ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Բարի ընթերցում, հարցերի դեպքում կարող եք գրել իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am

Ամփոփման ժամանակահատվածը՝ 23․03-30․04

Նյութն ամբողջությամբ կարդացեք ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կայքում։

ՆԵՐՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային տնտեսության ժամանակակից
զարգացումները և հատկապես տնտեսությունների
փոխկապվածությունը մեծացնող համընդհանրացման
գործընթացները, ապրանքային և ֆինանսական համաշխարհային շուկաների ձևավորումը արդիական են
դարձնում երկրների միջազգային մրցունակության
բարձրացման հիմնախնդիրը: Տնտեսության մրցունակության խնդիրների ուսումնասիրության արդիականությունը ազգային նշանակության հիմնահարցերից
է, քանի որ սերտորեն կապված է երկրի տնտեսական
զարգացման և բնակչության կենսամակարդակի
բարձրացման հետ:
Ազգային տնտեսության մրցունակության մակարդակի որոշման և դրա բարձրացման հիմնախնդիրները էլ ավելի սրվեցին 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ համաշխարհային, ինչպես նաև առանձին երկրների տնտեսությունների զարգացման ընթացքում հիմնարար փոփոխություններ տեղի ունեցան: Դրանք արտահայտվեցին
մրցունակության գնահատման մեթոդաբանության
մեջ ևս, քանի որ պարզվեց, որ մինչ այդ հաշվի չէին
առնվում այն գործոնները, որոնք ազդում էին ազգային տնտեսության ունակության վրաարտադրել միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ և ծառայություններ, որոնք միաժամանակ կարող են նպաստել սեփական քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Ներկայումս առանձին երկրների տնտեսությունների մրցունակության վարկանշման և բարձրացման արդյունավետ եղանակների վերաբերյալ հարցերը լուծվում են համաշխարհային տնտեսության փոփոխական միջավայրում: Այս առումով, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո յուրաքանչյուր երկիր, որի խնդիրը տնտեսության մրցունակության բարձրացումն է, պետք է մշակի ռազմավարություն անորոշության բարձր աստիճանի պայմաններում: Սակայն, մյուս կողմից, անհնար է նաև հետաձգել այդ հարցի 4 լուծումը, քանի որ այն անմիջական կապ ունի երկրի զարգացման մյուս կարևոր հիմնահարցերի, մասնավորապես՝ տնտեսական և սոցիալական կայուն զարգացման, բնակչության կենսամակարդակի բարելավման հետ: Չնայած միջազգային մրցունակության խնդիրների ուսումնասիրությունը բավական երկար պատմություն ունի, սակայն դրա կարևորությունը մեծացել է հատկապես վերջերս, քանի որ աշխարհի երկրների մեծ մասի տնտեսությունները ներքաշվել են մրցակցային պայքարի մեջ: Մրցունակության հիմնախնդիրները ուսումնասիրվում են հայտնի տնտեսագետների և խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց գործունեությանը նպաստում են ավելի քան 100 երկրների ազգային ինստիտուտներ: Այն երկրները, որոնց մրցունակությունը բարձր է գնահատվում, արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը1: Հարաճուն, ինտեգրվող և բաց համաշխարհային տնտեսության համատեքստում մրցունակության ապահովումը դարձել է առաջնահերթություն թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար: Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունեն մրցունակության հասկացության մի շարք սահմանումներ: Առավել ընդհանուր իմաստով, մրցունակությունն ուրիշներից առաջ անցնելու հնարավորությունն է օգտագործելով սեփական
