Հոգեբանական գրքեր

1․Ն.Լ. Վասիլևա ՝ “Գորիլան և Դինոզավրը, կամ ի՞նչ են զգում երեխաները”
Մանկական հոգեվերլուծաբանի գրառումներից 
Օգտակար կլինի և՛ հոգեբաններին, և՛ ծնողներին։

2․Игры для разума. Тренинг креативного мышления

3․Յուլիա Հիպենրեյտեռ ՝ <<Վարվիր երեխայի հետ, ինչպե՞ս>>։
《Общаться с ребёнком. Как?», Юлия Гиппенрейтер
Այս գիրքը հեղինակի առաջին և ամենամեծ ճանաչում ստացած աշխատանքն է։ Հեղինակը հոգեբանական գիտությունների դոկտոր, պռոֆեսոր է։ Նա շատ պարզ լեզվով շարադրել է երեխաների և ծնողների միջև առաջացող խնդիրներն ու դրանց հաղթահարման ձևերը։ Գիրքը շատ բան կտա այն ծնողներին, ովքեր մշակում են հաղորդակցաման, հնարավորինս, արդյունավետ մարտավարություններ։ Թե ինչպե՞ս մշակել ճիշտ վարքաձև, երեխայի շփման մեջ ինչպիսի՞ բառեր օգտագործել, ինչպե՞ս չհրահրել կոնֆլիկտներ.. այս և շատ այլ հարցերի պատասխաններ կգտնեք այս գրքում։
Հեղինակն ունի նաև այլ աշխատանքներ.
📕 « Общаться с ребёнком. Так?», 📗«Родителям: как быть ребёнком»,
📙«У нас разные характеры. Как быть?», 📒«Родителям. Книга вопросов и ответов» և այլն։

Աուդիոգիրք.

Կարդալ.

4․ Հայտնի հոգեվերլուծաբան Էրիկ Բերնի «Մարդիկ, որոնք խաղեր են խաղում» եւ «Խաղերը, որ խաղում են մարդիկ» գրքերում մարդկային «ես»-ը պատկերվում է որպես երեք տարբեր վիճակների խառնուրդ. «երեխա», «հասուն մարդ» եւ «ծնող», իսկ մարդկային ապակառուցողական պահվածքը՝ որպես «խաղ», որի պարագայում «երեխան» հետապնդում է բոլորովին այլ նպատակ, քան «մեծահասակը»։

Հղումը.

5․ԿԱՌԵՆ ՓՐԱՅՈՐ ” ՄԻ ԳՌՄՌԱՑԵՔ ՇԱՆ ՎՐԱ”

Այս գիրքը ընթերցելով՝ կիմանաք, թե ինչպես ձեր ամուսնուն ստիպեք այլևս երբեք չփնթփնթալ, ինչպես երեք տարեկան երեխային սովորեցնեք կամակորություններ չանել ու քաղաքավարի լինել, ինչպես բացատրեք կատվին, որ չբարձրանա խոհանոցային սեղանի վրա, ինչպես մղեք ղեկավարին պարբերաբար բարձրացնել ձեր աշխատավարձը և այլն:

6․Հոգեբանությամբ հետաքրքրվող ցանկացած անձի կգրավի այս հրաշալի գիրքը։
📖Հեղինակ՝ Ռոբերտ Չալդինի .”Психология влияния”

Ժանր ՝ ինքնազարգացնող ( книга по саморазвитию).

Սա սոցիալական հոգեբանության, կոնֆլիկտաբանության, մենեջմենթի լավագույն ուսումնական ձեռնարկներից է։
Հղում.

Աուդոիոգրքերից առկա է. LibriVox ծրագրում

7․Ադել Ֆաբեր և Էլեն Մազլիշ
Գրված է բավականին թեթև , հումորով ու հասանելի..այն մասին, թե ինչպես խոսենք, որպեսզի մեր խոսքը “տեղ հասնի”..և թե ինչպես անել, որ բալիկները պատմեն ավելին , քան ցանկանում էին։

Адель Фабер ,Элейн Мазлиш
📖«Как говорить чтобы дети слушали и как слушать чтобы дети говорили»

8․Իրինա Մլոդիկ. “Գիրք ՈՉ իդեալական ծնողների համար”։

Ձեզ եմ ներկայացնում մի քանի ցիտատներ այս հրաշալի աշխատանքից։

📖В хорошей школе учат детей размышлять и самим находить ответы, а в плохой — пытаются впихнуть много
знаний, а потом жалуются, что у учеников нет мотивации к обучению. Неудивительно.

