Ամառային ուսումնական մառան․ խաղողի տերև

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Խաղողի տերևը սառեցնում ենք մայիսի 20-30-ը,քանի դեռ մատղաշ են լինում։

  • Առաջին քայլը խոնավ մաքուր,բամբակե շորով մաքրելն է
  • այնուհետև հեռացնում ենք կոթերը
  • այնուհետև իրար վրա,բայց մի փոքր իրարից ներքև շարում ենք
  • և գլանաձև փաթաթում ենք
  • փաթաթում սննդային տոպրակով,էնպես որ օդ չմնա ներսում
  • և վերջում, դնում ենք հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ։
  • Սննդային տոպրակի մեջ տասական տերև դրեք,որպեսզի հեշտ լինի օգտագործման ժամանակ։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է, տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք եռացող ջրի մեջ,2-3 րոպեից շրջում,այնուհետև օգտագործում։ Այն չեք տարբերի թարմ տերևից։ Ի դեպ,կարելի է սառեցնել թթի ծառի տերևներ կամ ազնվամորու տերևներ,նրանք նույնպես շատ համեղ են դարձնում տոլման։

Օգտակար հատկություններ՝

Խաղողի տերևը հագեցած քիմիական բաղադրություն ունի` շաքար (2 տոկոս և ավելի), ինոզիտ, բետաին, կվերցետին, քոլին, դաբաղանյութ, բազմաչհագեցած ճարպեր, պրոտոկատեինաթթու։ Խաղողի տերևը (ըստ որոշ հեղինակների) պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մանգանի, բետա-կարոտինի գրեթե 100 տոկոսը, կալցիումի 36 տոկոսը, մագնեզիումի 23,3 տոկոսը, պղնձի 20,7 տոկոսը, երկաթի 14,7 տոկոսը, B2 վիտամինի 21,2 տոկոսը, B6-ի 20 տոկոսը, B9-ի 22 տոկոսը, օրգանական թթուների լայն տեսականի, այլ օգտակար նյութեր։

Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։


Խաղողի տերևը, մատղաշ ճյուղերը և «բեղիկները» կանոնավոր ուտելու, դրանցից ստացված հյութը կամ թրմված սառը ջուրը խմելու դեպքում արյունը և փայծաղը մաքրվում են կուտակված վնասակար նյութերից, տրոհվում են երիկամների և միզապարկի քարերը, լավանում է ուղեղի մատակարարումն արյունով, հստականում է բոլոր զգայարանների աշխատանքը, լավանում է սրտի աշխատանքը, շնչառությունը, հանգստանում են նյարդերը։

Խաղողի տերևի հյութի և գինու խառնուրդով (1։1) բուժում են փայծաղի հիվանդությունները. խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ։


Մթերեք սպիտակ խաղողի տերևը ծաղկման շրջանում։


Օրգանիզմը մաքրող. 3 ճ/գ տերևը 20 րոպե թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 5 անգամ։

Արյունը մաքրող. խառնեք 2 ճ/գ խաղողի տերևի հյութ և 2 թ/գ խնձորի տնական քացախ։ Խմեք այդ չափաբաժնով` նախաճաշից և ընթրիքից առաջ։


Գլխացավ, էպիլեպսիա: Աղացեք թարմ տերևը, 200 մլ հումքը 3 օր թրմեք 2 լ սառը ջրում, պահեք սառնարանում, քամեք հումքը, մզեք։ Թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ դեղնենու 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Խմեք 100 մլ` նախաճաշից, ընթրիքից և քնելուց առաջ։ Շարունակեք 28 օր։ Կրկնեք 2 շաբաթից։


Ներքին արյունահոսություն: Փոշի դարձրեք խաղողի չորացրած տերևը, խմեք 1-ական գրամ` օրը 3-5 անգամ։


Վերքերը մշակեք տերևի փոշիով։


Հակացուցում։ Ստամոքսի, 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության սրացում, սրտի սուր անբավարարություն, շաքարային դիաբետի ծանր փուլ, հղիության 6-9-րդ ամիսներ, կրծքով կերակրելու շրջան։

Դեղատոմսեր խաղողի հյութով և գինով


Բժիշկները խորհուրդ են տալիս խմել խաղողի թարմ հյութ ստամոքսահյութի բարձր թթվայնության` ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի դեպքում, եթե հիվանդը չունի անընկալունակություն խաղողի հանդեպ, որի պարագայում այն կարելի է փոխարինել կարտոֆիլի կամ ծիրանի հյութով, ընկույզով։ Խմեք նախաճաշից առաջ, ճաշից 2 ժամ առաջ և 3 ժամ հետո` չափաբաժինը (օրը 400 մլ-1 լ) ճշտեք բժշկի հետ։


Միգրեն: Խմեք 100-200 մլ թարմ հյութ` օրը 1 անգամ, նախաճաշից առաջ։ Շարունակեք 1-1,5 ամիս։


Քրոնիկ փորկապություն: Խմեք 200-ական մլ թարմ հյութ` օրը 2 անգամ։ Շարունակեք 2 ամիս։


Դիզենտերիա: Չհասունացած խաղողի հյութը խառնեք սև թեյի թունդ թուրմի հետ (2։1)։ Խմեք 1-ական ճ/գ` 2 ժամը մեկ։

Խաղողաբուժություն


Թարմ խաղողը և հյութը կիրառվում են անեմիայի, հիպերտոնիայի, սրտի, թոքերի և բրոնխների, լյարդի, ոսկրերի, վահանագեղձի հիվանդությունների, նյարդային համակարգի հյուծվածության դեպքում։

Խաղողը բարձրացնում է մայրական կաթի որակը


Օգտակար է ծանր վիրահատությունից, քիմիա- և ռադիոթերապիայից, հակաբակտերիալ դեղորայքով բուժվելուց հետո։


Հակացուցումներ. ճարպակալում, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստոմատիտ, արտահայտված կարիես, հիվանդությունների սրացման շրջան, լուծ, տենդ։


Զգուշացում. հղիության շրջանում պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Գինեբուժություն


Միայն Ա. Ամասիացու մոտ կարելի է գտնել գինով բուժելու արվեստի տասնյակ օրինակներ։ Սակայն, ինչպես ասում են` «գինին շառ է»։


Դիոգենեսը (Ք. ա. 412-323 թթ.) խնջույքի ժամանակ վայր է գցել գինով լի գավաթը։ Երբ նրան նախատել են, պատասխանել է հետևյալ ձևով. «Եթե գինին չմահանար ինձանով, ապա ես կմահանայի գինուց»։

Ստամոքսի խոց. խառնեք «Կագոր» տեսակի գինի և վարունգի հյութ (1։1), խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, շարունակեք 2 ամիս, կրկնեք 10 օրից։


Անեմիա. խմեք 100-ական մլ չոր կարմիր գինի` ճաշի և ընթրիքի ժամանակ, կամ` եփեք «Սապերավի» գինին (մինչև եռալը), խմեք 100-200 մլ` քնելուց առաջ։


Հիշողությունը լավացնող. խառնեք սպիտակ չոր գինի և հանքային ջուր (1։1), խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։

Նյութի աղբյուրը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s