Թերապևտիկ հեքիաթ․”Փոքրիկ զատիկը”

Հեքիաթների ցանկն այստեղ

ՏԱՐԻՔ՝ 4-9տարեկան
Ուղղվածություն՝

եթե երեխան ունի՝

  •  կյանքում քիչ մարդիկ կան, որ օգնում են բացահայտել ներքին թաքնված կողմերը։ Քչերն են աջակցում պոտենցյալի բացահայտմանը, առաջընթացին,հաջողելուն։

Լինում է, չի լինում մի փոքրիկ զատիկ է լինում։
Նա շատ փոքրիկ էր, վրան ուներ ընդամենը 2 հատ փոքրիկ կարմիր պուտիկ։ Պստիկը մի օր որոշում է զբոսանքի գնալ.. ախր եղանակն այնքա՜ն լավն էր, ջերմ շողում էր արևը, իսկ շուրջը տարածվել էր այգու բազմերանգ ծաղիկների անուշ բույրը։

-Մեկ… երկու.. երեք… ա՜խ այս ինչքան գեղեցիկ ծաղիկներ կան,- հաշվում էր փոքրիկը այգու գունագեղ ծաղիկները՝ այս ու այն կողմ վազվզելով։
– Ա՜խ ինչ գեղեցիկ ծաղիկ է, կարծես փոքրիկ արև լինի… ,- բացականչեց նա ու մոտ վազեց փոքրիկ երիցուկին։
Փոքրիկ զատիկը հոտոտեց, մի քիչ պտտվեց շուրջբոլորը…հետո որոշեց բարձրանալ ծաղկի վրա, որ ավելի մոտիկից ուսումնասիրի իրեն այդչափ գրավիչ թվացող ծաղկի ամեն մի մասնիկը։

-Մեկ, երկու, երեք, չորս….,- հաշվում էր ծաղկի թերթիկները, վրայի ցողի փոքրիկ կաթիլները։ Այնքան հաշվեց, որ ինքն էլ չհասկացավ ինչպես մուշ-մուշ քուն մտավ՝ հենց ծաղկի վրա։ Պստլիկն ինքն էլ չգիտեր որքան քնեց։
Առավոտյան ինչ-որ բզզոց արթնացրեց նրան, երևի փոքրիկ մի բզեզ արագ անցավ նրա կողքով։ Պարզվեց արդեն նոր օր էր բացվել և ամբողջ մի օր փոքրիկը քնել էր իր այդքան սիրելի երիցուկի թերթիկներում։
Արթնացավ ձագուկը, արագ մաքրեց իր հոգնած կիսաքուն աչուկները.
-Ա՜խ, ինչ լավ էի քնել։ Բայց շաա՜տ քաղցած եմ, գնամ մի բան գտնեմ ուտելու,- ինքն իրեն շշնջաց զատիկը։

Բայց արի ու տես ու ծաղիկն աճել է ու ինքը հայտվել է անհամեմատ բարձր տեղում։
-Վաաա՜յ, ո՞նց իջնեմ հը՞ն։ Ախ ի՞նչ անեմ..հիմա ո՞նց իջնեմ , վայ ո՞նց..,- վախեցած ու սրտնեղած կմկմաց փոքրիկը։ Ամբողջ մարմնով դողաց ու վախեցած գոռաց.
-Օգնեեեեցեեեք.. փրկեեք։

-Այդ ի՞նչ բղավոցներ են,-ներքևից լսվեց փոքրիկ խխունջի ձայնը, ով հանգիստ իր բաժին տերևն էր ուտում,- ի՞նչ ես բղավում։
-Օգնիր ինձ խխունջ, օգնիր ցած իջնեմ, շատ եմ վախենում։ Քնել եմ ծաղկի վրա, իսկ այն աճել է, մեծացել ու հիմա չեմ կարողանում ցած իջնել,կօգնե՞ս ինձ, հը՞ն կօգնես,- շնչակտուր խնդրեց զատիկը։

Ներքևից լսվեց խխունջի բարձր ծիծաղը։
-Ա՜յ փոքրիկ, դու ԶԱՏԻԿ ես , լսո՞ւմ ես.. ԶԱՏԻԿ։ Դու թևեր ունես ու ոչ մի բարձրություն քեզ չպետք է վախեցնի։ Ապա մի բաց արա թևերդ,- կտրուկ ասաց խխունջը։
– Ինչպե՞ս, էսպես լավ է… ,- կմկմաց զատիկը ու հեռացրեց պտավոր թևերը՝ ազատություն տալով թաքնված թևիկներին։
-Այո՛, հիմա շարժիր փոքրիկ թևիկներդ…

Բըըըըըզ-բըըըըզ-բըըըըըը՜զ լսվեց փոքրիկ թևիկների սկզբում անվստահ, հետո արդեն բավականին հնչեղ բըըզոցը։

-Հիմա փորձիր ոտքերդ կտրել ծաղկից ու վստահիր քո թևիկների ուժին, նրանք քեզ ներքև կիջեցնեն.. կամ ուր որ կուզես կտանեն,- բարի ժպիտով ասաց խխունջը։

Մի քիչ տատանվեց, բայց հավաքեց ուժերն ու պինդ փակեց աչքերը.
«Ես կարող եմ», ինքն իրեն հուսադրեց ու վայրկյան չանցած արդեն օդում էր։

Թեթև ճոճվեց օդում ու արագ իջավ ուղիղ  խխունջի դիմաց։
-Տեսար, որ ստացվեց։
-Այո՛, շնորհակալ եմ իմ լավ ընկեր։ Դու օգնեցիր ինձ ճանաչել ինքս ինձ, հավատալ ուժերիս..ես այլևս չեմ վախենա բարձր ծաղկի վրա հայտնվելուց։ Շնորհակալ եմ,- ասաց զատիկն ու արագ գրկեց իր փրկչին։

Նրանք ջերմ հայացքներ ու խոսքեր շշնջացին միմյանց ու այդ օրվանից դարձան լավ ու անբաժան ընկերներ։

Հեղինակ՝ հոգեբան Սոնա Պողոսյան։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s