Հոգեբանական ֆիլմեր

Կինեմատոգրաֆի զարգացմանը զուգահեռ մի շարք տեսաբաններ սկսեցին ուշադրություն դարձնել, թե ինչպե՞ս են ստեղծվում ֆիլմերը, ինչպե՞ս են դրանք ազդում մարդու վրա։ Որոշ տեսաբաններ սկսեցին կինոն ուսումնասիրել որպես համակարգ, որն ազդում է հասարակության կենսագործունեության վրա՝ ազդելով առանձին անհատների հոգեբանության վրա։ Այսօր կինոարտադրությունը և հոգեբանությունը ունեն շփման բավականին լայն եզրեր։ Ս. Յանգը իր «Հոգեբանությունը կինոարտադրությունում» աշխատության մեջ առաջարկում է մի յուրահատուկ համակարգ, համաձայն որի կարելի է առանձնացնել երեք մեծ ոլորտներ, որոնցում կիրառվում է հոգեբանությունը։ Դրանք են ռեժիսորի կամ կինոյի ստեղծողների հոգեբանությունը, հոգեբանությունը կինոպատկերներում և հանդիսատեսի հոգեբանությունը:

● Կինոյի ստեղծողների հոգեբանություն։ Յանգը պարզաբանել է, թե ինչպես կարող է ռեժիսորի հոգեբանությունը անդրադառնալ ֆիլմի պատկերների վրա՝ որպես նրա հոգևոր արժեքների արտահայտություն։ Դեռևս Զ. Ֆրեյդը մտցրել է այն գաղափարը, որ արվեստի ստեղծագործությամբ հնարավոր է հասկանալ հեղինակի հոգեբանության առանձնահատկությունները։

● Կինոսյուժեների հոգեբանությունը։ Սրանք այն պատկերներն են, որոնք էկրանի վրա արտածում են մեր ամենօրյա կյանքը։ Պատմում են սիրահարների, քաղաքականության, դժվարությունների, սպանություններ մասին, այն ամենի, ինչը մեզ շրջապատում է առօրյա կյանքում։ Մքլուհենը, ինչպես շատ կինոյի տեսաբաններ, ուշադրություն են հրավիրում կինոյի անգիտակցական ընկալման վրա, երբ պատկերները ընդունվում են «ստորին մակարդակում, առանց քննադատության որևէ նշույլի»։

● Հանդիսատեսի հոգեբանություն։ Կինոթատրոնների տարածմանը զուգընթաց հետազոտողների մոտ հարց էր առաջանում, թե ինչու են հանդիսատեսները ընտրում այս կամ այն ֆիլմը՝ մերժելով մյուսը։ Ըստ Բ. Օստինի որպես հիմանական մոտիվացիա հանդես են գալիս ինքնակրթությունը, առօրյա հոգսերից կտրվելու և սիրած դերասանին կամ դերասանուհուն տեսնել հնարավորությունը։ Կինոն հնարավորություն է տալիս նաև կրկնօրինակել հերոսների պահվածքը՝ իրենց հերոս զգալով։

Մ. Մքլուհենը կինոն սահմանում էր որպես ԶԼՄ-ների «տաք միջոց», որը ամբողջովին գրավում է մարդու տեսողական և լսողական զգայարանները և ստիպում նույնականացվել ֆիլմերի հերոսների հետ: Կինոյի յուրահատկությունը կայանում է նրա՝ գիտակցության ստորին շերտերի վրա ազդելու ընդունակության մեջ (մինչև անգամ անգիտակցական-արխետիպային շերտի վրա):

Կինեմատոգրաֆը հստակ ծրագրավորման դեպքում կարող է լինել քարոզչության բավականին հաջող գործիք: Այն հանդիսատեսի երևակայություն մեջ ակտիվորեն գեներացնում է աշխարհի իդեալականացված պատրանքը: Կախված հեղինակների (ռեժիսոր, սցենարիստ) մտահաղացումից՝ ֆիլմերը հանդիսատեսի մոտ կարող են ստեղծել որևէ կերպարի արդարության և բարոյական գերակայության տպավորություն՝ հաշվի չառնելով, թե իրականության մեջ ինչպիսին է եղել տվյալ կերպարի նախատիպը:

