Քոլեջի, Խաղողի և գինու դպրոցի տնկարանը ծնվեց հունիսի 3-ին, և ահա մեկ շաբաթ անց բոլորիս՝ Արտակ Ռշտունու, խաղողի և գինու դպրոցի ուսուցիչ-ուսանողների, ճամբարականների, Քոլեջի, կրթահամալիրի ուսուցիչների ջանքերի շնորհիվ արդեն ունենք խաղողի տնկարանի հողատարածքում փորած մարգեր ու ակոսներ, տնկիներ։ Տնկելով, ջրելով տնկիները, յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ այս մեծ,աննկարագրելի հաճելի շարունակական աշխատանքի մեջ :