Ինչ եղավ, որ (երբ) գարունն ու կորոնավիրուսը հանդիպեցին ու հանկարծ հայտնվեցին Հայաստանում

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։ 

Հանրապետությունով մեկ մարտի 2-ից ուսումնական պարապմունքները դադարեցվեցին։

Մենք ապրում ենք, գործում ենք, սովորում ենք արտակարգ իրավիճակում։ Մեր հեղինակային մանկավարժությունը, մեր ինքնավարությունը, անընդհատ ուսուցման մեր կարողությունները մեզ՝ բոլոր տարիքների և կարգերի սեբաստացիներիս, որտեղ էլ լինենք հիմա, թույլ են տալիս խոսելու ոչ թե գարնանային արձակուրդների տեղափոխման, այլ մարտի 2-6-ը ուսուցման առցանց կազմակերպման մասին։ Հետոյի մասին հետո կխոսենք։

Պարապմունքները, մեր անվտանգությունից ելնելով, դադարեցվել են ֆիզիկական միջավայրում։ Մենք ունենք ուսուցման առցանց կազմակերպման տարիների փորձ, դրա համար մեր կողմից մշակված, փորձարկված միջավայր, համապատասխան գործիքներ, միջոցներ։ Ելնելով իրավիճակից՝ սկսում ենք բլոգուսուցման ստուգատես, մեր բնականոն պարապմունքները, պարտեզի, դպրոցի, քոլեջի ուսումնական շաբաթվա  գործունեությունը տեղափոխում ենք մեդիատիրույթ։  Հրապարակում սեբաստացի անհատն է՝ երկու տարեկանից սկսած՝ իր հմտություններով, կարողություններով, իր անհատական ուսումնական պլանով, իր ընտանեկան միջավայրով, իր ուսուցչի, mskh.am-ի, մեդիագրադարանի, ուսումնական կենտրոնների մշտական աջակցությամբ։ Վստահ եմ, որ ականատես կլինենք գտնված նոր լուծումների, հետաքրքիր հաղորդումների՝ առցանց ուսումնական հանդիպումներից,  հիգիենայի պահպանման, մարզական, բացօթյա ընտանեկան պարապմունքներից։ Չմոռանանք մշտապես օդափոխվող բնակարանների ու գարունը դիմավորած պատշգամբներով շարունակական ելումուտի մասին։ Կրթահամալիրի խորհրդի որոշումն էլ՝ մեր միջոցների հաշվին ուսուցչի հիմնական աշխատավարձը 20000 դրամով բարձրացնելու մասին, դիտենք այսպիսի կազմակերպման խթաններից մեկը։

Մնացածը՝ կրթահամալիրի տնօրենի հրամանում,  դպրոցների ղեկավարների, գրասենյակի ղեկավարների, կազմակերպիչների կարգավորումներում։ Օրինակ ցույց տանք։ 

Բոլորին բարի ուսումնական շաբաթ՝ մայրենիի, ընթերցողական նախագծերի ստուգատեսով, հանրակրթական գարնանային «Ձոն» տեխնոլոգիական, հասարակագիտական-լրագրողական նախագծերի ստուգատեսների մեկնարկով… 

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s