Սակայն ֆիլմերի ամենակարևոր բնութագրիչը, որը թույլ է տալիս այն օգտագործել որպես պրոպագանդայի միջոց, նրա ունակությունն է ազդել մարդկանց վրա գաղտնի, աննկատ ձևով: Ազդեցությունը լինում է հիմնականում զգայական մակարդակում՝ մարդու գիտակցական կառավարելի դաշտից դուրս. դա էլ հենց օգնում է շրջանցել մարդու ռացիոնալ մտածողությունը (զգայական ռեզոնանսի առաջացում): Զգայական ռեզոնանսը կարելի է սահմանել որպես լայն լսարանի մոտ կոնկրետ տրամադրության ստեղծում՝ միաժամանակ քարոզելով որոշակի գաղափարներ: Այն թույլ է տալիս շրջանցել գիտակցական մակարդակում գտնվող հոգեբանական պաշտպանությունը գովազդից, պրոպագանդայից և «ուղեղի լվացման» տեսակներից: Հենց այստեղ էլ հարկավոր է զգայական ռեզոնանսը, քանի որ նրա առաջին օրենքն է. « ազդել մարդու վրա զգայական մակարդակում, ոչ թե գիտակցական»:

Որպես հզոր սոցիալ-հոգեբանական ուժ՝ կինոն մարդուն ազատում է անցած օրվա հոգնածությունից, ֆրուստրացիայից և վախերից: Չի կարելի ասել,  որ կինոն օգնում է խուսափել առօրյա խնդիրներից, սակայն վստահորեն կարելի է ասել, որ դիտումից հետո մարդը հասարակություն է «վերադառնում» հանգստացած: Կինոն երբեմն էլ հանդիսանում է սեփական կյանքի, արժեքների և շրջակա միջավայրի վերաիմաստավորման խթան:

Անկախ ֆիլմի բովանդակությունից՝ այն կարող է փոխել կամ ձևավորել որոշակի պատկերացում կամ կարծիք՝ սկսած ամուսնության ու սիրո թեմաներից վերջացրած կառավարության պատկերով: Այսպիսով, ենթագիտակցության մեջ ստեղծվում են բարենպաստ պայմաններ որևէ քաղաքական կառույցների, գործիչների, պետությունների կամ ազգերի նկատմամբ՝ նոր կաղապարներ «ներմուծելու» համար:

Պետությունը, որին հատուկ է քարոզչական մեխանիզմներից օգտվելու ցանկությունը, հաճախ է օգտագործում ֆիլմերը՝ մարդկանց վրա ունեցած այդ հսկայական ազդեցությունը: Քարոզչությունը կինոյում հնարավոր է տեսնել բոլոր երկրներում, բոլոր հասարակություններում: Սա նացիզմի, բռնություն դեմ պայքար է, հայրենիքի հանդեպ սիրո քարոզչություն, և այլն: Օրինակ, խորհրդային ֆիլմերում ոստիկանները ներկայացվել են որպես ազնիվ, խելացի, արժանավոր մարդիկ: Իսկ այժմ բոլոր ժամանակակից ռուսական ֆիլմերում ոստիկանները պատկերվում են որպես ստոր, որևէ մեկին չհարգող, օրենքին չենթարկվող մարդիկ: Նույնը կարելի է նկատել նաև հայկական ֆիլմերում։ Այստեղ ևս ոստիկանները դավաճաններ են կամ ստախոսներ, ովքեր հայտնվում են միայն այն ժամանակ, երբ այլևս անելիք չկա։ Իսկ բնակչության մոտ կարծիք է ձևավորվում, որ ոստիկանությունում իսկապես վատ մարդիկ են աշխատում: Հետաքրքիր է, բայց Ամերիկայում ֆիլմերում ոստիկանները հարգված մարդիկ են, նրանք միշտ օգնության են գալիս, խորհուրդ են տալիս:

«Կինոն ժամանակակից հեռուստատեսության և կինոարդյունաբերության մասնագետների հսկայական բանակի՝ սցենարիստներ, ռեժիսորներ, գրողների, արվեստագետների, գովազդային գործակալներ, դիզայներների, լրագրողների, հոգեբանների, պրոդյուսերների մտավոր գործունեության վերջնական արդյունք է։ Նրանք բոլորը զանգվածային գիտակցության մեջ ստեղծում են տարբեր նյութական և ոչ նյութական օբյեկտների պակասի զգացում: Զանգվածային գիտակցության մեջ «չբավարարվածության» վիճակն անհրաժեշտ է պահպանել զանգվածային սպառումը և տնտեսական զարգացումը ապահովելու համար: Հաճախ հեռուստադիտողը պարզապես չի կարողանում քննադատորեն ընկալել այդ տեղեկատվությունը: Զանգվածային գիտակցությունը հարձակման է ենթարկվում բոլոր կողմերից՝ գովազդի, հեռուստատեսային ծրագրերի, կինոնկարների և այլ թաքնված ձևերի կողմից»։

Կինոն ձևավորում է հասարակական կարծիք, որի միջոցով ձևավորվում է գաղափարախոսություն՝ օգտագործելով ենթագիտակցական ազդեցության ամենատարբեր մեթոդները: Հասարակության վերաբերմունքը ձևավորվում է կարծրատիպերի միջոցով, որոնք ներկայացվում են կինոյում: Սա կոնկրետ իրադարձության վերաբերյալ առաջացնում է կամ դրական, կամ բացասական արձագանք։ Շատ դեպքերում կարող են օգտագործվել նաև անօրինական մեթոդներ, ինչպիսին է 25-րդ կադրը։ 25-րդ կադրի գաղափարն այն է, որ մարդու տեսողությունը ի վիճակի է ընդունելու վայրկյանում 24 կադր։ Այդ իսկ պատճառով վայրկյանի 1/24 մասից կարճ տևողություն ունեցող կադրը, գիտակցությունը շրջանցելով, միանգամից ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա։ Այսպիսով, պարզ է դառնում, որ կինոն օժտված է յուրատեսակ հատկանիշներով: Այն կարող է ազդել ոչ միայն գիտակցական ստորին շերտերի վրա, այլ դառնալ շփման միջոց, որը օգտագործվում է ինչպես քարոզչության, այնպես էլ մանիպուլյացիայի համար։

Նյութը Լուսինե Օհանյանի։

Ահա ձեզ ենք ներկայացնում մեր առանձնացրած հոգեբանական ֆիլմերի շարքը, պետք է դիտել օրական մեկ ֆիլմ,որի մասին տպավորությունները գրել ձեր բլոգում։

1․ Это чертово сердце
📽ժանրը՝ Կոմեդիա_դրամա
🎬Ռեժիսոր՝ Mark Rotemurk
🎥Գլխավոր դերերում՝սElias Embarek Filop Shvarc և Nadina Vric
🎞Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին
📽Ֆիլմը գերմանական արտադրության է։

🎬Հատկապես 1+1 ֆիլմի սիրահարներին շատ կհավանի ֆիլմը։
Փայլուն դերասանական խաղ ,սցենարի մասին էլ խոսք չկա ։

Բժշկի հարուստ շփացած որդին ,ով միշտ անում է այն ինչ ուզում է , հոր պարտադրանքով պետք է ժամանակը անցկացնի մի հիվանդ տղայի հետ , ում շատ քիչ կյանք է մնացել ապրելու։
Տղան սկզբից ստիպողաբար և չուզենալով գնում է ,անընդհատ հոր հետ վիճելով, հետո ընկերանում է հիվանդ տղայի հետ և կապվում այնքան․ որ փոխում է իր կյանքը, և սկսում է հերթով իրականացնել տղայի բոլոր երազանքները։
Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն , հուզիչ բայց և հետաքրքիր և ծիծաղելի դրվագներով հրաշալի ֆիլմ ։

Հաճելի դիտում ։

2․ “Лекарство от здоровья” (A Cure for Wellness) 2016թ.