📖Лично я очень верю в простую буддийскую мудрость: миру не нужен еще один Иисус или Будда, миру нужен ты. Ведь миру ни к чему однообразие, ему нужна твоя уникальность, кем бы ты ни стал.

📖Безусловная любовь — это значит без всяких условий. Так просто и так сложно. Я люблю тебя потому, что ты — есть. Потому что ты родился и живешь. Таков, какой ты есть. Это же так просто!

📖Если нет оценки извне, некоторые не в состоянии купить себе вещь в магазине, выбрать книгу, фильм, жену, религию, родину.

9․”ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ” ԱԼԱՆ ՖՈՔՍԻՑ

Որո՞նք են անձնական աճի գործիքները: Անձնական աճ գրանցելը մեխ մեխելու կամ աթոռ պատրաստելու պես հեշտ գործ չէ: Համենայն դեպս այդպիսի առաջադրանքների համար կարող ենք գտնել հստակ ուղեցույցներ, որոնք կհանգեցնեն մեզ ցանկալի արդյունքին: Արդյո՞ք նույնը հնարավոր է ինքներս մեզ վրա աշխատելիս:
Հաջողակ գործարար և գրող Ալան Ֆոքսը կարծում է, որ այպիսի գործիքներ գոյություն ունեն նաև մարդկանց անհատական աճի ու ինքնազարգացման համար: Նա ինքը փնտրել է դրանք ողջ կյանքի ընթացքում և ամփոփել «Ինքնազարգացման գործիքներ» գրքում:

Այն մի քանի կարևոր կետերը, որոնք կներկայացնեմ այս հոդվածում ընդամենը մի մասն են անձնական աճի մասին այն հետաքրքիր խորհուրդների, որոնք տալիս է հեղինակը: Ալան Ֆոքսն իմաստուն ծերունու պես անկեղծորեն, առանց ավելորդ գունազարդումների կիսվում է իր փորձով ընթերցողի հետ:

Անձնական աճի գործիքներ

ԳՈՐԾԻՔ №1. ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՆԵՏԵՔ ԱՂԲԱՄԱՆԸ
Մանկության ու պատանեկության տարիներ մենք չափազանց շատ խորհուրդներ ենք լսում այն մասին, թե ինչ է ՊԵՏՔ անել՝ բարձրագույն կրթություն ստանալ, այսինչ տարիքում ամուսնանալ, ունենալ այսինչ թվով երեխա, գտնել հաստատուն աշխատանք և այլն: Այս ամենն արդյունքում կարծրատիպեր են դառնում մեզ համար, որոնցից պետք է անհապաղ ազատվել՝ նետել աղբամանը: Ալան Ֆոքսը գրում է. «Որքան ուզում է ամուր լինեն ձեր համոզմունքները, վարվեք այնպես, ինչպես խորհուրդ է տալիս ձեզ բանականությունը տվյալ պահին: Մոռացեք «ճշմարտությունների» մասին, որոնք օգտակար էին ձեզ համար երեկ, կամ գուցե պետք կգան վաղը: Վարվեք այնպես, ինչպես ճիշտ է գտնում ձեր և միմիայն ձեր միտքը»:

ԳՈՐԾԻՔ №2. ԿԱՐՈՂԱՑԵՔ ԱՍԵԼ «ՈՉ»
Շատ մարդիկ չեն կարողանում ասել «ոչ», անգամ եթե իրենք էլ տառապում են իրենց այդ հատկությունից: Հաճախ այն «ոչը», որը հարկավոր էր ասել, արժենում է ոչ միայն նրանց ժամանակը, այլև երջանկությունը: Պետք է կյանքի որոշակի հանգամանքներում կարողանալ ասել ՈՉ: Օրինակ, ձեզ օտար մարդկանց, երբ տվյալ իրավիճակում դուք որևէ բան կկորցնեք համաձայնվելով: Խոսքը ոչ միայն նյութականի մասին է: «Ոչ» երբեմն պետք է ասել նաև ընկերներին՝ միաժամանակ լինելով նաև նրբանկատ: Հիշեք՝ «ոչ» ասելը, որևէ հարցում մերժելը ձեր իրավունքն է: Սակայն շատ ավելի կարևոր է այդ «ոչը» ճիշտ մատուցելը, քան պարզապես մերժել կարողանալը:

ԳՈՐԾԻՔ №3. ԱԶԱՏՎԵՔ ԿՊՉՈՒՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Երբ մենք որևէ սովորություն ենք ձեռք բերում, դրանից ազատվելը դառնում է չափազանց դժվար: Սովորությունները կպչուն են և դիմացկուն: Եվ ոչ միայն մարդկանց դեպքում, այլև կազմակերպությունների դեպքում, սրճարանների դեպքում և այլն:

Ալան Ֆոքսը վստահ է, որ եթե սրճարանում ձեզ մեկ անգամ վատ են սպասարկել, ապա կարող եք երկրորդ անգամ այլևս այնտեղ չգնալ. որևէ բան փոխված չի լինի:

Պարզապես պետք է հենց սկզբից ուշադիր լինել. եթե զգում եք, որ վատ սովորություն եք սկսել ձեռք բեել, անմիջապես պայքարեք դրա դեմ, կամ խորամանկության դիմեք, շրջանցեք այն ոլորտները, որտեղ դրանք ավելի վառ են դրսևորվում: Իհարկե, մի տարբերակ էլ է հնարավոր. այն, որ դուք լավ սովորություններ ձեռք բերեք: Այս դեպքում, իհարկե, պայքարել պետք չէ, փոխարենը պետք է հետևողական լինել այդ ճիշտ ու լավ սովորության հանդեպ:

ԳՈՐԾԻՔ №4. ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒՑ
Մենք շատ հաճախ ենք վախենում ցույց տալ որևէ հարցում մեր չիմացությունը: Հիմար կամ չտեղեկացված երևալու վախը հատուկ է գրեթե բոլոր մարդկանց: Դիմացինին հարցնելը երբեմն թողնում ենք որպես վերջին, ծայրահեղ տարբերակ, մինչև այդ փորձարկում ենք բոլոր հնարավոր միջոցները ինքնուրույն որևէ բան պարզելու համար: Սովորելով օգտագործել այս գործիքը՝ մենք կկարողանանք ավելի արագ ստանալ մեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Եվ եթե կարողանանք ճիշտ վերաբերվել այս հատկությանը, մեր ինքնասիրությունն էլ դրանից չի տուժի:

ԳՈՐԾԻՔ №5. ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Մինչև որևէ բան սկսելը կամ որևէ բանի հետ ծանոթանալը, մենք արդեն ունենք որոշակի պատկերացում դրա մասին: Երբեմն դա ենթագիտակացական մակարդակի վրա է, իսկ երբեմն՝ հիմնված իրական կամ կողմնակի փաստերի վրա: Ճամփորդության մեկնելով՝ մենք արդեն ունենք որոշակի սպասելիքներ դրանից: Գիրք գնելով, օրինակ, մտածում ենք. «Սա հաստատ լավ գիրք է»: Եվ հաճախ մեր կանխատեսումներն իրականանում են: Եթե մենք դրական ենք տրամադրված, ապա ֆիլմը թվում է հետաքրքիր, գիրքը՝ օգտակար, ճամփորդությունը՝ հեքիաթային: Իսկ եթե կինոթատրոն գնալիս մտածում էինք. «Դե, երևի միջակ մի ֆիլմ կլինի», ապա արդյունքում, ամենայն հավանականությամբ կասենք. «Ես այդպես էլ գիտեի»:

Նմանատիպ կանխատեսումներ մենք անում ենք այսպես, թե այնպես: Փորձել չկանխատեսել, նախապես չզգալ իմաստ չունի, բայց կարելի է այդ ամենին տալ միայն դրական երանգ: Առավոտյան վստահ լինել, որ օրը լավն է լինելու, հանդիպումը լավ է անցնելու և այլն, և այլն:

Ալան Ֆոքսի գրքում այս 5 գործիքներից բացի կարելի է գտնել ևս 49 միջոցներ ու հնարքներ անձնական աճի ու ինքակատարելագործման համար: Գուցե դրանց մի մասը ձեզ համար աննախադեպ բացահայտումներ չլինեն, բայց, միանշանակ, այդ բոլորի մասին արժե ևս մեկ անգամ հիշել ու փորձել կիրառել կյանքում:

10․ “Ինքնուրույն երեխա կամ ինչպես դառնալ ծույլ մայրիկ”, Աննա Բիկովա

Ուզում եմ կիսվել այս հրաշք պրակտիկ գրքով:
Մայրիկներ, ապագա մայրիկներ, պարտեզում կամ դպրոցում աշխատող մասնագետներ՝ կարդացեք:
Այնքան հեշտ, այնքան պարզ տեխնիկաներ կան , որ կօգնեն ձեզ երեխաների ուտելու, քնելու, խաղալու ու մի խոսքով ամեն ինչում հեշտ լուծումներ գտնելու հարցերում:

11․ “Ազդեցության գործիքներ”, Չալդինի Ռոբերտ
Սպեկուլյանտներ
Տարօրինակ է, որ անկախ վարքային ավտոմատ մոդելների մեծաքանակ լինելուց, մեզնից շատերը շատ քիչ բան գիտեն նրանց մասին։ Կենսական նշանակություն ունի այդ մոդելների այն հատկության իմացությունը, որը դարձնում է մեզ խոցելի նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես են այդ մոդելներն աշխատում։
Պետք է հաշվի առնել, որ մեր ավտոմատ գործողությունների հիմքում ընկած են հոգեբանական մեխանիզմներն ու ստերեոտիպները, որոնց ընդունելուն մենք վարժվել ենք։ Այդ սկզբունքները տարբերվում են իրենց ուժով, նրանցից շատերն ընդունակ են իրենց որոշիչ ազդեցությունն ունենալ գործունեության վրա։ Մենք ենթարկվում ենք ստերեոտիպների ազդեցությանը դեռևս վաղ մանկությունից, և նրանք ամբողջ կյանքում անբաժան կերպով հետևում են մեզ, բայց մենք հազվադեպ ենք ընկալում նրանց իշխանությունը։ Բայց և այնպես, յուրաքանչյուր նմանատիպ սկզբունք կարող է հայտնաբերվել և օգտագործվել՝ որպես ավտոմատ ներազդման գործիք։Գոյություն ունի մարդկանց մի խումբ, ովքեր շատ լավ գիտեն, թե որտեղ են տեղակայված ավտոմատ ներազդման գործիքները։ ԵՒ նրանք պարբերաբար և հմտորեն օգտագործում են դրանք՝ իրենց ցանկացածին հասնելու համար։ Այսպիսի մարդիկ մի սոցիալական խմբից անցնում են մյուսին, հակառակվում նրանց, պահանջում են մյուսներից փոխզիջումների գնալ ՝ իրենց ցանկություններին համապատասխան։ Այդուհանդերձ, նրանց հաջողությունը ապշեցուցիչ է։ Նրանց հաջողության գաղտնիքը կայանում է իրենց պահանջների ձևակերպման մեջ։ ԵՒ թե ինչպես են նրանք զինում իրենց սոցիալական շրջապատում գոյություն ունեցող ներազդման գործիքներով։ Օրինակ՝ “պրոֆեսիոնալ զիջողություն” կարող է ակտիվացնել միայն մեկ ճիշտ ընտրված բառ, որը կակտիվացնի անձի ներսում առկա “միացման մեխանիզմը” (ավտոմատ վարքը) ։ “Շահագործողները” ունակ են շատ արագ օգուտ քաղել արտաքին գրգռիչների նկատմամբ մեր մեխանիկական արձագանքման տենդենցներից, որոնք համապատասխանում են ընդհանուր հոգեբանական սկզբունքներին։

