Ինքնակրթության ևս մի բացահայտում՝ կավով աշխատանքներ․․․․
Քանդակագործների ստեղծագործական ամենամյա բաց հավաքի շրջանակում միայն բատիկով չսահմանափակվեցի։ Կավով աշխատելը,չեմ թաքցնի, միշտ է գրավիչ եղել ինձ համար, և վերջապես նրան “մոտիկից” ծանոթացա։ Ահա առաջին աշխատանքներս,կարծես դադար տալ չէր ստացվում։ Թերեզա Թումանյանի օգնությամբ, կավի հետ մեր ընկերությունը արագ և հեշտ ստացվեց։ Այլ ուսուցիչների հետ միասին ոգևորված,ոգեշնչված պատրաստվում ենք փառատոնին։