Ճամբարականների հետաքրքիր օրը կրթահամալիրում

Այսօրվա “Մուտք կրթահամալիր” ճամբարի մասակիցներն էին՝ Լիլիթ Գրիգորյան,Ղուկասյան Հովհաննես,Եղիշե Մկրտչյան,Վահե Ավետիսյանը։

Այսօր օրը սկսվեց Քանդակագործների ստեղծագործական ամենամյա բաց հավաքի շրջանակում կավով աշխատանքներով։ Ապագա և ներկա սովորողները միասին,իհարկե սոցիալական հեռավորությանը հետևելով, ծեփեցին տարբեր քանդակներ։ Լիլիթը,ով առաջին անգամ էր ծանոթանում կավին,իր մոտ հետաքրքիր զամբյուղ ստացվեց։

Իմ ապագա,բայց արդեն շատ սիրված սովորողների հետ շրջայց կատարեցինք Արևելյան դպրոց-պարտեզով, Սարալանջով, Ավագ, Միջին դպրոցներով, Արևմտյան դպրոց- պարտեզով և իհարկե ուսումնական Ագարակով։ Ճամբարականները ծանոթացան կրթահամալիրի ավագ,կրտսեր դպրոցներին, կենդանիներին, Բ2-Բ4 թաղամասերին,անցումներին,ծանոթացրեցի մեր կատարած և դեռ շարունակական աշխատանքներին։ Այնուհետև քայլքով ետ եկանք Քոլեջ և չնայած շոգ օրվան, խոցելի արևին, առանց վարանելու աղջիկ թե տղա միացանք Արտակ Ռշտունուն օգնելու։ Մեր խաղողի տնկարանը օր օրի մեծանում է,չնայած նրան,որ օրեր առաջ էր ծնվել։

Արտակ Ռշտունին,խաղողագործության մասնագիտություն ընտրած ուսանողների հետ միասին խաղողի տնկարանի  հողատարածքում  այսօր փորել էին մարգերն ու ակոսները Շարունակելով աշխատանքը՝ տնկելով, ջրելով տնկիները, յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ այս մեծ,աննկարագրելի հաճելի աշխատանքի մեջ : Շարունակելով հետաքրքիր զրույցը վայրը փոխեցինք՝ դեպի Խաղողի և գինու լաբորատորիա։ Նորեկներն այնքան ոգևորվեցին Արտակ Ռշտունու նկարագրած, կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողի,ուսուցչի աշխատանքները,ներդրումը Խաղողի և գինու դպրոցում,որ սկսեցին մտածել,երկմտել արդյո՞ք ճիշտ ընտրություն են կատարել մասնագիտության հարցում։ Լավ է,երբ այս արտակարգ դրության ընթացքում կա հնարավորություն ֆիզիկական միջավայրում մասնակցել ճամբարին։ Սա հնարավորություն է ոչ միայն ծանոթանալու, կապ հաստատելու ծնող-ուսուցիչ-սովորողի միջև, այլ նաև համոզվելու մասնագիտության ընտրության հարցում։

Լիլիթ Գրիգորյանը, Եղիշե Մկրտչյանը պատմում են իրենց առաջիին օրվա մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s