Հեռավար ընտանեկան դպրոց․ընթերցում ենք Ղ․Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը եղել է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը,որը լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում 1862 թվականին։ 

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, դասավանդողներ, բոլոր ցանկացողները

Նպատակը՝

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինչքան շատ են երեխաները կարդում, այնքան նրանց բառապաշարը հարստանում է, եւ դրան զուգահեռ զարգանում են նրանց իմացական կարողությունները: Վաղ տարիքում զարգացած կարդալու հմտությունները կապված են հետագայում բարձր ինտելեկտի հետ:

  • Ծանոթացնել փոքրերին մեր մեծն գրողների ստեղծագործությունների հետ մանկուց
  • Ընտանեկան երեկոները լցնել ընթերցմամբ
  • Մտերմիկ զրույցներ, քննարկումներ իրականացնել ընտանեկան միջավայրում
  • Օգտագործել հեռավար ընտանեկան դպրոցի ստեղծած միջավայրը

Ընթացքը՝

Սովորողները,դասավանդողներն իրենց փոքր քույր,եղբայրների համար,երեխաների համար կամ միասին կընթերցեն Ղ․Աղայանի հեքիաթ,բանաստեղծություններ։Կնկարահանեն ընթացքը և տեսաֆիլմը,ձայնագրությունը կտեղադրեն իրենց ուսումնական բլոգում։

Արդյունքներ՝

1-ին կուրսի սովորող Մերի Հովեյանն ու իր 6 տարեկան քույրիկը

Մարիամ Մխիթարյանն ու 5 տարեկան Մոնա Մխիթարյանը

1-ին կուրսի սովորող Մերի Պետրոսյանն ու իր 13 տարեկան քույրիկը (Անի Հովհաննիսյան)

Կարդում է 2-րդ կուրսի սովորող Ազատուհի Հարությունյանը

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s