🎬 ժանրը` հոգեբանական թրիլլեր

🎬 Ռեժիսոր` Гор Вербински

🎥 գլխավոր դերերում` Дейн Дехан,
Джейсон Айзекс, Миа Гот

🎬ֆիլմի բյուջեն կազմել է 40 000 000$

Ֆիլմը պատմում է խոշոր կազմակերպության երիտասարդ, հաջողակ աշխատակցի` Լոկխարտի մասին, ով առաջադրանք է ստանում ուղևորվել շվեցարական Ալպեր, որպեսզի ետ բերի կազմակերպության ղեկավարին, ով թողել է բիզնեսը և մեկնել է մասնագիտացված առողջարարական կենտրոն առողջությունը բարելավելու նպատակով: Սակայն հայտնվելով այնտեղ Լոկխարտը ո՛չ կարողանում է տեսնել իր ղեկավարին, և ո՛չ էլ լքել առողջարանը:
Հղումը ներքևում: Բարի դիտում ՝

https://gidonline.io/film/lekarstvo-ot-zdorovya/

3.”Невидимый гость” (Contratiempo)
2016թ.

🎬 ժանրը` թրիլլեր, կրիմինալ, դետեկտիվ:

🎬 Ռեժիսոր`Ориол Паоло

🎥 գլխավոր դերերում` Марио Касас, Ана Вахенер, Хосе Коронадо,
Барбара Ленни.

🎬ֆիլմի բյուջեն կազմել է €4 000 000

🎬ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ. ԱՄՆում

Ֆիլմը պատմում է հայտնի բիզնեսմեն Ադրիան Դորիայի մասին, ում մեղադրում են իր սիրուհու` Լաուրա Վիդալի սպանության մեջ, սակայն նա չի ընդունում իր մեղքը և մինչև դատը գտնվում է տնային կալանքում: Նրա իրավաբանը վարձում է իր համար հայտնի Փաստաբան Վիրջինիա Գուդմանին, ում համար դա հանդիսանալու էր նրա վերջին գործը և նա իհարկե չի պատրաստվում պարտվել:
Ֆիլմը ամբողջ ընթացքուն լարվածության մեջ է պահում ու անընդհատ ուզում ես իմանալ շարունակությունը ինչ է լինելու: Հղումը ներքևում: Բարի դիտում՝

https://gidonline.io/film/nevidimyj-gost/

4.”Подмена”
Փոխարինում

Գլխավոր դերում անկրկնելի Անջելինա Ջոլին է: Ֆիլմը իրական դեպքերի հիման վրա է նկարահանված: Հերոսուհու տղան անհասկանալի ձևով կորում է: Ոստիկանությանը հայտնելուց որոշ ժամանակ անց թվում է, թե երեխան գտնվել է: Սակայն շուտով հերոսուհին հայտարարում է , որ նա իր տղան չէ…

5.”Անտեսանելի գեղեցկություն”
2016
Ֆիլմի գլխավոր հերոսը ( Ուիլ Սմիթը) աշխատում է գովազդային գործակալությունում: Բայց ոչ վաղ անցյալում նրա կյանքը միանգամից փոխվում է… իրադարձությունը դեպրեսիայի մեջ է գցում նրան: Իսկ ընկերներն ամեն ինչով փորձում են օգնել նրան: Բայց արդյունքում շատ բաներ այլ կորպ են դասավորվում…

6.“Звездочки на земле”
“Աստղերը երկրի վրա”
2007թ.
Հնդկական ֆիլմ, որը 8 ամյա յուրահատուկ մի տղայի մասին է: Իշանին ոչ ոք չի հասկանում և միայն մեղադրում են , որ դպրոցում չի կարողանում սովորել:
Ֆիլմում հրաշալի է ներկայացված դիսլեքսիան և նրանից բխող խնդիրները:
Հ.գ. կարելի է նաև ընտանիքով դիտել:

