Հերթական հերթապահության էինք Լիլիթ Սարգսյանի հետ միասին։ Կանաչի,ծաղիկների մեջ ֆիզիկական աշխատանքն է՜լ ավելի հաճելի է դառնում։ Տիկին Շողիկի հետ միասին Քոլեջի ներքին բակում կատարեցինք բարելավման և մաքրման աշխատանքներ՝ բահով ճանապարհ բացեցինք նոր տնկիների համար, տարածքն ազատեցինք ավելորդ խոտերից։ Բնության հետ աշխատանքներից երբեք չես ձանձրանա, հակառակը՝ իսկական վայելք է։
Իհարկե մինչ աշխատանքը սկսելը, բոլորիս ջերմությունը չափեցինք և ախտահանեցինք միջավայրը։
Ահա օրվա փոքրիկ ֆոտոպատումը՝