքր բաժակ յուղ
  • դարչին
  • բահար
  • աղ

Նախ լվանում ենք դդումը, վերին մասն այնպես ենք կտրում, որ այն դառնա կափարիչ։ Այնուհետև զգուշությամբ մաքրում ենք դդմի միջուկը։ Կտրատել չրերն ու ընկույզը, ավելացնել յուղի մեջ։ Այնուհետև պետք է ավելացնել նախօրոք լվացած բրինձը, մեղրը, իսկ հետո նաև ջուր՝ աչքաչափով։ Փակել դդումը կտրած կափարիչով և սպասել, մինչև բրինձը ներծծի ջուրը: Տեղավորել նախապես տաքացրած ջեռոցում: Ղափաման պատրաստ է այն ժամանակ, երբ դդումն արդեն փափկել է:

5․Դդումով ուտեստ՝

․Դդում

․Մեղր

․Կարագ

․Դարչին

Դդումը կտրատել, տապակել կարագով, վրան ավելացնել մեղր,դարչին ևուղարկել ջեռոց։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s