7.”Wonder”
Հրաշք
2017
Դերերում`Ջուլիա Ռոբերտս,Օուեն Ուիլսոն և Ջեյկբ Տրեմբլե
Ֆիլմը Ավգուստի մասին է:Ով մի կողմից սովորական երեխա է իր երեխայական ցանկություններով և կյանքով , մյուս կողմից նա յուրահատուկ է: Քանի որ տարել է 27 վիրահատություն: Իսկ ինչպե՞ս է նա գնալու դպրոց: Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում ընտանիքը: Եվ ինչպե՞ս են դրանք հաղթահարվում:
Այս ամենը և ավելին ընտանիքի ուժի մասին կարող եք դիտել ֆիլմում:

8.“ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ ՔԵՎԻՆԻ ՀԵՏ”

Թերևս չարժե նշել, որ Թիլդա Սուինթոնի ներկայությունը ֆիլմում արդեն իսկ հուշում է ֆիլմի որակի ու խորության մասին։ Սա մոր և որդու միջև ծանր հոգեբանական հարաբերությունների գեղեցիկ կինոտարբերակ է։ Եթե որդու հետ որևէ բան այն չէ, արդյո՞ք միշտ է, որ դրանում մայրը կամ նրա բնազդն է մեղավոր, թե՞ կան բաներ, որ կանայք չեն կարող փոխել։

Սա շատ ծանր ֆիլմ է, եթե վստահ չեք,որ պատրաստ չեք,առայժմ մի դիտեք։

9.”Իդեալական անծանոթներ“/ Идеальные незнакомцы
📽Դրամա, կոմեդիա
🎥 7 մտերիմ ընկերներ հավաքվում են ընթրիքի։ Նրանք որոշում եմ խաղ խաղալ։Խաղը կայանում էր նրանում, որ բոլորի բջջայիններին եկող նամակներն ու զանգերը ընթերցվում/ լսվում են բոլորի կողմից, բարձրախոսը միացված ձևով։ Թե ինչի՞ կհամգեցնի նման “անկեղծությունը”կիմանաք դիտելուց հետո։
🎞Պրեմերան՝ 11 փետրվար 2016թ. (Իտալիա)
Ռեժիսիր՝ Պաոլո Ջենովեզե։

10.”ԽԱՂԱՂ ԶԻՆՎՈՐԸ”

Мирный Воин / Peaceful Warrior

Տարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն, սպորտ

Չափազանց գրավիչ պատմություն մարդկային ոգու ամրության մասին և ոչ միայն: Ֆիլմը շատ բազմաբովանդակ է, իսկ հիմքում ընկած է այս միտքը. ամեն ինչ տեղի է ունենում Հիմա և Այստեղ: Կարողանալ լինել ներկա պահի մեջ կարևոր հատկություն է յուրաքանչյուր մարդու համար: Դա հնարավորություն է տալիս գնահատել կյանքը, զարգացնել սեփական անձը, շարժվել առաջ: Այս կինոժապավենում կարող եք գտնել շատ ու շատ օգտակար բաներ ձեզ համար, և, վստահաբար կարող ենք ասել, որ այն խորը հետք կթողնի ձեր հոգում:

11․”ԱՆԳԵԼ-Ա”

Ангел-А / Angel-A

Տարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի

Այս ֆիլմը շատ հետաքրքիր պատմություն ինքնասիրության մասին: Հենց սեփական անձի հանդեպ սերն է այն հիմքը, որի վրա ծնվում է մարդու անհատականությունը: Այդ սերը կարող է վերածնել ցանկացած մարդու: Այն կարող է բարձրացնել մարդուն անգամ ամենախոր հատակից, որտեղից, թվում է, այլևս ելք չի կարող լինել:

Ֆիլմը շատ յուրահատուկ է: Այն դիտելով՝ անասելի հաճույք ես ստանում, ինչպես էսթետիկ, այնպես էլ հուզական մակարդակներում: Կարելի է հիանալ Փարիզի հիասքանչ տեսարաններով, վերապրել ֆիլմի գլխավոր հերոսի կյանքը նրա հետ միասին և անշուշտ մտածել շատ ու շատ կարևոր բաների մասին:

12․”ՊՈԼԻԱՆՆԱ”

Поллианна / Pollyanna

Տարեթիվ: 2003
Ժանր: Մելոդրամա, կատակերգություն, ընտանեկան

Չափազանց լուսավոր ֆիլմ, որը սովորեցնում է տեսնել դրական բաները աշխարհում: Չնայած այն բանին, որ ֆիլմը նկարահանված է մանկական գրքի հիման վրա, բարության այս դասերը կարող են օգտակար լինել ցանկացած մեծահասակի համար: Ֆիլմի գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջնակ է, ով բոլորին ցույց է տալիս, թե ինչպես է պետք ընդունել և հաղթահարել կյանքի դժվար պահերը:

Եվ այն խաղը, որ նա հորինել է ինքն իր համար, այնքան վարակիչ է, որ նրա շնորհիվ շրջապատի մարդիկ էլ սկսում են փոխվել և փոխել իրենց կյանքը:

13․”ԲԺՇԿԱՐԱՐ ԱԴԱՄՍԸ

Целитель Адамс / Patch Adams

արեթիվ: 1998
Ժանր: Դրամա, կատակերգություն, կենսագրություն

Այս ֆիլմը կարող է ջերմացնել ու ոգեշնչել ձեզ անգամ խոր դեպրեսիայի ժամանակ: Չափազանց ջերմ, բարի ու հուզիչ, ինչպես նաև իրական պատմություն իրական մարդու մասին, ով գտնում է իր կյանքի առաքելությունն այն ժամանակ, երբ հենց ինքը օգնության կարիք ուներ և դիմել էր հոգեբուժական կլինիկա: Հենց այստեղ է նա հասկանում, որ հիվանդին առողջացնելու համար դեղամիջոցներից շատ դրական էներգիա, ծիծաղ ու ջերմ վերաբերմունք է անհրաժեշտ: Հասուն տարիքում որոշելով դառնալ իսկական բժիշկ՝ Ադամսը սկսում է մարդանց նվիրել իր հոգու ողջ սերն ու բժշկել նրանց: Ֆիլմը դիտելուց հույզերի իրական փոթորիկ կապրեք՝ ծիծաղ, հուզմունք, ոգևորություն, թախիծ… Կսովորեք ծիծաղել ու հավատալ ինքներդ ձեզ:

14․“ԹՐՈՒՄԱՆԻ ՇՈՈՒՆ”

Шоу Трумана / The Truman Show

Տարեթիվ: 1998
Ժանր: Դրամա

Սա չափազանց առանձնահատուկ ֆիլմ է, և պարզապես նկարագրությունն ընթերցելով՝ գուցե և չկարողանաք ամբողջական պատկերացում կազմել, սակայն այն դիտել միանշանակ խորհուրդ եմ տալիս: Եվ ուրեմն, ինչի՞ մասին է ֆիլմը: Պատկերացրեք, որ մի օր դուք հասկանում եք, որ այն ամենը, ինչ շրջապատում է ձեզ, պարզապես դեկորացիաներ են, մարդիկ ձեր շուրջը՝ դերասաններ, այն քաղաքը, որտեղ ապրում եք, հորինված է, դե իսկ դուք հեռուստաշոուի գլխավոր հերոսն եք, և ահա 30 տարի շարունակ ձեր ծննդյան օրվանից սկսած, ձեր կյանքին հետևում են միլիոնավոր մարդիկ:

Այս իրավիճակում է հայտնվել ֆիլմի գլխավոր հերոսը՝ Թրումանը: Ի՞նչ կանի նա ճշմարտությունն իմանալուց հետո: Կշարունակի ապրել իր համար սովորական դարձած ու ապահով քաղաքում, որտեղ խաղի կանոնները որոշվում են իր փոխարեն, թե դուրս կգա խաղից և կփորձի դառնալ իր կյանքի տերը:

15․“ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՐԴԸ”

