Թերապևտիկ հեքիաթ․”նապաստակը, որ նեղացել է մայրիկից”

Հեքիաթների ցանկն այստեղ

ՏԱՐԻՔ՝ 4-5 տարեկան
Ուղղվածություն՝

  • ծնողների հետ կոնֆլիկտային փոխհարաբերություններ
  • նեգատիվ զգացմունքներ
  • վիրավորանք, չարություն ծնողնրի նկատմամբ
  • պատժի և նկատողությունների նկատմամբ ոչ ադեկվատ արձագանք։

Անտառի ճամփեզրին՝ հարմարավետ տնակում, ապրում էր փոքրիկ նապաստակը: Մի անգամ նա ձանձրանում էր և ցանկացավ գնալ իր ընկերների հետ մարգագետնում խաղալու:

-Մայրի՛կ, կարելի՞ է ընկերներիս հետ գնամ խաղալու,- հարցրեց նա:

-Իհա՛րկե, կարելի է,- ասաց մայրիկը,- միայն ճաշին չուշանաս: Երբ կկուն երեք անգամ կանչի, տուն կգաս, թե չէ ես կսկսեմ անհանգստանալ:

-Ես անպայման ժամանակին տուն կվերադառնամ,- ասաց նապաստակը և վազեց խաղալու:

Կկուն երեք անգամ կանչեց, չորս անգամ, հինգ անգամ: Բայց փոքրիկ նապաստակը այնպես էր տարվել խաղով, որ չլսեց կկվի կանչը: Եվ միայն այն ժամանակ, երբ երեկոն իջավ, և գազանիկները սկսեցին տուն գալ, նապաստակը վազեց տուն՝ մայրիկի մոտ:

Մայրիկը շատ բարկացած էր նրա վրա, որովհետև փոքրիկ նապաստակը շատ էր ուշացել: Նա բարկացավ նապաստակի վրա և որպես պատիժ՝ արգելեց տանից դուրս գալ։ Փոքրիկ նապաստակը նեղացավ մայրիկից․ չէ՞ որ ինքը չէր ուզում մայրիկին վշտացնել, ուղղակի տարվել էր խաղով և բոլորովին մոռացել էր ժամանակի մասին, իսկ իրեն այդքան անարդարացի պատժեցին։

Եվ փոքրիկ նապաստակը փախավ տանից ու անտառ գնաց: Անտառում գտավ մի դատարկ բույն և որոշեց այնտեղ ապրել: Գիշերը անձրև եկավ, բնում շատ ցուրտ էր ու անհարմար: Փոքրիկ նապաստակը իրեն շատ միայնակ էր զգում. Նա ուզում էր տուն վերադառնալ մայրիկի մոտ, բայց չէր կարողանում ներել նրան, որ իրեն պատժել էր:

Առավոտյան փոքրիկ նապաստակին արթնացրեց ագռավների շատախոսությունը, որոնք նստած էին հարևան ծառին:

-Խեղճ մայրիկ նապաստակ,- ասում էր նրանցից մեկը մյուսին,- երեկ փոքրիկ նապաստակը փախել էր տանից, նա ողջ գիշեր անձրևի տակ փնտրում էր իր բալիկին,- իսկ հիմա ծանր հիվանդացել է վշտից և անհանգստությունից:

Այս բառերը լսելով՝ փոքրիկ նապաստակը մտածեց. «Եթե մայրիկը անհանգստացել է ինձ համար, երևի սիրում է ինձ: Նա հիվանդացել է, որովհետև ես փախել եմ, և նա իրեն հիմա շատ վատ է զգում: Պետք է ներեմ նրան ու տուն վերադառնամ. չէ՞ որ ես նույնպես սիրում եմ նրան»: Եվ փոքրիկ նապաստակը վազեց  տուն:

Հենց որ մայրիկ նապաստակը տեսավ նրան, անմիջապես առողջացավ, վեր կացավ անկողնուց և քնքշորեն գրկեց իր փոքրիկին:

Այդ օրվանից փոքրիկ նապաստակը և նրա մայրիկը համերաշխ ապրում էին՝ առանց նեղացնելու մեկը մյուսին: Փոքրիկ նապաստակը հասկացավ, որ մայրիկը իրեն սիրում է և ինչ էլ որ պատահի միշտ իրեն կսիրի ։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s