առավելություններըառաջադրված նպատակներին հասնելու համար2: Հիմնախնդրով զբաղվող հետազոտողները նշանակալի ավանդ են ներդրել մրցակցության և մրցունակության տեսությունների զարգացման գործում: Մրցակցության տեսությունը առաջին անգամ ընդ1 Швандар К.В., Современные тенденции формирования международной конкурентоспособности национальной экономики. /Автореферат диссертации на соискание ученой степени доктора экономических наук. Москва, 2011, с. 2. 2 Долинская М. Г., Соловьев И. А. Маркетинг и конкурентоспособность промышленной продукции. М.: Издательство стандартов, 2007, с. 9. 5 հանրացրել է Ա. Սմիթը3, որը հետագայում զարգացրել են Դ. Ռիկարդոն4, Է. Չեմբեռլենը5: Մ. Պորտերը6, Ի. Անսոֆը7, Ռ. Ֆատխուտդինովը8 հետազոտեցին ոչ միայն մրցակցության և մրցունակության բնույթը, այլ նաև մրցունակության ապահովման խնդիրները: ՀՀ տնտեսության կամ դրա առանձին ճյուղերի մրցունակության հիմնախնդիրը այսօր օրակարգային է համաշխարհային շուկային ՀՀ ինտեգրման գործընթացների համատեքստում: Սույն աշխատության մեջ ՀՀ զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման դիտարկումը խթան կհանդիսանա թե՛ փոխկապակցված ճյուղերի և ենթակառուցվածքների (զբոսաշրջությունն ուղղակիորեն և անուղղակիորեն փոխկապված է տնտեսության 10-35 ճյուղերի հետ), թե՛ ներդրումների և գործընկերային պայմանագրերի ավելացման համար: Հարվարդի բիզնես դպրոցի ուսումնասիրությունները վկայում են, որ զարգացող տնտեսությունների համար զբոսաշրջությունը հզոր խթան է տնտեսության բազմատեսակացման և զարգացման տեսանկյունից: Այն դեպքում, երբ զարգացած տնտեսություններում զբոսաշրջիկների քանակը տարեկան ավելանում է միջինը 4,1%-ով, զարգացող տնտեսություններում աճը հասնում է 6.5%-ի (ՀՀ-ում վերջին 5 տարիներին տարեկան միջին աճը կազմել է 10,6%): Զարգացող տնտեսությունների զբոսաշրջությունից մուտքերի տարեկան աճը հասնում է 9,7%-ի, երբ համաշխարհային միջին ցուցանիշը չի գերազանցում 3 Adam Smith, LL.D. and F.R.S. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations. London: W.Strahan, and T. Cadell, in the strand. 1776, 510 p. 4 David Ricardo. On the Principles of Political Economy and Taxation. London: John Murray, 1817, 589 p. 5 Edward Chamberlin. The Theory of Monopolistic Competition. Harvard University Press. 1933, 213 p. 6 Michael E. Porter. Competitive Advantage of Nations. NY: The Free Press. 1990, 896 p. 7 H. Igor Ansoff. Corporate Strategy: An Analytic Approach to Business Policy for Growth and Expansion. NY: McGrow-Hill, 1965, 241 p. 8 Раис А. Фатхутдунов. Стратегическая конкурентоспособность /учебник/. М: Экономика, 2005, 504 с. 6 6.3%-ը9: ՀՀ-ում այս ցուցանիշը դեռևս չի հաշվարկվում: Հաշվի առնելով զբոսաշրջության ուղղակի և անուղղակի ազդեցությունը տնտեսության բազմակողմանի զարգացման վրա՝ արդիական ենք համարում զբոսաշրջության մրցունակության գերակայությունների բացահայտումը՝ միջազգային շուկայում ՀՀ դերակատարման բարձրացման նպատակով: Մրցունակության բարձրացումն այսօր լուրջ խնդիր է բազմաթիվ երկրների համար։ Ամեն տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները գնահատում են աշխարհի երկրների մրցունակության գործոնները զբոսաշրջության և ճանապարհորդությունների ոլորտում: Գնահատումն իրականացվում է Միջազգային ավիափոխադրումների ասոցացիայի, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, հիմնվելով այնպիսի միջանկյալ ցուցանիշների վրա, ինչպիսիք են հյուրանոցային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացվածությունը, իրավական կարգավորումը, քաղաքական կայունությունը, բիզնեսի անվտանգությունը, զբոսաշրջության զարգացման գործընթացում պետական աջակցությունը, երկրում զբոսաշրջության գրավչությունը և ի վերջո՝ անվտանգությունը: Այսպիսով՝ զբոսաշրջության մրցունակության մակարդակը երկրի զարգացման կարևոր ցուցանիշներից է: Սույն հետազոտությունն իրագործվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ հետևյալ հեղինակային կազմով. Յու.Մ. Սուվարյան թեմայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ն.Հ. Շահնազարյան, Խ.Ա. Մխիթարյան, Ռ.Ա.
Հայրապետյանտնտեսագիտության թեկնածուներ, դոցենտներ, Հ.Հ. Համբարձումյան, Մ.Վ. Առաքելյան
գիտաշխատողներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s