Հոգեբանական մուլտֆիլմեր

Սոցիալիզացիայի ընթացքում և սոցիալիզացիայի արդյունքում անհատը ձեռք է բերում որոշ գիտելիքներ, փորձ, հմտություններ, որոնք նպաստում են նրա՝ հասարակությանն  ինտեգրվելուն, այստեղ գործող օրենքները, կանոններն ու բարոյական նորմերը հասկանալուն: Չնայած այն հանգամանքին, որ սոցիալիզացիան շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, այնուամենայնիվ, կյանքի առաջին փուլում՝ մանկության ժամանակ, այն առավել կարևոր է, քանի որ, պայմանավորված կենսաբանական-գենետիկական առանձնահատկություններով՝ առաջին տարիների ընթացքում երեխայի ստացած տպավորությունները ձևավորում են նրա անհատականությունը, բնավորությունը, նախասիրությունները և վարքը:
Հեռուստատեսության ազդեցության գործիքներն են հաղորդումները, գովազդները, լուրերը, ֆիլմերը և մուլտֆիլմերը: Մուլտֆիլմերը երեխաների համար առավել գրավիչ են. դրանք ազդում են երեխայի աշխարհընկալման, արժեքների ձևավորման, դաստիարակման գործընթացների վրա:

Պրոֆեսոր Շարմինը իր հետազոտության մեջ փաստում է, որ երեխաներին ավելի շատ գրավում են մուլտֆիլմերը, քան սովորելու ավանդական, ակադեմիական միջոցները, պատճառը մուլտֆիլմերի հետաքրքիր սցենարների, աուդիովիզուալ էֆֆեկտների և գունային լուծումների մեջ է: Գիտնականները ապացուցել են, որ երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմերից, այլ նաև կոգնիտիվ ընդունակությունների շնորհիվ մտապահում և ընդօրինակում են մուլտհերոսների պահվածքը:
Երեխաները վաղ հասակում դեռ բավական հմտություններ չունեն մուլտհերոսների գործողություններին սեփական գնահատականը տալու համար, և գլխավոր հերոսի գործողությունները երեխայի համար անքննելի իրողություններ են: Ծնողների դերը այստեղ կարևոր է, քանի որ նրանք կարող են կանխել բացասական հետևանքները՝ երեխաներին բացատրելով այս կամ այն արարքի հետևանքները:
Ռուսաստանի դպրոցներից մեկում 47 երեխաների և նրանց ծնողների շրջանում իրականացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների 56%-ը նախընտրում է արտասահմանյան մուլտֆիլմեր, 14%-ը՝ ռուսական, 30%-ը՝ 2-ն էլ: Ծնողների 33%-ը սահմանափակում է երեխաներին մուլտֆիլմերի ընտրության հարցում, 67%-ը՝ ոչ:

Ինչպես ցանկացած աուդիովիզուալ պրոդուկտ, մուլտֆիլմերը նույնպես հնարավոր է օգտագործել որպես արժեքների տարածման միջոց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում պատերազմող կողմերը ակտիվորեն օգտագործում էին պրոպագանդայի բոլոր միջոցները՝ ներառյալ մուլտֆիլմերը: Ամերիկյան կառավարության պատվերով Walt Disney ընկերության մուլտիպլիկատորները նկարեցին 32 հականացիստական մուլտֆիլմեր (ամենահայտնիներն են «Մահվան ուսուցումը. նացիստների կայացումը» (1943թ.) և օսկարակիր «Ֆյուրերի երեսը» (1943թ.)): Մուլտֆիլմերի հիմնական թեմաները թշնամու կերպարի ստեղծումը, հարկերի ժամանակին վճարումը և բանակին անհրաժեշտ ներդրումներ կատարելու գաղափարներն էին:  Disney-ի մուլտֆիլմերը այդ ժամանակ դիտվում էին ամբողջ ընտանիքով, նաև ցուցադրվում էին կինոթատրոններում՝ ֆիլմերից առաջ:
1936 թվականին Ճապոնիայում նկարահանեցին հակաամերիկյան մուլտֆիլմ՝ օգտագործելով Միքի Մաուսին: Նացիստական Գերմանիայում այդ ժամանակաշրջանում արգելված էին նացիստական գաղափարախոսությանը հակասող ցանկացած տեղեկատվություն՝ այդ թվում Disney-ի մուլտֆիլմերը: Գերմանիայի այդ ժամանակաշրջանի ամենահայտնի պրոպագանդիստական մուլտֆիլմը «Քնած դշխուհին» էր, որտեղ չար կախարդը Ժողովրդավարությունն էր, քնած արքայադուստրը՝ Գերմանիան, իսկ արքայազնը՝ Ադոլֆ Հիտլերը: Սովետական կինոարտադրության ամենահաջողված պրոպագանդիստական մուլտֆիլմը «Միլիոներ»-ն  է (1963թ.), որը նկարահանվել է Սառը պատերազմի ժամանակ կապիտալիզմի և սոցիալիզմի տարբերությունները ցույց տալու համար:
Ժամանակակից աշխարհում մուլտֆիլմերը գրեթե զերծ են պատերազմական թեմայով պրոպագանդայից, դրա փոխարեն որոշ մուլտֆիլմեր մարդասիրական արժեքների և գաղափարների տարածման միջոց են: Լրագրողների և կինոքննադատների կողմից այս առաքելությունը լավագույնս կատարող մուլտֆիլմերն են «Նեմոյին փնտրելիս»-ը (2003թ.) «Կենդանապոլիսը» (2016թ.) «Դորիին փնտրելիս»-ը (2016թ.): «Նեմոյին փնտրելիս» և «Դորիին փնտրելիս» մուլտֆիլմերը, որոնք ցույց են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց (ձկների օրինակով) և հասարակության փոխհարաբերությունները: «Կենդանապոլիսը» նկարահանվել է փախստականների ճգնաժամի շրջանում և հիմնական գաղափարը հակառասիստական, քսենոֆոբիայից զերծ հասարակության ստեղծումն է:

Walt Disney-ի ճանապարհը դեպի ֆեմինիզմ[ii]

Համաձայն սոցիալական հոգեբանության՝ մարդու գենդերը, նրա գենդերային պահվածքը վաղ հասակից ձևավորվում է սոցիալականացման գործընթացներում կնոջ և տղամարդու դերերի մասին ստացած պատկերացումներից: Գիտնականները սա անվանում են տարբերակող սոցիալիզացում:
Disney-ը հաճախ էր մեղադրվում հակաֆեմինիստական գաղափարների տարածման մեջ, քննադատությունների հիմնական թիրախը Disney–ի ամենահայտնի մուլտֆիլմների շարքն էր՝ «Disney-ի արքայադուստրերը»: 1939-1959 թվականների՝ Disney–ի արքայադուստրերը աչքի չէին ընկնում անհատականության որևէ հատկանիշով, բացի նրանից, որ բոլորը գեղեցիկ էին, ունեին լավ ձայն և լավ տնային տնտեսուհիներ էին: Այդ ժամանակ սպիտակամորթ կանայք նոր էին ստացել ընտրական իրավունք, սակայն հասարակությունում նրանց դերը շատ չէր փոխվել: «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1937թ.), «Մոխրոտիկը» (1950թ.) և «Քնած դշխուհին» (1959թ.) մուլտֆիլմերի հերոսուհիները հիմնականում պասիվ արքայադուստրեր էին, որոնք ամբողջ մուլտֆիլմի ընթացքում չեն ներքաշվում որևէ ակտիվ գործողությունների մեջ և  վերջում փրկվում են արքայազնների կողմից:
«Փոքրիկ ջրահարս»-ով (1989թ.) սկսվում է Disney–ի նոր շրջանը, որը տևեց 1989 թվականից մինչև 1998 թվականը: Այս ժամանակաշրջանը կարելի է պայմանականորեն կոչել «աղջիկները անախորժությունների մեջ» («Փոքրիկ ջրահարսը» (1989թ.) «Գեղեցկուհին և հրեշը» (1991թ.), «Ալադին» (1992թ.) «Պակահոնտաս» (1995թ.) և «Մուլան» (1998թ.)): Այս շրջանում նկարահանված մուլտֆիլմերի հերոսուհիների անհատականությունը ընդգծվում է, նրանք ունեն իրենց երազանքները, ձգտումները, սակայն միշտ ընկնում են որևէ անախորժության մեջ սեփական արկածախնդրության պատճառով: Այստեղ ընդգծելու հատուկ կարիք ունի «Գեղեցկուհին և հրեշը» (1991թ.) մուլտֆիլմի հերոսուհի Բելլը, որը ի ծնե արքայադուստր չէ, իսկ նրա և հրեշի սիրո պատմությունը ներքին գեղեցկության մասին է: «Մուլանը» (1998թ.) այս ժամանակաշրջանի ամենաֆեմինիստական մուլտֆիլմն է. հերոսուհին գնում է չինական բանակ հոր պատիվը փրկելու համար, սակայն  ստիպված է տղամարդ ձևանալ դրա համար:
2009 թվականին «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմով սկսվեց Disney–ի պրո-ֆեմինիստական ժամանակաշրջանը: «Արքայադուստրը և գորտը» և «Ռապունցել» (2010թ.) մուլտֆիլմերում, ճիշտ է, առկա են ռոմանտիկ հարաբերություններ, սակայն հերոսուհիները վառ անհատականություններ են և մի քանի անգամ էլ փրկում են տղամարդկանց: «Սրտով խիզախը» (2012թ.), «Սառցե սիրտը» (2013թ.) և «Մոանա» (2016թ.) մուլտֆիլմերի կիզակետում է գտնվում ընտանեկան սերը, աղջկա հարաբերությունները հոր, մոր, եղբայրների և քույրերի հետ:

Խորհրդային, ռուսական և հայկական մուլտֆիլմերը

Խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված մուլտֆիլմերը (Союзмультфильм) սիրված էին Խորհրդային միության ողջ տարածքում, ինչպես նաև դրա սահմաներից դուրս: Անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ մուլտֆիլմերը նախկին խորհրդային երկրներում դեռևս պահպանում էին իրենց հեղինակությունը: Տարածված կարծիքի համաձայն՝ խորհրդային  մուլտֆիլմերը երեխաներին սովորեցնում են բարություն, ընկերասիրություն, աշխատասիրություն և այլն: Սակայն Ռուսաստանում 2015 թվականին արգելել են ցուցադրել մի շարք խորհրդային մուլտֆիլմեր, որոնք են «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան», «Դե՛ սպասիր», «Կարլսոնը, որը ապրում է տանիքում», «Ոզնին մշուշի մեջ», «Բրեմենյան երաժիշտները» և այլն: Մուլտֆիլմերը արգելելու պատճառների մեջ հիմնականում նշվում են անպատշաճ ապրելակերպի քարոզումը:
Ռուսաստանում այժմ ամենահայտնի ռուսական մուլտֆիլմերն են «Մաշան և արջը», «Ֆիկսիկները», «Երեք կատուները», «Նոր Բրեմենյան երաժիշտները», և ռուս հսկաների (богатыри) մասին մուլտֆիլմերի շարքը: «Մաշան և արջը» մուլտֆիլմը որոշակի անհանգստություն է առաջացրել մանկական հոգեբանների մոտ, քանի որ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին որևէ դրական բան չի սովորեցնում: Իսկ հսկաների մասին մուլտֆիլմերը, ըստ մասնագետների, նախատեսված են ավելի շատ մեծահասակների համար:
Հայկական մուլտֆիլմերի մեծամասնությունը, որոնք նկարահանվել են և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախացումից հետո, հիմնված է հայկական հեքիաթների, առակների և պատմվածքների վրա: Ամենասիրվածներն են «Գտնված երազը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Սասունցի Դավիթը» և վերջերս նկարահանված «Անահիտը»: «Անահիտ» մուլտֆիլմը նկարահանվել է համանուն հեքիաթի հիման վրա, սակայն, ինչպես ռուսական հսկաների մուլտշարքը, ունի ժամանակակից մոտիվներ: Վիճակագրությունը սակայն ցույց է տալիս, որ հայ երեխաները հիմնականում նախընտրում են արտասահմանյան մուլտֆիլմեր:

Թերևս, Disney-ը մուլտարտադրության հսկաներից է, նրա արտադրության թե՛ լիամետրաժ մուլտֆիլմերը, թե՛ մուլտսերիալները պահանջարկ ունեն երեխաների մոտ, ուստի և դրանց ազդեցությունը երեխաների մոտ սեփական սոցիալական դերի հետ կապված բավականին մեծ է:
Մուլտֆիլմերը երեխաների ժամանցի կարևոր ուսուցանող մաս են և  ազդում են նրա մարդկային կերտվածքի վրա: Մուլտֆիլմերի բացասական ազդեցությունից երեխաներին զերծ պահելու համար ծնողներին խորհուրդ է տրվում հետևել, թե երեխաները ինչ մուլտֆիլմ են դիտում, քանի ժամ են դիտում, ինչպես նաև թե մուլտֆիլմը տարիքային ինչ սահմանափակում ունի:

Նյութի հեղինակ ՝ Տաթև Դերզյան (Tatev Derzyan) ։

Փոքր երեխաները պաշտում են մուլտիկները, բայց դրանք բնավ էլ միշտ չէ, որ անվտանգ են, ինչպես կարծում են ծնողները: Մանկական հոգեբանները, բժիշկներն ու գիտնականները միաբերան ասում են, որ  1-6 տարեկան հասակում մուլտֆիլմերի դիտումը պետք է նվազագույնի հասցնել և թույլ չտալ, որ երեխան մշտապես «կպչի» հեռուստացույցին: Իրականում փոքրիկները շատ հաճախ ընտելանում են որևէ մուլտֆիլմի և անընդհատ խնդրում ծնողներներին միացնել հենց դա, համակարգիչն ու համացանցն էլ, փառք Աստծո, այսօր հնարավորություն են տալիս չկապվել միայն հեռուստաալիքների ծրագրերին:

Այն, ինչին մեծերը երբեմն նույնիսկ ուշադրություն չեն դարձնում, երեխաների համար սեփական վարքագծի մոդելը ստեղծելու, ինչպես նաև անհատականության ու  խառնվածքի զարգացման հիմք է դառնում: Այդ իսկ պատճառով մուլտֆիլմերի ընտրությունը շատ կարևոր է, չէ՞ որ փոքրիկները հաճախ սիրված մուլտիկների գլխավոր հերոսների վարքագծի մոդելները յուրացնում են, ջանում նմանակել նրանց կամ կրկնել այս կամ այն գործողությունը:

Հին մուլտիկներում, այդ թվում և հոլիվուդյան (մասնավորապես` Դիսնեյի) մեծ մասամբ հստակ ու պարզ էր, թե որն է լավ հերոսը, որը` վատը: Չար թագուհին, որպես կանոն, մուգ ու մռայլ գույներ ուներ (օրինակ` «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմում), նրա համախոհները` չափազանց տհաճ, փնթի արտաքին և այլն: Իսկ հիմա մուլտֆիլմը նայելիս կամ նայելուց անմիջապես հետո ծնողները պետք է անհապաղ բացատրեն երեխաներին, թե ով ով է: Եվ վստահություն չկա, որ երեխաները կլսեն ծնողների կարծիքը և կհասկանան: Ավելին, ծնողները կարող են նույնիսկ տեղյակ չլինել, որ իրենց գնած մուլտֆիլմը «ճիշտ» չէ: Սոսկ շապիկից և համառոտ նկարագրությունից շատ քիչ բան է հասկանալի:

Ժամանակակից մուլտֆիլմերում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ չար հերոսները հանկարծ իրենց բարիի նման են պահում, իսկ բարիները` չարերի նման: Դրա վառ ապացույցը «Շրեկ» մուլտֆիլմն է: Հիշեք «Գեղեցիկ արքայազնը», մի՞թե բավական անախորժ տիպ չէ: Իսկ հիմա եկեք վերադառնանք «Գեղեցիկ արքայազնի» նախնական հասկացողությանը. բարի, գեղեցիկ, խելացի, սպիտակ ձիու վրա, և անպայման պետք է փրկի արքայադստերն ու կնության առնի: Իսկ ի՞նչ ունենք շրեկյան արքայազնից: Բացի սպիտակ ձիուց ու չափից ավելի քաղցր-մեղցր արտաքինից, թերևս ոչինչ: Ավելին, նրան մատուցում են որպես բացառապես բացասական հերոսի: «Մութ ուժերի» կողմում մենք տեսնում ենք նաև նրա մորը` «Բարի փերի» անունով (մտածեք «բարի փերի» հասկացության մասին): Զարմացնում է նաև «գեղեցիկ արքայադուստրերի» վարվեցողությունը` Մոխրոտիկի, Քնած գեղեցկուհու, Ռապունցելի (որ փաստորեն դավաճան է դառնում), որոնք առհասարակ հիմնովին  խարխլում են բարի հերոսների հասկացողությունը: Հնարավոր է, որ ներկայումս ժանրի ճգնաժամ է, և անդրօվկիանոսյան կինոստուդիաները պարզապես չգիտեն` էլ ինչ մտածել: Նման մուլտֆիլմերից հետո աղջիկները գուցեև այլևս սպիտակ ձիու վրա նստած արքայազնի չսպասեն, բայց ի՞նչ է, փոխարենн սպասելու են մոնստր մարդակեր «փեսացուի՞»: Բայց միտումը կանցնի կգնա, իսկ երեխայի հոգեկանը կարող է խաթարված մնալ ողջ կյանքում:

Ամերիկյան մուլտֆիլմերի մեծ մասում լիովին անտեսվում կամ խեղաթյուրվում է մոր և ընտանիքի կերպարը: Ամուր, գեղեցիկ ու առողջ զավակներով ընտանեկան կապերի քարոզչություն չկա: Բացառություն են միայն կենդանիների մասին մուլտֆիլմերը, ինչպիսիք են, օրինակ` «Առյուծ արքան», «Արջուկ եղբայրը», «Դամբոն», «101 դալմատինները» (վերջինս, ի դեպ, հատկապես հստակ է գծում բարու ու չարի սահմանները թեʹ հերոսների արտաքին տեսքով, թեʹ վարքագծով): Սակայն մեծ մասամբ ընտանիքը ներկայացվում է որպես ինչ-որ աղմկոտ, անախորժ, երբեմն նունիսկ անպարկեշտ անձանց հավաք (օրինակ` մանկական «Գուֆֆին և նրա թիմը» սերիալում, մասամբ` «Սիմփսոններում»): Ուրեմն արդյունքում մոր ի՞նչ կերպար է ձևավորվելու աղջիկների մտքում: Կուզենա՞ն նրանք հետագայում ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: Կուզենա՞ արդյոք տղան ապագայում ամուսնանալ աղջկա հետ, եթե նրա ենթագիտակցության մեջ կնոջ կերպարը զուգորդվելու է «կռվարար ճվճվացող մորքուրի» կերպարի հետ:

Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեկանի վրա բավական մեծ է, ուստի ամենափոքր հանդիսատեսին յուրաքանչյուր մուլտֆիլմ պետք է ինչ-որ բարի ու օգտակար բան տա. պերսոնաժն օգնում է մեծերին կամ ուրիշ պերսոնաժների, սովորելու, ազնիվ լինելու, չզլանալու ցանկություն առաջացնում:  Առավել տարածված է պատումի խրատական ոճը լավ մուլտֆիլմերում, ինչպես նաև տպավորիչ ցուցադրումը հերոսների օրինակով: Այսպես, օրինակ` շատ հին խորհրդային մուլտֆիլմեր հերոսների միջոցով ցույց են տալիս ժլատության, կոպտության, ստի հետևանքները, որոնք մուլտֆիլմի ավարտին հասկանում են, որ նման որակները վատ են ու հրաժարվում են դրանցից:

Ծնողները հաճախ մուլտֆիլմի որակն ու անվտանգությունը որոշում են սոսկ կարդալով դրա նկարագրությունը և սցենարը: Իրականում անգամ ամենաբարի մուլտիկը կարող է  վնասակար դառնալ փոքրիկի համար, եթե այն ստեղծելիս հաշվի չեն առնվել որոշ տեխնիկական ու հոգեբանական գործոններ:

Մուլտֆիլմը կարող է ուսանելի ու բարի լինել, բայց եթե նկարիչները չարաշահել են վառ գույները, այն վնասակար կլինի մանկական հոգեբանության համար: Մեծ քանակությամբ վառ գույները, ինչպես նաև միմյանց հետ բնավ չհամադրվող գույները բացասական ազդեցություն են թողնում երեխաների հոգեկանի վրա: Նրանք ագրեսիվ են դառնում, չափազանց գրգռված: Տաք ու մեղմ գույները, ընդհակառակը, հանգստացնում են պստիկներին ու հնարավորություն տալիս կենտրոնանալու մուլտիպլիկացիոն ներկայացման տեղեկատվական կողմի վրա:

Լավ և օգտակար մուլտֆիլմը պետք է բովանդակի ոչ ավելի, քան չորս հիմնական գույն, մնացածը պետք է սոսկ լրացում ծառայեն հիմնականներին և աչքի չընկնեն: Գունային համադրության լավ օրինակ են Դիսնեյի հին մուլտֆիլմերը Մոխրոտիկի կամ Սպիտակաձյունիկի մասին: Դրանց գույները չափից ավելի վառ չեն, սական կինոնկարը դրանից ձանձրալի չի դառնում երեխայի համար: Նման մուլտիկները սիրում են փաստորեն բոլոր տարիքների երեխաները:

Ձայնը մուլտֆիլմում խաղում է նույնքան կարևոր դեր, որքան նկարը: Ընդ որում, ձայնաշարը նույնպես պետք է չափից ավելի կտրուկ չլինի, ուղեկցող երաժշտությունը պետք է  հանգիստ, մեղմ բնույթ ունենա:

Վերջապես, ինչպե՞ս է երեխան նոր բան իմանում, ինչպե՞ս է նոր բառեր, դարձվածքներ լսում: Իհարկե հերոսների դիալոգներում: Նախ` հերոսների դիալոգները պետք է  հնչյունավորվեն մի քանի պրոֆեսինալ դերասանների կողմից: Մեկ ձայնով, առավել ևս` միապաղաղ կնօրինակումը մուլտիֆիլմը ոչ միայն ձանձրալի, այլև վտանգավոր է դարձնում: Նման մուլտիկների վտանգն այն է, որ երեխան այլևս հերոսների հարաբերությունների վրա չի կենտրոնանում, դրա հետևանքով նվազում է նրա հուզականությունը, նրա վարքագծի մոդելն աստիճանաբար միօրինակ է դառնում:

Բացի այդ, շատ կարևոր է նաև տեքստային տեղեկատվության մատուցումը երեխային: Լավ մուլտֆիլմը պետք է բովանդակի ոչ միայն հերոսների երկխոսություններ, այլև գլխավոր գործող անձանց մենախոսություններ: Նրանց ապրումները, մտքերը, արարքների շարժառիթները պետք է հաղորդվեն երեխային կադրից դուրս ձայնով: Հատկապես մենախոսություններն են հնարավորություն տալիս երեխային ներքաշվելու մուլտֆիլմի իրադարձությունների մեջ և սեփական երևակայությամբ ակտիվորեն մասնակցել դրանց:

Պարզվում է, որ չարժե պարապմունքներից առաջ երեխաներին ամեն տեսակ, «Բոբ սպունգը» կարգի սյուրռեալիստական մուլտիկներ ցույց տալ, դա, Վիջինիայի համալսարանի հետազոտողների կարծիքով, վատ է անդրադառնում երեխայի` ուսման վրա կենտրոնանալու ունակությունների վրա: Այդ ուսումնասիրությամբ զբաղվել է առաջատար հոգեբան, պրոֆեսոր Անջելին Լիլարդը: Նա հեռուստատեսության հաղորդումներից հետո երեխաների կատարողական ունակությունների հետազոըություն է կատարել:

Փորձի ժամանակ  երեխաները բաժանվել են երեք խմբի: Մի խմբի երեխաներին պարապմունքներից առաջ 10 րոպե ցույց են տվել «Բոբ սպունգը», երկրորդ խմբին ցույց են տվել «Caillou» մուլտֆիլմը, իսկ երրորդ խումբը պարզապես նկարել է: Դրանից հետո ստուգվել են երեխաների կենտրոնացումը, ուշադրությունը, առաջադրանքը կատարելու ունակությունը: Այն երեխաները, որոնք նայել էին «Caillou» մուլտֆիլմը կամ ընդամենը նկարել էին, գրեթե նույնանման արդյունքներ են ցույց տվել: Իսկ «Բոբ սպունգը» նայած երեխաները ավելի ցրված, գերգրգռված են եղել և ավելի վատ են կատարել առաջադրանքը: Անջելին Լիլարդի կարծիքով` այդ արդյունքը կապված է մուլտիկի հերոսների չափից ավելի ակտիվության հետ, որոնց հետ ջանում է նույնանալ երեխան, և նրա համար շատ դժվար է լիովին փոխադրվել իրական կյանք:

Ահավասիկ ևս մի քանի առաջին հայացքից լավ թվացող մուլտֆիլմերի օրինակներ, որոնք թաքնված վտանգ են պարունակում: «Լունտիկը» երեխայի մեջ զոհ է դաստիարակում, «Մադագասկարի պինգվինները» «զուգարանային» հումոր են տարածում, «Մաշան և արջը» երեխայի մեջ սադիստ է ձևավորում, «Смешарики»-ին բացասական է ցույց տալիս աղջիկներին, «Սփայդերմանը» մեծացնում է տագանապի զգացողությունը:

Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ահավասիկ մի քանի խորհուրդներ, թե ինչպես հնարավորինս նվազեցնել երեխաների վրա մուլտֆիլմերի վատ ազդեցությունը:

  • Առաջին` թույլ մի տվեք երեխաներին նայել չստուգված ֆիլմեր: Ժամանակ գտեք և նախ ինքներդ նայեք:
  • Երկրորդ` եթե ձեր երեխան «կախվել» է որևէ մուլտսերիալից, և շատ լավ հասկանում եք այդ սերիալի ցածր որակը, աշխատեք երեխայի հետ փոխզիջման գնալ: Խոստացեք նրան որևէ խաղալիք գնել, որի մասին վաղուց է երազում, օրինակ` երկաթուղի կամ զարգացնող կոնստրուկտոր: Այս պարագայում չարժե ժլատություն անել, նման վարմունքը ժամանակի ընթացքում լիովին կփոխհատուցվի:
  • Երրորդ` ջանացեք շեղել երեխայի ուշադրությունը: Օրինակ` ձեր տղա երեխան սիրում է մոնստրների ու հրեշների մասին մուլտֆիլմեր: Փորձեք գրավել նրան ավտոմոբիլներով, թող մուլտֆիլմեր ու հաղորդումներ նայի մեքենաների մասին: Իսկ հայրիկը կօգնի տարբերել դրանք (տղաները բոլոր տարիքներում սիրում են մեքենաներ), հետագայում պստիկը փորձագետ կդառնա այդ ոլորտում, մինչ ուրիշ երեխաներ ժամանակ և ուժեր կվատնեն մտացածին ու կասկածելի հերոսների վրա:
  • Չորրորդ` կարդացեք երեխաների համար, ընթերցանության սեր առաջացրեք: Հասկացրեք, որ գրական պատմությունները կարող են նկարվածներից շատ ավելի լավ լինել: Սակայն երբեք մի ճնշեք երեխային, մի սպառնացեք, աշխատեք միշտ փոխհամաձայնության ու պայմանավորվածության հասնել:
  • Եվ գլխավորը` բավականաչափ ժամանակ հատկացրեք երեխաներին, նրանց հետ անցկացրեք հնգստյան օրերն ու ազատ ժամերը, խույս մի տվեք ասելով. «Վայ, հիմա զբաղված եմ կամ վայ, շատ հոգնած եմ»: Ապագայում երեխաները երախտապարտ կլինեն ձեզ դրա համար:

Այսպիսով, ի՞նչ մուլտֆիլմեր կարող են նայել երեխաները.

  • որոնք քարոզում են բարին ու բարի հատկությունները,
  • որոնց մեջ պարտադիր մենախոսություններ կան,
  • որոնց մեջ չարը միշտ պատժվում է և չի ներկայացվում դրական լույսի տակ,
  • որոնց մեջ գույները համադրված են,
  • որոնց մեջ վառ գույների չարաշահում չկա,
  • որոնց երաժշտությունը չի առանձնանում և չափից ավելի կտրուկ չէ:

Նյութն ամբողջությամբ տեʹս այստեղ

1. В поисках Дори (2016). «Мы все разные, и нам нужно уважать особенности других».

2. Хороший динозавр (2015). «Искренняя дружба – сверхдержава!»

3.Ձեզ եմ ներկայացնում pixar -ի գլուխգործոցներից մեկը🤓
Կարճ կոնկրետ է ասում, բայց շատ կարևոր բանի մասին է ասում😍😍

4.«Քնի պահապանները»
Տարիքը:Նշվում է 0+ ,բայց կարծում եմ 5 + է:
Մուլտֆիլմը շատ հետաքրքիր է🤓
Կարող են նայել և՛ մեծիկները, և՛ փոքրիկները:
Հ.գ. առջևում հանգստյան օրերն են: Լավ միջոց դասերից բացի այլ բանով զբաղվելու համար🙃😊

5.Խորհուրդ է տրվում ընտանեկան դիտման համար😍
Տարիքը 6+
Ո՞վ է հասցրել դիտել🤓
հ.գ. դիտումից հետո շատ ավելի լավ կհասկանք թե ինչ է կատարվում ձեր բալիկի ներսում:

6. Храбрая сердцем (2012). «Оставь стереотипы в стороне и будь собой».

7. Вверх (2009). «Никогда не поздно исполнить свою мечту».

8.ВАЛЛ-И (2008). «Мы несем ответственность за нашу планету».

9.Рататуй (2007). «Следуй за своей мечтой, даже если они говорят, что ты не стоишь этого».

10.Тачки (2006) «Не забывай тех, кто всегда верил в тебя».

11. В поисках Немо (2003). «Каждый имеет право ошибаться и идти своим путем».

12.Корпорация монстров (2001). «Самые страшные обычно сами напуганы».

13.История игрушек (1995). «Время движется, но настоящая дружба и преданность вечны».

14.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s