Հեռավար ուսուցում, ֆիզիկական աշխատանքներ

Այսօր է՜լ ավելի հասկացա թե ինչքան շատ եմ սիրում իմ աշխատանքը, չէ՜, աշխատանքը չէ, իմ տունը, իմ կրթահամալիրը։

Ափսոս են այս գեղեցիկ գարնանային օրերը, որ չենք տեսնում,զմայլվում գեղեցկությամբ, կանաչին նստած,ծաղկած ծառերի ներքո դասեր չենք իրականացնում,աշխատանքներ չենք կատարում․․․․․

Այսօր մի պահ մոռացել էի համաճարակի մասին Քոլեջում շրջելու, հիդրոպոնիկայի համեղագույն լոլիկները համտեսելու, բակում խաղողի թարմաները տնկելու ժամանակ։

Աղջիկս՝ Մոնան, ուսուցողական ժամանակ անցկացրեց մեզ հետ։ Նրա առաջին տնկիները, առաջին ծառը որ օգնեց,տեսավ, մասնակից դարձավ ամբողջ ընթացքին՝ իրականացավ Քոլեջում։

Խաղողի և գինու դպրոցում գարնանային աշխատանքների եռուզեռը մեզ մեր առօրյան ետ բերեց, չնայած որ դպրոցը,Քոլեջի պատերը դատարկ էին առանց սովորողների, առանց անցուդարձի․․․․․Երբ է ավարտվելու կառանտինային օրերը․․․․Մեր կենդանի առօրյան եմ ուզում, մեր վազվզոցը, մեր սովորողների փայլող աչքերը,ժպիտները,գրկախառնությունը․․․․․

Լուսանկարները Նելլի Գեղամյանի, Արտակ Ռշտունու, Մարիամ Մխիթարյանի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s