Բարի ընթերցում, հարցերի դեպքում կարող եք գրել իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am
Ամփոփման ժամանակահատվածը՝ 23․03-30․04
Միավորված ազգերի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն, Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն, որը պատասխանատու է կայուն և ամենուրեք հասանելի զբոսաշրջության համար: Այն զբոսաշրջության ոլորտում առաջատար միջազգային կազմակերպություն է, որը օժանդակում է զբոսաշրջությանը որպես տնտեսական աճ, զարգացում և շրջակա միջավայրի կայունությունն ապահովող գործոն, և ամբողջ աշխարհում աջակցում է առաջընթաց գիտության և զբոսաշրջային գործունեությանը: Այն աջակցում է զբոսաշրջության բարոյագիտության համաշխարհային օրենսգրքի (Global Code of Ethics for Tourism) ստեղծմանը, որպեսզի մեծացնի զբոսաշրջության ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ՝ միաժամանակ նվազեցնելով դրա բացասական ազդեցությունը: ՀԶԿ-ն մտադիր է զբոսաշրջությունը առաջ տանել որպես Միավորված ազգերի հազարամյակի զարգացման նպատակին հասնելու գործոն, որը կնվազեցնի աղքատության մակարդակը և կնպաստի կայուն զարգացմանը: ՀԶԿ-ն օժանդակում է մրցունակ և կայուն զբոսաշրջության գործունեությանը, նպաստում է զբոսաշրջային կրթության և գործնական ուսուցմանը, և աշխատում է դարձնել զբոսաշրջությունը զարգացման կարևոր գործոն՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով աշխարհի շուրջ 100 երկրներում: ՀԶԿ- ին այժմ անդամակցում են 157 երկրներ, 6 տարածաշրջան և մասնաճյուղերի շուրջ 500 անդամներ, որոնք ներկայացնում են մասնավոր բաժինը, կրթական հաստատությունները, զբոսաշրջային միությունները և տեղական զբոսաշրջային իշխանությունները: ՀԶԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մադրիդում։
Կազմակերպության նպատակը
ՀԶԿ-ի նպատակն է՝ օժանդակել և զարգացնել կայուն զբոսաշրջությունը՝ նպաստելու համար տնտեսական զարգացմանը , միջազգային ըմբռնողությանը, խաղաղությանը, բարգավաճությանը, մարդկային իրավունքների հանդեպ ընդհանուր հարգանքին՝ անկախ ծագումից, կրոնից և սեռից: Հետապնդելով այս նպատակները՝ ՀԶԿ-ն յուրահատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության ոլորտում զարգացող երկրների հետաքրքրություններին։
Պատմությունը
ՀԶԿ-ն հիմնադրվել է 1920 թվականին, երբ Հաագայում ձևավորվեց Պաշտոնական զբոսաշրջային փոխադրամիջոցների միության միջազգային համագումարը(International Congress of Official Tourist Traffic Associations (ICOTT)): Զբոսաշրջության հետազոտությունների տարեգրքի հատորներց որոշ հոդվածներ պնդում են, որ ՀԶԿ- ն առաջացել է Պաշտոնական զբոսաշրջային հրապարակայնության կազմակերպությունների միջազգային միությունից (International Union of Official Tourist Publicity Organizations (IUOTPO)), չնայած որ ՀԶԿ- ն հավաստում է, որ Պաշտոնական զբոսաշրջային փոխադրամիջոցների միության միջազգային համագումարը վերածվել է Պաշտոնական զբոսաշրջային հրապարակայնության կազմակերպությունների միջազգային միության միայն 1934 թվականին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միջազգային ճանապարհորդությունների աճի պայմաններում Պաշտոնական զբոսաշրջային հրապարակայնության կազմակերպությունների միջազգային միությունը վերածվեց Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության (Union of Official Travel Organizations (IUOTO)): Լինելով ոչ կառավարական կազմակերպություն՝ Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միությունը կազմված էր ազգային զբոսաշրջային կազմակերպություններից, արդյունաբերական և սպառողական խմբերից: Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության նպատակն էր ոչ միայն զարգացնել զբոսաշրջությունը, այլև դրանից օգուտ քաղել՝ զարգացնելով տնտեսությունը:
1960-ականների վերջին Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միությունը գիտակցեց իր գործունեությունը միջազգային մակարդակի վրա դնելու կարևորությունը: 1967 թվականին Տոկիոյում տեղի ունեցած 20-րդ համաժողովում հայտարարվեց կազմակերպության միջազգային մակարդակի անցնելու և միջազգային այլ գործակալությունների, մասնավորապես ՄԱԿ-ի հետ համագործակցելու կարևորության մասին: Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության ամբողջ գործունեության ընթացքում կապեր են հաստատվել ՄԱԿ-ի հետ, և նույնիսկ առաջարկություն կար Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության՝ ՄԱԿ ի մաս դառնալու մասին: Սակայն հետագայում որոշվեց, որ ցանկացած միջազգային կառավարական կազմակերպություն պետք է սերտ կապված լինի ՄԱԿ-ի հետ, սակայն պահպանի իր ինքնավարությունը։
