Թերապևտիկ հեքիաթ․”Ոզնի Վիտյայի մասին”

Հեքիաթների ցանկն այստեղ

Տարիք՝ 4-9

Ուղղվածություն՝

  • դժվարություններ հասակակիցների հետ փոխհարաբերություններում,
  • թերարժեքության զգացում:


Մի անտառում`հին սոճու տակ, իր փոքրիկ բնում ապրում էր Վիտյա ոզնին:Նա փոքրիկ, գորշ ոզնի էր` ծուռ թաթերով և մեջքի վրա բազմաթիվ փշերով:Վիտյան իրեն շատ վատ էր զգում անտառում: Կենդանիներից ոչ ոք չէր ուզում նրա հետ ընկերություն անել:
-Նայի´ր ինչպիսի գեղեցիկ և փափկամազ պոչ ունեմ:Մի՞թե կարող եմ ընկերություն անել այնպիսի փշոտի հետ, ինչպիսին դու ես,-ասում էր աղվեսը ոզնուն:
-Դու չափազանց փոքրիկ ես, ես պատահաբար կարող եմ քեզ ճզմել,-մռթմռթում էր արջը:
-Դու այնքան անշնորհք ես, չես կարող թռչկոտել ինձ հետ, վազվզել ինձ նման,-ասում էր նապաստակը:
-Դու ո´չ ձայն ունես, ո´չ լսողություն: Ճահճի գորտերը քեզանից լավ են երգում,-նրա ականջին փսփսում էր սոխակը:
Խեղճ ոզնին իրեն վիրավորված էր զգում, երբ լսում էր նման խոսքեր:Նա երկար նստում էրհին անտառային լճակի ափին և նայում ջրի մեջ իր արտացոլմանը:<<Դե, ինչու՞ եմ ես այսքան փշոտ և անշնորհք, ինչու՞ ես չունեմ երաժշտական լսողություն>>,-լաց էր լինում ոզնին:Նրա փոքրիկ արցունքները հեղեղի նման լցվում էին լճակի մեջ.ոչ ոք չկար,որ նույնիսկ խղճար նրան:Վիտյան այնքան շատ էր վշտանում, որ ոչ ոք նրա հետ ընկերություն չէր անում, որ քիչ մնաց հիվանդանար:
Մի անգամ Վիտյան սովորականի պես գնաց մարգագետին` նախաճաշի համար հատապտուղ և սունկ փնտրելու:Ոզնին դանդաղ թափառում էր արահետով `խորասուզված իր մտքերով:Հանկարծ նրա մոտով սլացավ աղվեսը և քիչ էր մնում` վայր գցեր նրան:Վիտյան նայեց շուրջբոլորը և տեսավ, թե ինչպես որսորդն իր հրացանով հետապնդում էր աղվեսին:
Ոզնին շատ վախեցավ.<<Որսորդը շատ մեծ է, իսկ ես այնքան փոքրիկ եմ>>,-մտածեց նա:
Չնայած իր վախին`Վիտյան,ոչ մի րոպե չմտածելով,կծկվեց,փշոտ մի գունդ դարձավ ու նետվեց որսորդի ոտքերի տակ:
Որսորդը,ոզնու սուր փշերին հանդիպելով,սայթաքեց և ընկավ:Մինչ որսորդը ոտքի էր կանգնում,աղվեսը հասցրեց թաքնվել փշերի մեջ: Թփերի տակ, դողալով վախից,Վիտյան սպասեց այնքան ,մինչև որ որսորդը հեռացավ:Միայն երեկոյան, ուժեղ կաղալով նա հասավ իր բնին:Փրկելով աղվեսին` նա վնասել էր իր թաթը և այժմ նրան շատ դժվար էր քայլել,որովհետև ոտքն ուժեղ ցավում էր:Երբ ոզնին վերջապես հասավ իր սոճու, այնտեղ նրան սպասում էր աղվեսը:
-Շնորհակալ եմ քեզանից, ոզնի:Դու շատ համարձակ ես:Բոլորն անտառում վախեցել էին որսորդից և թաքնվել իրենց բներում: Ոչ ոք չհամարձակվեց ինձ օգնել: Իսկ դու չվախեցար ու փրկեցիր ինձ:Դու իսկական ընկեր ես:
Այդ օրվանից ոզնին ու աղվեսը լավագույն ընկերներ դարձան: Աղվեսը խնամում էր ոզնուն, նրան բուժիչ խոտաբույսեր, սունկ և հատապտուղ բերում, քանի դեռ ոզնին դժվարանում էր քայլել: Շնորհիվ աղվեսի հոգատարության`ոզնին արագ ապաքինվեց, չէ՞ որ նա հիմա մենակ չէր և ուներ իսկական ընկեր:
Իսկական ընկերը ոչ թե նա է, ով ունի գեղեցիկ պոչ, հրաշալի ձայն կամ էլ արագավազ է, այլ նա, ով դժբախտության մեջ չի թողնումընկերոջը և օգնում է,եթե նա օգնության կարիք ունի:

Քննարկման հարցեր
1.Ինչո՞ւ էր ոզնին լաց լինում:
2.Ի՞նչը փոխվեց ոզնու կյանքում:
3.Ինչպիսի՞ն պետք է լինի ոզնու կարծիքով իսկական ընկերը:
4.Իսկ դու ի՞նչ ես մտածում:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s