Տեառնընդառաջի ծիսակատարությունից հետո Վերնատանը հավաքված վրաց հյուրերի, վրացերենի ընտրությամբ խմբի սովորողների, Վրաստանի դեսպանի կնոջ հետ միասին Ռուսթավեիի ընթերցանությունն էր։
Այն գիրքը,որը նվեր ստացավ Քոլեջը հետաքրքիր պատմություն ունի։ Այն հնուց եկած ավանդույթ է իրենց մոտ, որը նվիրում են ծնողներն իրենց աղջկան,ով պատրաստվում է ամուսնանալ։
Դե իսկ վերջում սպասված արարողությունն իրականացավ։ Այն 2 հարևան-բարեկամների միախառնված խաղողներից ստացված գինին շշալցվեց և համտես իրականացավ։Անի Հարությունյանի պատումը կարդացեք իր բլոգում։