Թերապևտիկ հեքիաթ․”Փոքրիկ թզուկը”

Հեքիաթների ցանկն այստեղ

ՏԱՐԻՔ՝ 5-6 տարեկան
Ուղղվածություն՝

  •  Նեգատիվ զգացմունքներ 
  • խանդ, վիրավորանք , որոնք կապված  են փոքրիկ եղբոր / քրոջ / ծննդյան հետ

Մի լեռնային հովտում, որտեղ միշտ անտառ է, արև, և ողջ տարին իրենց գեղեցկություններով աչք էին շոյում գեղեցիկ ծաղիկները, մի փոքրիկ տուն կա, որն արտաքինից նման էր դդմի: Այդ տանը ապրում էր թզուկների ընտանիքը՝ հայրիկ թզուկը, մայրիկ թզուկը և փոքրիկ թզուկը, որին Շառլիի էին կոչում:

Մայրիկն ու հայրիկը շատ էին սիրում իրենց փոքրիկ տղային, նրանք ամեն ինչ անում էին, որ տղան լավ զգար:

Հայրիկը նրա համար վառ, գեղեցիկ խաղալիքներ էր գնում, արմավենու տերևներից նրա համար գեղեցիկ օրորոց էր պատրաստել: Մայրիկը Շառլիին քնեցնելիս հետաքրքիր հեքիաթներ էր պատմում և կերակրում անուշեղեններով համեղ ուտեստներ:

Ծնողները միշտ գովում էին նրան և ասում. «Ա՜յ, թե ինչ հրաշալի է Շառլին: Նա ամենալավ թզուկն է ամբողջ հովտում»:

Եվ մի անգամ մայրիկի հետևից եկավ սալյակը, որոնց վարդագույն փղեր էին լծված և մայրիկին ինչ-որ տեղ տարան: Շառլին ոչինչ չհասկացավ, իսկ հայրիկը ասաց. «Մի անհանգստացիր, մայրիկը շուտով կվերադառնա, և մեզ հրաշալի անակնկալ է սպասվում»:

Առավոտյան նրան արթնացրեց բարձրաձայն ճիչը: Երկար Շառլին չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում նա քաջություն հավաքեց և թաքուն նայեց սենյակից ներս: Այնտեղ նա տեսավ մայրիկին և ուրախությամբ բացեց դուռը բացականչելով՝ մայրիկ ու վազեց դեպի նա: Մայրիկը գրկեց նրան և խնդրեց չաղմկել: Նա բռնեց Շառլիի ձեռքը և տարավ այն փոքրիկ օրորոցի մոտ, որտեղ առաջ ինքն էր քնում: Թզուկը նայեց օրորոցի մեջ և տեսավ փոքրիկ նորածնի, նա հարցական հայացքով նայեց մայրիկին, իսկ մայրիկը ասաց. «Ուրախացի՛ր, տղաս, դու փոքրիկ քույրիկ ունես, նրա անունը Լյա-Լյա է»: Այդ պահից Շառլիի մոտ, ինչպես ինքն էր կարծում, սկսվեց նոր կյանք: Նա դադարեց ամենալավը լինելուց: Մայրիկը այլևս ժամերով նրա կողքին չէր նստում և ասում էր, որ ինքը արդեն մեծ է և ինքնուրույն կարող է կարդալ: Հայրիկը անընդհատ ինչ-որ տեղ էր վազում և ամեն անգամ բերում էր իր հետ լիքը տակաշորեր, սոսկաներ, տարբեր շշեր: Իսկ «անակնկալը», որին այդքան սպասում էր Շառլին, անընդհատ գոռում էր և լաց լինում:

Եվ մի անգամ լուսադեմին, այն բանից հետո, երբ Շառլին ամբողջ գիշեր չէր քնել, նա հավաքեց իր բոլոր իրերը և գնաց տանից: Եվ նա այնքան տխրեց իր անօգնական ու անպետք լինելուց, որ նստեց մի մեծ խնձորի վրա, որն ընկած էր ճանապարհին: Շառլիին մոտեցավ մկնիկը: Նա մկնիկին պատմեց իր վշտի մասին և երդվեց, որ երբեք չի վերադառնա այդ սարսափելի տունը, քանի դեռ այնտեղ ապրում է այդ կախարդը:

Ի պատասխան մկնիկը ծիծաղեց և ասաց. «Լսի՛ր, ես մի փոքրիկ քույրիկ ունեմ: Երբ նա ծնվեց, ես ամեն ինչում օգնում էի մայրիկին: Ես օգնում էի քույրիկիս բարուրել, խաղում էի նրա հետ, կերակրում, նույնիսկ նրա համար հեքիաթ էի կարդում: Ես գիտեմ, որ մայրիկը սիրում է ինձ, եթե վստահում է հոգ տանել և խնամել քրոջս: Ուղղակի եկել է ժամանակը, որ ես պետք է օգնեմ նրան: Ես հասկացա, որ մեծ եմ և այնքան հաճելի էր այդ պարզելը»: Լսելով մկնիկին՝ Շառլին վեր թռավ իր տեղից և վազեց տան ուղղությամբ:

Նա հասավ տան դռանը, երբ արդեն բոլորովին մութ էր: Իսկ մայրիկը նստել էր պատուհանի մոտ և լաց էր լինում: Տեսնելով կորած որդուն՝ նա սկսեց ավելի ուժեղ լաց լինել, բայց արդեն ուրախությունից:

Շառլին միայն ժպտաց և գրկեց մայրիկին: Նա հասկացավ, որ հայրիկն ու մանրիկն իրեն շատ են սիրում:

Հաջորդ օրը նա օգնում էր մայրիկին և հայրիկին ամեն ինչում: Լյա-Լյան նրա սիրելի քույրիկը դարձավ: Շառլին որոշեց, քանի, որ ինքը արդեն մեծ է, ապա պետք է օրինակ հանդիսանա քրոջ համար և միշտ ամեն ինչում օգնի նրան: 

Categories:

2 Comments

  1. Ինչու՞ բանասերը տեքստը չի նայել։ Ուղղագրական ու քերականական սխալներ շատ կան, ինչպես նաև ոչ հայկական բառեր, օրինակ, սոսկա ծծակի փոխարեն։

    Like

    1. Բարև ձեզ։ Իմ բլոգում ինձ ինչ տեքստ հարկավոր է,ես կարող եմ հրապարակել։ Տեքստը հեղինակային է,իմը չէ,ես չեմ հորինել` նման դեպքում բանասերի կարիք չկա։ Շնորհակալություն ընթերցելու համար։

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s