Միջկառավարական զբոսաշրջային նոր կազմակերպության ձևավորումը պայմանավորված էր ՄԱԿ-ի հանձնարարականով:
1970 թվականին Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության վեհաժողովի ընթացքում ձայների մեծամասնությամբ որոշվեց ստեղծել ՀԶԿ-ը: Այն սկսեց իր աշխատանքը 1974 թվականի Նոյեմբերի 1-ին:
2003 թվականին տեղի ունեցած վեհաժողովում ՀԶԿ-ի ընդհանուր խորհուրդը և ՄԱԿ-ը համաձայնեցին ՀԶԿ-ն հաստատել որպես ՄԱԿ-ի մասնագիտացած գործակալություն: Ըստ ՀԶԿ գերագույն քարտուղար Ֆրանցիսկո Ֆրանգիալիի՝ այս համագործակցությունը կարևոր է նրանով, որ զբոսաշրջությունը այսուհետ հասարակության գործունեության այլ ոլորտների հետ հավասար մակարդակի վրա կդիտվի։
Անդամներ
2013 թվականին ՀԶԿ-ի անդամների թվին էին պատկանում 156 պետություններ, 6 գործընկեր անդամներ (Բելգիայի ֆլամինգախոս համայնք (1997), Պուերտո Ռիկո (2002),Արուբա (1987), Հոնգ Կոնգ (1999), Մակաո (1981), Մադեիրա (1995)), և 2 դիտորդներ (Մայր Աթոռը (1979),Պաղեստին (1999)). 17 պետություններ տարբեր ժամանակներում դուրս են եկել կազմակերպությունից: Դրանք են Ավստրալիան, Բահամյան կղզիները, Բահրեյնը, Բելգիան, Կանադան, Կոստա Ռիկան, Սալվադորը, Գրենադան, Հոնդուրասը, Քուվեյթը, Մալազիան, Մյանմարը, Պանաման, Ֆիլիպինները, Քաթարը, Թաիլանդը և Պուերտո Ռիկոն:Դրանցից շատերը հետագայում նորից միացել են: Նախկին անդամներն են Բելգիան (մինչև 1997թ.), Կանադան (մինչև2012թ) ,Գրենադան(մինչև1997թ.) և Լատվիան (2005-2012թթ.): Կան նաև 400 մասնաճյուղերի անդամներ:
Գերագույն քարտուղարներ
ՀԶԿ անդամները՝ ըստ տարածաշրջանների
Անուն | Պաշտոնի զբաղեցման տարիները |
---|---|
Ռոբերտ Լոնատի | 1975–1985թթ. |
Վիլիբալդ Պահր | 1986–1989թթ. |
Անտոնիո Էնրիկե Սավիգնակ | 1990–1996թթ. |
Ֆրանցիսկո Ֆրանգիալի | 1997–2009թթ. |
Թալեբ Ռիֆայ | 2010թ.-ից մինչ այսօր |
Կառուցվածք
Վեհաժողով
Վեհաժողովը ՀԶԿ-ի գլխավոր հավաքն է: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ՝ հաստատելու բյուջեն և աշխատանքի ծրագիրը և քննարկելու զբոսաշրջության ոլորտին վերեբերող կարևոր հարցեր: չորս տարին մեկ ընտրվում է գերագույն քարտուղար: Վեհաժողովը կազմված է Մշտական և ոչ մշտական անդամներից: Լրացուցիչ անդամները և միջազգային այլ կազմակերպությունների անդամները մասնակցում են որպես դիտորդ: Զբոսաշրջային բարոյագիտության համաշխարհային կոմիտեն Ընդհանուր վեհաժողովի օժանդակ մարմին է։
Գործադիր խորհուրդ
Գործադիր խորհուրդը ՀԶԿ- ի կառավարական խորհուրդն է: Այն պատասխանատու է կազմակերպության գործունեության համար: Խորհուրդը հանդիպում է երկու տարին մեկ և բաղկացած է անդամներից, որոնք ընտրվում են Վեհաժողովի կողմից։
Կոմիտեներ
ՀԶԿ անդամների մասնագիտացած կոմիտեները խորհուրդ են տալիս կառավարման և ծրագրերի բովանդակության մասին: Դրանք ներառում են ծրագրերի, բյուջեի և ֆինանսների , վիճակագրական տվյալների և զբոսաշրջության արբանյակային հաշվի կոմիտեները, շուկայի և մրցունակության կոմիտեն, զբոսաշրջության կայուն զարգացման , զբոսաշրջության բարոյագիտության համաշխարհային կոմիտեները, աղքատության նվազեցման համաշխարհային կոմիտեն և լրացուցիչ անդամակցության դիմումների վերանայման կոմիտեն։
Քարտուղարական կազմ
Քարտուղարական կազմը ղեկավարում է գերագույն քարտուղար Թալեբ Ռիֆայը, որը հսկում է լրիվ դրույքով աշխատող մոտ 110 հոգուց բաղկացած աշխատակազմը: Այս պաշտոնյաները իրագործում են ՀԶԿ-ի աշխատանքային ծրագիրը: ՄԱդրիդի գլխավոր գրասենյակում լրացուցիչ անդամներին աջակցում է լրիվ դրույքով աշխատող գործադիր տնօրենը: Քարտուղարական կազմը նաև ներառում է Ասիայի և Խաղաաղօվկիանոսյան տարածաշրջանի կրոնական աջակցության գրասենյակը, որը գտնվում է Ճապոնիայի Օսակա քաղաքում: ՀԶԿ-ի պաշտոնական լեզուներն են Արաբերենը, Անգլերենը, Ֆրանսերենը, Ռուսերենը և Իսպաներենը։
Հրատարակություններ
- Գիտական ցանցի խնդիրների վերաբերյալ թերթերի լրակազմ Knowledge Network Issues Paper Series
- ՀԶԿ տարեգիրք –UNWTO Annual Report
- ՀԶԿ հռաչակագրեր – UNWTO Declarations
- ՀԶԿ ամփոփաթերթեր- UNWTO Fact Sheets
- ՀԶԿ համաշխարհային զբոսաշրջության ճնշաչափ- UNWTO World Tourism Barometer
- Համաշխարհային ճամփորդություն- World Travel – Tourisme Mondial