Կազմակերպչի օրագիր․ինքնակրթություն, հոդվածների իմ ընտրանին

Մարինե Մկրտչյան Մարդկությունը հարատևում է այն ժամանակ, երբ մի սերունդը կարողանում է իր ստեղծածը, իր փորձը անկորուստ փոխանցել հաջորդ սերնդին։ Փորձը՝ լայն առումով. թե՛ գիտական, թե՛ արտադրական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային։ Այդ փորձը փոխանցում են և՛ ընտանիքը, և՛ հասարակությունը, և՛, հատկապես, դպրոցը։

Թամար Ղահրամանյան ՝ ․․․․մենք՝ դասավանդողներս էլ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ կապված արտակարգ իրավիճակի այս պայմաններում թե՛ մեր, թե՛ սովորողների ինքնակազմակերպվելու, ինքնուսուցման, ինքնահաղթահարելու, ինքներս մեզ լրացնելու, ստեղծագործական միտքը խթանելու և այդ ամենի արդյունքում՝ ուսումնական գործընթացն էլ ավելի արդյունավետ դարձնելու հետ։ Եվ որքան արագ ու օպերատիվ լուծենք այդ խնդիրները, այնքան հաստատապես պաշտպանած ու ապահոված կլինենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր սովորողի սովորելու իրավունքը։

Սամվել Թամազյանի Պատմական ֆիլմերը՝ հեռավար-առցանց ուսուցման միջոց Ֆիլմերն ընտրվել են Հայոց պատմությունից, սակայն չի անտեսվել նաև Համաշխարհային պատմության համատեքստը՝ դրանք միաձուլված են։ Ընտրվել են Հայոց պատմության կարևորագույն շրջանների, մարդկանց և իրադարձությունների մասին ֆիլմեր, որոնցում աչքի է ընկնում նյութի բազմատեսանկյուն ներկայացումը։ Ընտրված ֆիլմերի ցանկում Հայոց պատմության յուրաքանչյուր շրջանին վերաբերող նյութերն ուղեկցվում են նաև Հայաստանի հարևան երկրի պատմությանը վերաբերող ֆիլմերով։

Աշոտ Բլեյան Ինքնակրթությունն ունի ավելի մեծ հնարավորություն, ավելի մեծ բաժին կրթության մեջ և ավելի էժան է, ավելի հարմար է մարդուն։

Գիտե՞ք ավագ դպրոցների վատը ի՞նչն է, որ նրանք փակ համակարգեր են։ Ոչ միայն, որ շենքը բանալիով փակ է, այլ որ կտրված են հասարակական կյանքից։ Էդ տարիքում հիմնական կրթությունից հետո, երեք տարի է, չէ՞, ամենապայծառ շրջանն է ուժերի, և էստեղ պետք է բաց լինի, որ ինքը հասարակական կյանքին լիարժեք մասնակցի։ Որովհետև մտածել, որ մի ավագ դպրոցում, անկախ նրանից երկու հարյուր, թե երեք հարյուր հոգի են սովորում, էդտեղ երկու հարյուր, երեք հարյուր անհատ են, հնարավոր է էդ անհատների կարողություններին, սիրուն համապատասխան ուսում տալ… դա դժվար է։ Դրա համար պետք է բացվի, գործունեության շրջան դառնա։

– Ի՞նչպես ընտրել մասնագիտություն։
– Դա ամենահեշտն է, սերն է, չի կարելի որևէ ձևով երկրորդել այն, էդտեղ իր ուժեղ կողմերն են։ Ի՞նչն է ձգում, որովհետև եթե ձգում է, եթե էդ սերն է, ուրեմն էդտեղ դու ներդրում կանես քո ուժերը։ Որևէ կարգով չի կարելի գործարքի գնալ, հա, դժվար պետք է լինի ճանապարհը։ Կտակարանային միտք է, գնացեք դժվար ճանապարհով, բայց սիրով անցեք էդ ճանապարհը։ Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով․․․

Յուրա Գանջալյան Երկար ժամանակ այսպիսի հնարավորություն չի եղել, որ ծնողը օրեր շարունակ, կարող է մեկ ամիս շարունակ խոսի, շփվի իր երեխայի հետ: Դա մեծ առավելություն է տալիս երեխայի զարգացմանը, քանի որ ծնողի խոսքը, վարքը, վերաբերմունքը վարակիչ է երեխայի համար։ Դրա համար ընտանեկան նախագծերը շատ են կարևորվում:

Լուսինե Բուշ Շատ հետաքրքիր ընթացք է․․․ Մեզ մեկ այլ հարթակ է բարձրացնում այս ամենը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհով ժողովուրդները մոբիլիզացվել են, և կարելի է ասել՝ մոբիլացել են։ Ի՞նչ առումով, որ մենք դարձել ենք մոբիլ, եթե չենք կարողանում ֆիզիկական միջավայրում ազատ տեղաշարժվել, մենք կարողանում ենք տեղաշարժել մեր գաղափարները, մենք կարողանում ենք փոխանցել, տարածել մեր գաղափարները, ինչպես նաև օգտվել այլոց գաղափարներից, փորձից՝ չհորինելով նոր անիվներ։

Սուսան Մարկոսյան Կան երեխաներ, որ կպած են իրենց ծնողներից, հետաքրքրված են նրանց գործունեությամբ։ Ընտանիքը, հայրիկը, մայրիկը, որպես մասնագետ, պետք է թույլ տան երեխային, որ նայի կողքից, որ օգնի իրենց, ինչ-որ առաջադրանք տան։ Երեխայի համար շատ ուսումնական զբաղմունք կարող է լինել ուղղակի հետևելը, թե ինչ է անում մայրիկը, որպես հեռավար աշխատանք, իր մասնագիտական գործունեությունն ինչպես է իրականացնում։ Հաստատ կարող է օգտակար լինել ինքը ծնողին, այդ մասնագիտական գործունեության մեջ՝ փոքր առաջադրանքներ կատարելով, անպայման օգտակար ծնողներին։ 

Լիլիթ Սարգսյան Կարծում եմ, որ առաջիկայում կմեծանա նաև տեսադասերի արդյունավետությունը, քանի որ որոշակի գործիքների չիմացությունն ըստ պահանջի լրացվում է՝ հաճախ ինքնուրույն, երբեմն էլ կողմնակի օգնությամբ։

Նելլի Գեղամյան Շատ կարևոր է նաև, որ նախագիծը նոր գիտելիքը, կարողությունն ու հմտությունը իր կյանքին առնչելու, գործնականում փորձարկելու հնարավորություն ընձեռի սովորողներին։

Մարիետ Սիմոնյան Բայց, ցավոք, թվային միջոցը ընդամենը գործիք է։ Եվ ստեղծված ոչ քիչ քանակությամբ տեսադասերը նորից մտորելու տեղիք տվեցին։ Նորից կենտրոնում ուսուցիչն է, նորից դասախոսություններ, նորից գործնականությունից, կյանքից հեռու բառ ու բան։ Մի լավ բան կա այս հեռավար ուսուցման մեջ։ Սովորողը ուսուցչի աչք ու ականջից հեռու է։ Չես ուզում՝ չես միացնի տեսախցիկդ, կանջատես ձայնը, ի վերջո՝ չես միանա տեսադասին․ համացանց է ու «թույլ է, չի միանում»․․․ Վերջացավ պարտադրանքի դպրոցը։ Վերջացավ, և լավ է, որ թեկուզ և ժամանակավորապես, բայց վերջացավ․․․

Մարիամ Քալանթարյան

А теперь о том, к каким важным заключениям  пришла  я от этой формы работы дома:

  •  все мы стали всегда доступными
  • осмысленно начали тратить время, которое тратили на дорогу
  •  учащиеся более ответственно подходят к собственному образованию
  •  учащиеся приобрели навыки самообразования и стали более самостоятельными и ответственными
  •   дистанционное обучение сделало учебный процесс более творческим и индивидуализированным
  •  мы научились правильно ориентироваться в связанных с риском ситуациях и реагировать на них
  • передали наш опыт другим учебным заведениям, поскольку все разработанные в нашем образовательном комплексе образовательные пакеты, как отрытый ресурс, размещены в интернете и доступны любому.

Գևորգ Հակոբյան Երեխան չի կարող պարապ մնալ։ Մարդը երբ ծնվում է, արդեն իրեն տրված է զարգանալու սկզբունքը, ինքը պարտավոր է զարգանալ. եթե խոչընդոտեք էլ, մեկ է զարգանալու է։ Երեխային, եթե չխանգարես, մեկ է ինքը գտնելու է ինչ-որ բան անելու։ Ուրիշ բան, որ էդ իր գտածը կարող է ծնողի սրտով չլինել, որովհետև նրանից այլ սպասելիքներ ուներ, բայց մեկ է, կարող է նրանը հենց այդ պահին դա է։ Դա կարող է լինել ամենասովորական համակարգչային խաղը։ Ես, օրինակ, այլ կերպ եմ նայում դրան. չնայած բոլոր ծնողները էդպես դեմ են, բողոքում են, ես հանգիստ եմ նայում դրան։ Եթե մարդը ուզում է խաղալ, պետք է խաղա, մեզ, օրինակ, ոչ ոք մինչև գիշեր չէր կարողանում փողոցից տուն բերել, մեր խաղերն էլ առաջ դրանք էին։ Հիմա խաղերը սրանք են, իրենք խաղալու կարիք ունեն և խաղում են։ Եվ այնպես չէ, որ այդ խաղերը վատ խաղեր են, հեշտ են. թող ծնողները փորձեն՝ իրենք կարողանո՞ւմ են խաղալ։ Փոխանակ իրենք փորձեն ներթափանցել սովորողների՝ իրենց երեխաների աշխարհը, արգելում են հեռախոսից օգտվել, արգելում են հեռուստացույց նայել․․․

