Հեքիաթները որպես նախադպրոցականի հոգեբանական խնդիրների հաղթահարման արդյունավետ միջոց
Հեքիաթներ,որոնք խորհուրդ չի տրվում կարդալ երեխաների համար մինչև 12 տարեկան՝
Կախարդական պատմությունները զարգացնում են երեխայի երևակայությունը և նրա մեջ պատկերացումներ են ձևավորում բարու և չարի մասին:Մանկական հեքիաթները երեխային օգուտից բացի կարող են նաև վնասել:Դրանցից մի քանիսը բռնության թաքնված դրվագներ են պարունակում:Փորձագետները կարծում են, որ սխալ ընտրված հեքիաթը կարող է վնասել փոքրիկի դեռևս ոչ լրիվ զարգացած հոգեկանը:
1.ՌՈՒՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ `«Գայլը և 7 ուլիկները»
Վտանգավոր դրվագ է համարվում գայլի մահը:Հեքիաթում նկարագրվում է դրվագ,երբ սպանվում է ուլիկների վրա հարձակված գայլը:Մի կողմից սա երեխաներին սովորեցնում է,որ ցանկացած վատ հերոս մի օր պատասխան է տալիս իր արարքների համար,իսկ դա նշանակում է,որ չարը պատժվում է: Մյուս կողմից գայլի մահվան նկարարագրումը կարող է երեխային հավասարակշռությունից հանել:
2.ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ «ՉԻՊՈԼԼԻՆՈ»
Վտանգավոր դրվագ է համարվում պահակախմբի դաժան վերաբերմունքը Չիպոլլինոյի ընտանիքի անդամների հանդեպ:
Այստեղ Ռոդարիի պահակապետերը կոպիտ են և ջղային,նրանք ուշադրություն չեն դարձնում խեղճ Չիպոլլինոյի ընտանիքի դժբախտությանը:Փորձագետները համոզված են,որ մինչև 12 տարեկան երեխաները ի վիճակի չեն վերլուծել և ճիշտ ձևով ընկալել հեքիաթի հերոսների արարքները:Մի մասը կապրումակցի դժբախտներին,մյուս մասը կբռնի ուժեղների կողմը նրանց ճիշտ համարելով:
Ամեն դեպքում ցանկացած հեքիաթ պահանջում է երկար բացատրություններ:Հրաշալի կլինի,եթե գիրքը կարդալուց հետո երեխայի հետ քննարկեք կարդացածը: Փորձեք ճշտել ինչն է նրա համար անհասկանալի,անարդար,վախենալի կամ ծիծաղելի: Փորձեք միասին վերլուծել գլխավոր հերոսների վարքը և հասկանալ, թե ինչու նրանք հայտնվեցին այս կամ այն իրավիճակում: Իսկ, եթե կարդալիա դուք հանդիպում եք այնպիսի դրվագների ,որոնք դժվար կլինեն երեխային ընկալել, ապա կարող եք ձեր երևակայությամբ ձևափոխել դրանք:
Կա՞ մի բան, որ կարողանա այդքան հեշտությամբ միավորել մեծահասակին և երեխային: Իհարկե ՝ հեքիաթը: Այն հասկանալի է թե՛ մեծահասակին, թե՛ երեխային:Դուք հետևե՞լ եք, թե ինչպես է երեխան լսում հեքիաթ պատմողին: Նրանք բառացիորեն <<մտնում>> են հեքիաթի մեջ, հետևելով դրանցում իրենց սիրած հերոսներին, նրանց հետ ապրելով ուրախությունն ու տխրությունը, վախն ու հաղթանակի ուժը:
Հեքիաթը հայելի է, որն արտացոլում է իրական աշխարհը այցելուի ընկալման պրիզմայի միջոցով: Հեքիաթում հնարավոր է այն ամենն, ինչը հնարավոր չէ իրական կյանքում: Այն այցելուին հիանալի հնարավորություն է տալիս հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, բարձրացնել ինքնագնահատականը և փոխվել ցանկալի ուղղությամբ: Հեքիաթաթերապիան շատ կարևոր նշանակություն ունի երեխայի հետ աշխատելիս, քանի որ այն օգնում է.
- երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
- երեխայի ինքնաճանաչման հարցերում,
- շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
- մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
- երեխայի սոցիալ – հուզական վարքի շտկման հարցերում:
Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին, այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը: Հատկանշական է, որ այն երեխաները, որոնց համար հեքիաթ են կարդում, ոչ միայն ավելի արագ են սկսում խոսել, այլև կազմում են նախադասություններ սահուն, գրական լեզվով:
Հեքիաթների ցանկը՝
- “ՀԵՔԻԱԹ ԱՆՄՈՌՈՒԿ ԾԱՂԿԻ ՄԱՍԻՆ“
- “Հեքիաթ ոզնի Վիտյայի մասին“
- “ԻՆՉՊԵՍ ՓՈՔՐԻԿ ԿԵՆԳՈւՐՈւՆ ԴԱՐՁԱՎ ԻՆՔՆՈւՐՈւՅՆ”
- Ջաննի Ռոդարի Ալիս-Գլորիկը
- “ՆԱՊԱՍՏԱԿ ՏԻՄԸ“
- “Մթնաշխարհի մասին”
- “նապաստակը, որ նեղացել է մայրիկից”
- “Փոքրիկ թզուկը”
- ”Մթնաշխարհի մասին”
- “Փոքրիկ զատիկը”
Հոգեբան Սոնա Պողոսյանի հավաքագրած աղբյուր։