Հեռավար-առցանց ուսուցում․ ծնողների կարծիք

Մերի Պետրոսյանի մայր՝ Ռեբեկա Պետրոսյանի դիտարկումը։

․․․․Այսօր դուք բժշկին հավասար աշխատանք եք կատարում՝ անմնացորդ նվիրվելով աշակերտին։ Առողջություն և անսպառ էներգիա ձեզ․․․․

Ֆլորա Աճեմյանի մայր՝ գրառումը

․․․․Ես որպես ծնող բարձր ու դրական եմ գնահատում առցանց ուսուցման այս հարթակը։ Ուզում եմ անպայման նշել, որպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսանողի ծնող, մեր համար այս հարթակը նորություն չէ․․․․

Լիլիա Ռուստամյանի մայր՝ Լուսինե Ռուստամյանի կարծիքը

 ․․․Ես ինքս սովորել եմ կրթահամալիրի մայր դպրոցում, նաև քույրիկս և եղբայրս, և տեսնելով հոգատար վերաբերմունք ուսուցիչների կողմից, երեխայիս ուսուցումը վստահել եմ հենց կրթահամալիրի Քոլեջին։ Հարգելով ուսուցիչների բարձր մակարդակը ուզում եմ հայտնել իմ գնահատականը որպես ծնող․․․

Արուսյակ Ավետիսյանի մայր՝ Լիլիթ Հարությունյանը կիսվում է

․․․․Հետևում եմ յուրաքանչյուր դասավանդողի աշխատանքին։ Նրանք հետևողական են և ուշադիր։ Կարնե Պետրոսյանի, Սամվել Թամազյանի, Մարինե Մկարտչյանի հանձնարարությունները հետաքրքիր և ուսուցողական են, ինքս փորձել եմ դրանք ուսումնասիրել․․․․

Նունե Գրիգորյանի մայրը գրում է

․․․Երեխան հետ չի  ընկնում  կրթական ծրագրից։ Տանը աշխատում է հանգիստ  պայմաններում, ընդմիջումներով։Մենք երեխաների հետ  ավելի շատ ժամանակ ենք անցկացնում․․․․

Վարդ Ղարիբյանի մայր՝ Արմինե Եղիազարյանի կարծիքը

․․․․Լինելով նաև կրթահամալիրի աշխատող, այս ճգնաժամային իրավիճակում կարևորում եմ կրթությունը, որովհետև շատ լավ մահանա է երեխայի հետ (երեխայի տարիքը կապ չունի) զբաղվել և հետևողական լինել նրա կրթության հարցում․․․․

Ջուլյա Բաղդասարյանի մայրը՝ Հասմիկ դիտարկում է՝

․․․Ես ուրախ եմ, որ երեխաները կարողանում են իրենց դասերը հեռավար առցանց կերպով կատարել և բացթողումներ չեն ունենում։ Համարում եմ սա խելամիտ որոշում ․․․․ 

Անի Բարսեղյանի մայրը գրում է՝

․․․Երբ երեխաս ստիպված չէ տանից գնալ դասերի պատճառով, ես շատ ավելի հանգիստ եմ նրա առողջության համար․․․

Միլենա Աղայանի մայրը՝ Վարդուհի Պետրոսյանը կիսվում է կարծիքով՝

․․․Այս մեթոդը գրեթե բոլոր երկրներն են կիրառում՝, ձեռք բերելով դիպլոմներ,վկայագրեր,բայց Հայաստանում սա համարյա նոր տեսակ է, որ ժամանակ է պահանջում ավելի արդյունավետ լինելու համար․․․․

Լիլիա և Կարինե Ղուլյանների մայր՝ Աստղիկ Ղուլյանի կարծիքը՝

 ․․․հրատապ իրավիճակներում՝ ինչպիսին հիմա է, չի դադարում ուսման ընթացքը, և ապահովում է առօրյաի շարունակականությունը օնլայն տիրույթում․․․

Անահիտ Աբգարյանի մայրը գրում է՝

․․․․Շնորհակալ եմ կրթօջախից՝ իրենց արված դասընթացներից․․․․

Օկսանա Մուրադյանի մայրը կիսվում է ՝

․․․Վատ կողմ էլ այն է, որ նրանք կտրվում են իրենց շրջապատից, կտրվում են միմիայնց հետ շփումներից․․․․

Դիանա Բարսեղյանի մայրը՝

․․․կարծում եմ առցանց ուսուցումը լավագույն միջոցն է ուսումնական ծրագրից ետ չմնալու համար․․․

Քնար Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանն իր տեսակետն է գրում՝

․․․․Երբեմն դասերը ծավալուն են լինում, բայց հետաքրքիր, և երբ տեսնում ես, որ երեխան խանդավառված ոգևորությամբ պատրաստում է դասերը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից, անընդհատ պրպտելով, նոր բաներ գտնելով, որպեսզի պատշաճ ձևով հանձնի օրվա դասերը, ապա հասկանում ես, որ երեխայիդ ընտրությունը ճիշտ է մասնագիտության ընտրության հարցում: Մենք էլ՝ ծնողներս, կաջակցենք մեր երեխաներին ինչով հնարավոր է: Մյուս կրթօջախների հետ համեմատած՝ մեր երեխաների համար անցումը հեռավար-առանց ուսուցման, ավելի հեշտ տրվեց, քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը առցանց է, ժամանակակից, ինչը շատ գովելի է, քանի որ շատ առաջատար երկրներում արդեն վաղուց կրթությունը առցանց է․․․

Ժիրայր Ղարիբյանի մայրը գրում է՝

․․․․․շնորհակալ եմ Ձեզ այս դժվարին պահին ձեր աշխատանքը ճիշտ կազմակերպելու և կատարելու համար։ Համարում եմ ճիշտ որոշում հեռավար դասեր կազմակերպելու վերաբերյալ․․․․

Էրիկ Գևորգյանի մայրը՝ Ստելլա Գևորգյանը դիտարկում է՝

․․․շնորհակալ եմ,որ թագակիր վարակի այսպիսի վատթարացման պայմաններում դուք աշխատում եք առավելագույնին հասցնելով,իդեպ ձեր քոլեջի ուսուցման կարևորագույն փաստերից է՝ առցանց ուսուցումը,որը այս՝ դժնդակ օրերին,ոչ մի դժվարություն չի ներկայացնում․․․․

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s