Հաճելի է,երբ աշխատանքի հեղինակն ինքդ ես ,և սիրով ես կատարում և դարձնում այն հենց քոնը։ Հաճույք ստացա բատիկի հետ աշխատելիս։ Ուրախ եմ,որ կա Սասնալանջ կամ Մհերի դուռ նախագիծը, կա Մերի Խանջյանը, կա մեր կրթահամալիրը,որը քո առջև բացում է իր բոլոր դռները, քեզ մնում է միայն բացել, բացել դուռը և օգտվել առիթից։ Ահա և ծնվեց իմ առաջնեկը “բատիկի աշխարհում” ՝ Ծովինարն իր ողջ հմայքով։ Առաջին օրը դեռ լավ չէի պատկերացնում արդյունքը։ Թեպետ շարֆը,պատկերն իր վերջնական տեսքը չի ստացել, ոգևորված եմ, չէ որ հոգի եմ դրել,դրական լիցքեր փոխանցել, անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին։