Հեռավար ընթերցանություն

Նախագծի տևողությունը՝ անժամկետ

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, դասավանդողներ, բոլոր ցանկացողները

Նպատակը՝

 Շատերը գիրք կարդալ չեն սիրում, հատկապես հեռուստացույցով ու համակարգչային խաղերով լի մեր առօրյայում: Իսկ ի՞նչ անել այդ դեպքում: Ի՞նչ անել, եթե երեխան դժվարությամբ եւ/կամ դժկամությամբ է գիրք կարդում: Եկեք խթան հանդիսանանք բոլոր չսիրող ընթերցողների համար։

Ինչի՞ համար է պետք գիրք կարդալ, այն էլ թվայնացման մեր դարաշրջանում:

Գիրք կարդալը կարելի է համեմատել սպորտով զբաղվելու հետ: Ինչպես որ մարզվելիս մկաններն անընդհատ աշխատում են եւ ավելի են ուժեղանում, այնպես էլ գիրք կարդալիս մարզվում է ուղեղը՝ հիշողությունը, երեւակայությունը, մտածողությունը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինչքան շատ են երեխաները կարդում, այնքան նրանց բառապաշարը հարստանում է, եւ դրան զուգահեռ զարգանում են նրանց իմացական կարողությունները: Վաղ տարիքում զարգացած կարդալու հմտությունները կապված են հետագայում բարձր ինտելեկտի հետ:

Կարդալը նպաստում է ուրիշների մտավոր աշխարհը ավելի լավ հասկանալուն. հոգեբանության մեջ սա կոչվում է՝ theory of mind (մտքի տեսություն), երբ մարդիկ հետեւյալ կարգի դատողություններ են անում՝ «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես»: Ընթերցանությունը լիցքաթափում է սթրեսից, նպաստում է, որպեսզի տարիքի հետ իմացական հմտությունները ավելի երկար պահպանվեն, նվազեցնում է Ալզհայմերի հիվանդության հավանականությունը եւ այլն:

Ընթացքը՝

Մասնակիցները իրենց ուսումնական բլոգում կհրապարակեն արդեն իսկ կարդացած գրքերի մասին կարծիքներ, տեսակետներ, կկիսվեն իրենց մտքերով։ Անընդհատ կհրապարակեն հաջորդիվ կարդացած գրքերը։

Արդյունքում՝

Կունենանք առցանց հարթակում ընթերցասրահ,որից բոլոր գրքասերները կարող են օգտվել և՜ խորհուրդներից, և՜ բազմազան գրքերից։

Ամփոփումը գրադարակում։

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s