Աշոտ Բլեյան Հատկապես մեծահասակներին պարտադրեց, պարտադրում է մնալ տանը, տանից դուրս չգալ և իսկական ընտանեկան միջավայր է տալիս ուսուցման համար։ Խոսքը էդքան հեռավար-առցանց ուսուցման մասին չէ, դրանք ուղղակի դառնում են գործիքներ, իրականում խոսքն ընտանեկան կրթության մասին է։ 

Մարիետ Սիմոնյան Տան երեխայի-երեխաների հետ դեմ առ դեմ այսքան երկար մնալը լի է ամենատարբեր վտանգներով ու ծանր հետևանքներով՝ աղմուկ-աղաղակ, իրենցով զբաղվելու չգիտես որտեղից ի հայտ եկած պահանջ-պարտադրանքով, խաղեր՝ քո ժամ առ ժամ պրկվող նյարդերի վրա ու էլի էսպիսի լիքը բաներ․․․ Մի խոսքով՝ սոդոմ-գոմոր․․․
Իսկ դու հրամանով աշխատանքի մեջ ես․․․

Սեդա Թևանյան Այս ամենի արդյունքում ըստ իմ փորձի կարող եմ ասել, որ տեսադասը լավ գործիք է ոգևորելու, հետադարձ կապի համար, բայց ոչ ուսուցման։ Երաժշտություն առարկայի ուսուցման արդյունավետ գործիքներն են տեսանյութերը, ունկնդրման նյութերը, ուսումնական նյութերը, իսկ ներկայացման լավագույն եղանակներն են տեսանյութը, բլոգային աշխատանքը։

Նվարդ Սարգսյան Տեսադասերի միջոցով բլոգների սպասարկման հմտությունները բավականին հեշտությամբ հնարավոր է յուրացնել։ Տեսադասերը պատրաստված են կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողների ընտրությամբ «Մեդիակրթություն» դասընթացի խմբի հետ։

Լուսինե Փաշայան Եթե սովորողների համար ֆլեշմոբները առարկան սիրելու, առարկայով հետաքրքրվելու խթան են, ապա դասավանդողների համար ֆլեշմոբների առաջադրանքների կազմումը ուղղված է մասնագիտական զարգացմանը։

Մարգարիտ Սարգսյան

Ինչպես կազմակերպել առցանց աշխատանքը

  • Էստեղ կարևորը՝ չմտածես է, թե լավ՝ մի ժամից կսկսեմ, մի քիչ էլ պառկեմ, այլ գործ անեմ, նոր։ Կարևոր է աշխատանքը սկսել սահմանված ժամին։
  • Սահմանված ժամին աշխատանքը սկսելը թույլ է տալիս մարդուն առավել արդյունավետ կազմակերպել ոչ միայն աշխատանքային, այլև ընտանեկան-անձնային օրը։
  • Կարևոր է հստակ իմանալ, թե այդ օրն ինչ ես նախատեսել անել։ Կարևոր է, որ նախատեսած աշխատանքն իրատեսական լինի։
  • Կարևոր է հստակ իմանալ, որ սա աշխատանքային ժամ է, և աշխատանքային ժամերին ստացած նամակներին, առաջարկներին պետք է հնարավորինս արագ արձագանքել։
  • Երբ օրակարգդ հստակ է, աշխատանքը ստացվում է, գիտես, որ աշխատանքային ժամին որևէ անձնական բան չես կարող պլանավորել, այնպես, ինչպես, եթե աշխատավայրում լինեիր։
  • Եթե անձնական որևէ անհետաձգելի խնդիր է ծագում՝ տեղեկացնել բացակայության մասին։
  • Առցանց աշխատանքը առավել կոնկրետություն ու բարեխղճություն է պահանջում, որովհետև ամեն ինչ տեսանելի է, արձանագրված։
  • Առցանց աշխատանքի ժամանակ գործունեությունդ առավել բաց է, տեսանելի, հասցեական։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s