Առաջին խաղերը հայտնվել են մարդու առաջացումից առաջ՝ կենդանիների մոտ։ Խաղերն առավել զարգացած են կապիկների մոտ՝ նրանք օգտագործում են ոչ միայն այն խաղերը, որոնք նույնական են մարդկանց խաղերին։ Մարդկությունը խաղում է դեռ նախնադարյան ժամանակներից։ Սկսած ծիսակատարություններից, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ խաղերը դարձան ավելի դժվար և գրեթե ցանկացած թեմայի՝ սեր, պատերազմ, երևակայություն, պատմություն։
Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Ս. Լ. Ռուբինշտեյնը նշել է, որ խաղը պահպանում և զարգացնում է մանկականը երեխաների մեջ, նա նրանց կյանքի դպրոցն է և պրակտիկայի զարգացումը։ Դ. Բ. Էլկոնինայի կարծիքով ՝ «խաղում ոչ միայն զարգանում կամ նորից ձևավորվում են առանձին ինտելեկտուալ օպերացիաներ, այլ նաև արմատապես փոխվում է երեխայի տեսակետը շրջակա միջավայրի նկատմամբ, ձևավորվում է տեսակետի հնարավոր փոփոխությունների մեխանիզմ և համաձայնեցում իր տեսակետը ուրիշների տեսակետի հետ»:
Տևողությունը՝
Երկարաժամկետ
Մասնակիցները՝
Սովորողներ, ուսուցիչներ, բոլոր ցանկացողները
Նպատակը՝
- ընտանեկան երեկոները լցնել հաճելի զբաղվածությամբ,
- նախագծի իրականացմանը ներգրավել նույնիսկ ամենապասիվ սովորողին,
- զարգացնող գործոն(զբաղեցնել, հաճույք պատճառել, ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել),
- հաղորդակցական (հաղորդակցման լեզվի յուրացում),
- խաղում ինքնակայացումը,
- խաղաթերապևտիկ՝ բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, որոնք ծագում են կենսագործունեության այլ տեսակներում,
- ախտորոշող՝ նորմատիվային վարքագծից շեղումների բացահայտում, խաղի ընթացքում ինքնբացահայտում,
- ճշգրտման գործառույթ՝ անձնային ցուցանիշների կառուցվածքում դրական փոփոխությունների ներմուծում,
- միջազգային հաղորդակցման գործառույթ՝ բոլոր մարդկանց համար միասնական սոցիալ-մշակութային արժեքների յուրացում,
- սոցիալականացում՝ ընդգրկում հասարակական հարաբերությունների համակարգի մեջ, մարդկային համակեցության նորմերի յուրացում։
Ընթացք՝
Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին կընտրեն որևէ խաղ\խաղեր, որը առաջարկում են իրենց ընկերները, կխաղան և կկիսվեն պատասխաններով,կարծիքներով և կհրապարակեն իրենց ուսումնական բլոգներում։
Սովորողներն իրենց հորինած խաչբառերն են առաջարկում լուծել՝
- Մերի Պետրոսյանի կազմած խաչբառը
- Դիանա Բարսեղյանը և Լիլիթ Գասպարյանը իրենց իսկ կազմած խաչբառն են առաջարկում լուծել
- Ռոբերտ Գագինյանը խաչբառ է կազմել
- Նարինե Մակարյանը հետաքրքիր խաչբառ է կազմել
Արդյունք՝
- Մոնա Մխիթարյան Ինքնաշեն խաղ, որը դարձավ մեր ընտանեկան խաղը
- Վարդ Ղարիբյանն իր ընտանեկան խաղերով է կիսվում
- Անի Բարսեղյանը լոտո է խաղում ընտանիքի անդամների հետ
- Այսօրվա իրենց ընտանեկան երեկոն ներկայացնում են Կարինե, Լիլիա Ղուլյան քույրիկները։
- Միլենա Աղայանի ընտանեկան զվարճալի խաղերը
- Անուշիկ,Նաիրա Ղազարյաններ քույրերը ներկայացնում են իրենց ընտանեկան խաղը
- Նունե Գրիգորյանը պատմում է իր ընտանեկան խաղի մասին
- Միլենա Գասպարյանն իր ընտանիքի հետ “մոնոպոլիա” երկար տևողությամբ խաղն է ներկայացնում
- Մարիամ Շախվերդյանի ընտանեկան երեկոն դոմինո խաղալով է լցվել
- Նինել Աղայանի ընտանիքի ֆորդ բոյարդը
- Անուշիկ Սերգեյան “ունո” խաղն է ներկայացնում
- Մարիաննա Սուլյան ընտանեկան լոտոն է ներկայացնում
- Մերի Պետրոսյանի ընտանիքը լոտո խաղն է ներկայացնում
- Մարիամ Քալանթարյանի ընտանիքը հետաքրքիր լոտոյի տեսակն են ընտրել որպես ընտանեկան խաղ,ինչպես նաև փայտե կառուցողական խաղ
- Օկսանա Մուրադյանի ընտանեկան երեկոն նույնպես լոտո խաղով է լցված
- Դիանա Բարսեղյանն իր քուրիկի և զառմիկի հետ լոտո են խաղում,զվարճալի է ստացվել
- Մերի Հովեյանը ընտանեկան խաղաթղթեր է ներկայացնում
- Անդրանիկ Սաղաթելյանը հայրիկի հետ շախմատ է խաղում
- Անի Հարությունյանի ընտանիքը նույնպես լոտո է խաղում
- Արուսյակ Ավետիսյանը գիտելիքների արկղ խաղն է ներկայացնում
- Գոռ Մարտիրոսյանը եղբոր հետ շախմատ է խաղում
- Նարեկ Հարությունյանի զվարճալի խաղը
- Ժաննա Մկրտչյանի ընտանիքը դոմինո է խաղում
- Նատալի Հովհաննիսյանը ողջ ընտանիքին ընտանեկան լոտոյի շուրջ է հավաքել
- Անդրանիկ Սաղաթելյանը ունո խաղն է ներկայացնում
- Արամ Աբաջյանը տատիկի հետ սեղանի խաղ է խաղում
- Մերի Զաքարյանը մայրիկի հետ շաշկի է խաղում
- Էրիկ Գևորգյանը եղբոր հետ սեղանի խաղ է խաղում
- Գոհար Ջհանգիրյանի ներկայացրած խաղերի շարքը
3 Comments