9-րդ դասարանի փաթեթ

Այսօր, ժամը 10։00, Մայր դպրոցի փառատոնային պուրակում Տիարի առաջարկով կլոր սեղան-հանդիպում ունեցանք ավագ դպրոցի կազմակերպիչ՝ Ջուլիետա Սիմոնյանի, միջին դպրոցի կազմակերպիչ՝ Գոհար Եղոյանի, ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյանի (առցանց), Տիարի հետ միասին։ Քննարկեցինք Տիարի առաջարկած “9-րդ դասարանի Փաթեթ” կոչվող նախագիծը։Խոսեցինք միջին դպրոցի 170-180-ի չափ շրջանավարտների մասին, ովքեր արդեն հայտ են ներկայացրել ավագ դպրոցի 9-րդ դասարանում մեկամյա ուսուցման ծրագրով սովորելու։ Թիվն իհարկե աճելու է,այն դեռ սկզբնական է։ Այս մեկամյա ուսուցման, տվյալ նախագծի շրջանակում, հեղինակային ծրագիրը նոր կարողությունների հնարավորություն կտա հիմնական կրթության շրջանավարտին մասնագիտորեն կողմնորոշված՝ ուսումը շարունակելու կրթահամալիրի քոլեջում, ավագ դպրոցի 10-րդ դասարանում կամ կրթահամալիրից զատ,այլ հաստատությունում։

Հանդիպումից առաջ ուսումնառության պայմանագրերը նորից ուսումնասիրել էինք։ Պայմանավորվեցինք երկուշաբթի նորից հանդիպել և արդեն լուծումներ առաջարկել,թե ինչպես կարող ենք ճիշտ ելք գտնել և սովորողներին իրենց համար այդ կարևոր ուսումնական տարվա ընթացքում հնարավորինս շատ ընտրության գործունեության մեջ ներգրավել, օգնել կողմնորոշվել հետագա ուսումնական գործունեության, մասնագիտության ընտրության հարցում։ Շնորհակալություն Տիարին վստահության համար, ես հուսախաբ չեմ անի։Հաջորդ հանդիպումն ավելի վճռական կլինի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s