Ջիու – Ջիթսու
Ինչպես արդեն նկարագրվեց այլ հատվածներում անհերքելի են այդ “կոճակների” գոյությունը, որոնք ակտիվացնում են որոշակի մեխանիկական վարք։ ԵՒ կարծես, նրանք “զիջում” են իրենց ուժը նրան, ով գիտի, թե երբ է պետք այս կամ այն կոճակը սեղմել։ Հարցը նրանում է, որ այս զենքերը նման չեն ծանր մահակի, և նրանք չեն ծառայում մարդկանց վախեցնելուն՝ հնազանդության ձեռքբերման միտումով։
Գործընթացը շատ ավելի բարդ և նրբանկատ մոտեցում է պահանջում։
Ավտոմատ ներազդման զինանոցից օգտվելիս դժվար թե կարիք լինի լարել որևէ մկան՝ ուզածին հասնելու համար։
Այն ինչ պահանջվում է, դա համապատասխան “միացման մեխանիզմի” կոճակին հմտորեն սեղմելն է, որը թույլ կտա հասնել նպատակին։ Այս իմաստով տվյալ մոտեցումը նման է ճապոնական մարտաձևի՝ Ջիու – ջիթսու անվանմամբ։
Այն կինը, ով տիրապետում է Ջիու – ջիթսու մարտաձևին, սովորաբար մրցակցկի նկատմամբ իր ուժը կիրառում է մինիմալ չափով։ Դրա փոխարեն նա օգտագործում է ծանրության ուժը, ձգանների համակարգը, կինետիկ էներգիան և իներցիայի ուժը։
Եթե կինը գիտի, թե որտեղ և ինչպես է անհրաժեշտ կիրառել պահանջվող ուժը, ապա նա կարող է մրցել և հաղթել նույնիսկ իրենից շատ ավելի ուժեղ մրցակցի։
Նույնը կարելի է ասել նրանց մասին, ովքեր օգտագործում են մեզ շրջապատող ավտոմատ ներազդման “զինատեսակը”։ Շահագործողները կարող են օգտագործել այս “զինատեսակը” շատ քիչ ջանքերի միջոցով։ Դա տալիս է իրենց կարևոր լրացուցիչ առավելություն՝ մանիպուլյացիայի ենթարկելու կարողություն՝ առանց մանիպուլյացիայի արտաքին դրսևորման։

3․ՎԻԿՏՈՐ ՎԱՍԻԼՅԵՎ <<ՍՊԻՏԱԿ ԳԻՐՔ>>

Գիրք այն մասին, թե ինչպես փոխվել արագ, հեշտ և առանց հարմարավետության գոտուց դուրս գալու: Այն համակարգը, որը մշակել է հեղինակը, կոչված է մարդուն ազատելու այն ամենից, ինչը պայմանավորում ու նախապես ծրագրավորում է նրա պահվածքը: Գիրքը օգնում է ընթերցողին ձեռք բերել գործողությունների ու պահվածքի իրական ազատություն: Այն ներկայացնում է հստակ մեթոդներ, որոնցով կարող եք բացահայտել ձեր գործողությունների ու քայլերի պատճառները, ինչպես նաև տրամադրում է գործիքներ դրանք փոփոխելու համար:

Մարդու ճակատագիրը հիմնականում ձևավորվում է վաղ մանկության տարիներին՝ անկախ նրա կամքից, սակայն հասուն տարիքում մարդը կարող է ամեն ինչ իր ձեռքը վերցնել և կառավարել իր ճակատագիրը: Այս գիրքը ձեզ համար կբացահայտի ձեր իսկ կյանքը: Եթե ուզում եք փոխվել և փոխել ձեր կյանքը, առաջարկում ենք սկսել հենց այս գրքից:

Ալլան Պիզ «Ժեստերի լեզուն» վերնագրով։ Կօգնի ՝ճանաչել, ճիշտ ընկալել, բացահայտել դիմացինիդ և ոչ միայն.

Պոլ Էկման(Էքման) “Ստի հոգեբանություն”։
📓Пол Экман
Психология лжи. Обмани меня, если сможешь
Հոյակապ աշխատանք, որը թույլ կտա հեշտությամբ տարանջատել սուտն ու կեղծիքը ։

📖Դիմակի փոխարեն ավելի հաճախ օգտագործվում է ժպիտը, որը հանդիսանում է բոլոր բացասական հույզերի` վախի, զայրույթի, մորմոքի և մյուսների հակապատկերը: Ժպիտը նախընտրում են նաև այն պատճառով, որ դեմքի երջանիկ արտահայտության շնորհիվ խաբելն ավելի հեշտ է: Ժպիտին ժպիտով պատասխանելու ցանկությունը ներսում ճնշելը բավականին դժվար է:

Հղումը.
Աուդիոգիրքը կարող եք գտնել այստեղ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s