Семьянин/ The Family Man

Տարեթիվ: 2000
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի

Շատ լուսավոր ֆիլմ, որը սովորեցնում է յուրաքանչյուր մարդուն հասկանալ իր իրական արժեքները: Անդադար վազքը ինչ-որ բանի հետևից, կենցաղային շրջապտույտը այնքան է մարդկանց կլանում, որ նրանք դադարում են հասկանալ, թե ուր և ինչու են այդպես խելակորույս վազքում:

Ո՞ր տարբերակը կընտրեիք դուք. լինել խոշոր ներդրումային ընկերության տնօրեն, ապրել շքեղ տանը, բայց լինել միայնա՞կ, թե՞ ունենալ սիրող ընտանիք և լինել խանութի համեստ վաճառող, հագուստ գնել սովորական խանութներից և վարել ոչ այնքան հին մի մինիվեն: Այս ընտրության առջև է կանգնում ֆիլմի գլխավոր հերոսը: Սակայն այսպիսի ընտրություն կատարելն այնքան էլ դժվար չէ, եթե կարողանում ես հետևել քո իրական արժեքներին:

16․“ԱՅԴ ՀՐԱՇԱԼԻ ԿՅԱՆՔԸ”

Эта замечательная жизнь / It’s a Wonderful Life

Տարեթիվ: 1946
Ժանր: Դրամա, ընտանեկան, ֆենթեզի

Սա, իհարկե, շատ հին ֆիլմ է, որը, սակայն, շարունակում է ապրել և հուզել միլիոնավոր մարդկանց սրտեր: Այն ճանաչվել է լավագույն ոգեշնչող ֆիլմերից մեկը բոլոր ժամանակներում:

Ջորջ Բեյլին սիրող հայր ու ամուսին է, վարկային կազմակերպության տնօրեն, սակայն նրա գլխին թափված անախորժությունները մղում են նրան մտածել ինքնասպանության մասին: Եվ Երկնքից նրան օգնության են ուղարկում այդ պահին միակ ազատ Երկրորդ դասի հրեշտակին՝ Կլարենսին, ով բարի է, դուրեկան, սակայն դեռ այնքան անփորձ է, որ անգամ հրեշտակի թևեր ունենալու պատվին չի արժանացել:

Եթե նա կարողանա իր գործը լավ կատարել և հետ համոզի Ջորջին մահացու մեղք գործելուց, ապա կստանա նաև թևեր: Կլարենսին շատ քիչ ժամանակ է մնացել, այնպես որ նա որոշում է Ջորջին ցույց տալ այն աշխարհը, որը նա չի նկատում իր շուրջը:

17․«Պահմտոցի» («Игра в прятки»)

Հոգեբան Դեվիդը փորձում է օգնել իր փոքրիկ դստերը համակերպվել մոր մահվան հետ: Նա փոքրիկի պահվածքում սկսում է տարօրինակ բաներ նկատել: Սկզբում Դեվիդը դա լուրջ չի ընդունում, բայց երբ սկսում են տարօրինակ երևույթներ տեղի ունենալ, հայրը փորձում է հասկանալ` ով է այդ Չառլի անունով ընկերը:

18․«Երկվորյակ» («Двойник»)

Այս ֆիլմը ստիպում է աշխատեցնել ուղեղը: Սայմոնը համեստ և հասարակ աշխատող է: Աշխատանքում նրան չեն նկատում, իսկ նրա երազանքների աղջիկն էլ անտեսում է նրան: Թվում է` այդպես կշարունակվի մշտապես, բայց մի անգամ հայտնվում է արտաքինով նրա երկվորյակը` Ջեյմսը, ով բնավորությամբ նրա հակապատկերն է: Ջեյմսը սկսում է վերցնել նրա կյանքը:

19․«Դոննի Դարկո» («Донни Дарко»)

Դոննի Դարկոյին երբեք սովորական տղա չեն համարել, ինչպես ասում են, նա տարօրինակ անձնավորություն է: Եվ ֆիլմը սկզբից մինչև վերջ այդպես տարօրինակ է, ինչպես և գլխավոր հերոսը: Սյուժեն բավականին խճճված է, բայց` շատ հետաքրքիր:  Այս ֆիլմն արդեն մեծ թվով երկրպագուների է գրավել:

20․

21․«Ծանրոց» («Посылка»)

Արթուրը և Նորման երիտասարդ ամուսիններ են, ովքեր ֆինանսական դժվարություններ են ապրում: Հանկարծակի ամուսինները դառնում են կոճակով ծանրոցի տեր: Նրանց բացատրում են, որ եթե սեղմեն կոճակը, ապա նրանք միանգամից միլիոն դոլար կստանան: Սակայն մեկ հանգամանք կա… այդ պահին ինչ-որ տեղ կմահանա իրենց անծանոթ մարդ: Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս… իսկ դուք կկարողանայի՞ք ինչ-որ  մեկին զրկել կյանքից:

22․«Լինել Ջոն Մալկովիչ» («Быть Джоном Малковичем»)

Իր աշխատասենյակում Քրեյգ Շվարտցը հայտնաբերում է փոքրիկ գաղտնի դուռ, որտեղ թաքնված է մուտք դեպի հայտնի դերասան Ջոն Մալկովիչի ուղեղը: Քրեյգը որոշում է զբաղվել բոլոր ցանկացողների մուտքով դեպի հայտնի դերասանի ուղեղ:

23․«Մոլեգնություն» («Одержимость»)

Հիանալի մելոդրամա, որը ֆիլմի ամբողջ ընթացքում չի թողնում թուլանալ: Մինչ ֆիլմի ավարտը չես հասկանում, թե ինչպես այն կավարտվի և ուր կտանի ինտրիգը: Սաունդտրեկն այստեղ առանձնակի ուշադրության է արժանի. այն ուղղակի հիանալի է ընտրված:

24․«Սարդ» («Паук»)

20 տարի անցկացնելով հոգեբուժարանում` Դեննիս Քլեգը վերադառնում է այնտեղ, որտեղ անցել է նրա մանկությունը: Ինչպես սարդ, նա գնում է հիշողությունների սարդոստայնով:

25․«Թշնամին» («Враг»)

Շատ հետաքրքիր և դիտելու արժանի ֆիլմ: Երիտասարդը վարձույթով ֆիլմ է վերցնում և այն դիտելիս հայտնաբերում, որ գլխավոր դերակատարն իրեն շատ նման է, կարծես իր պատճենը լինի: Իր պատճենին գտնելու փորձերը նրա համար հետաքրքիր ընթացք են ունենում: Ի վերջո, ով է նա…

26․«Եռանկյունի» («Треугольник»)

Գրեգն իր զուգընկերուհի Ջեսսիին հրավիրում է օրն ընկերների հետ միասին անցկացնել նավահանգստում: Ուժեղ փոթորիկը շրջում է նավը, և նրանց օգնության են հասնում: Պարզվում է, որ նավը դատարկ է, և ժամանակը կանգ է առել: Բայց նրանք միայնակ չեն, նրանց ինչ-որ մեկը հետևում է…

27․

28․«Անիծվածների կղզին / Остров проклятых»

Երկու ամերիկացի դատական կարգադրիչներ ուղևորվում են Մասաչուսեթսում գտնվող կղզիներից մեկը` այնտեղ գտնվող հոգեբուժարանից մի կնոջ անհետացման հանգամանքները քննելու:

Հետաքննությունն անցկացնելիս նրանք ստիպված կլինեն բախվել ստին, խճճվել փաստերի մեջ…և այդ ամենի ելքն անսպասելի կլինի:

Թողարկման տարեթիվ` 2010

Ժանր` հոգեբանական թրիլլեր, դրամա, դետեկտիվ, էկրանավորում

Ռեժիսոր` Մարտին Սկորսեզե

Դերերում`  Լեոնարդո դի Կապրիո, Մարկ Ռուֆալո, Բեն Քինգսլի, Միշել Ուիլյամս Էմիլի Մորտիմեր և այլք:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s