Ուսումնական պլան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2020-2021 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան

9-րդ դասարան

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

Բովանդակություն․ Շաբաթական ժամաքանակը

Ընդհանուր բաղկացուցիչ

  • Հայոց լեզու 3
  • Գրականություն 2
  • Ռուսերեն 2
  • Երկրորդ օտար լեզու 3
  • Մաթեմատիկա 5
  • Քիմիա 1
  • Ֆիզիկա 1
  • Կենսաբանություն 1
  • Աշխարհագրություն 1
  • Պատմություն 2
  • Հասարակագիտություն 1
  • Արվեստ 2
  • Տեխնոլոգիա 2
  • Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործ. 3
  • Ընդհանուր պարապմունք
  • Ռազմամարզական ճամբար 5 օր (տարեկան)
  • Սովորողի ընտրած գործունեություն 4
  • Ընդամենը 33
  • Լրացուցիչ կրթություն
  • Տնային ուսումնական աշխատանք
  • Լրացուցիչ ուսուցման դասընթաց (ներ)

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում է կրթահամալիրի ավագ դպրոցը (այսուհետ՝ Դպրոց), որը կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց է:

3. 9-րդ դասարան ընդունվում է սովորողը, որ իր ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը, սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

4. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական օրացույցով:

5. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան՝ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և ուսումնական շրջանի առանձնահատկությունը։

6. Ընդհանուր բաղկացուցիչով ուսումնական պարապմունքը կազմակերպվում է 20-25 հոգիանոց խմբով: Սովորողի ընտրությամբ դասընթացի պարապմունքը կազմակերպվում է 8-15 հոգիանոց խմբով: Սովորողի նախասիրության զարգացման ակումբի անդամների նվազագույն քանակը 12 է: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:

7. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

8. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով,

տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: 9. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների, ուսումնական կենտրոնների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով: 10. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով:

11. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։

12. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: Դասավանդողի գործունեության արդյունքները նույնպես սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում։

13. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

14. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր: 15. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

16. Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

17. Կրթահամալիրի, Դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք են:

18. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են: 19. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, նախագծերի բաղկացուցիչն են:

20. Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական։

21. «Հայոց լեզուն», «Գրականությունը» ներառում են արևմտահայերենի, գրաբարի ուսուցում։

22. «Մաթեմատիկան» կազմված է «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա՝ առանց բանաձևերի» դասընթացներից։

23. «Կենսաբանություն» առարկան «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացն է, որը ներառում է էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:

24. «Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով։ Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

25. Ուսուցանվող մի օտար լեզուն ռուսերենն է: Երկրորդ օտար լեզուն սովորողը ընտրում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն ցանկից: Օտար լեզուները գործնական կիրառություն ունեն մյուս ուսումնական պարապմունքներին:

26. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն, առաջին բուժօգնություն», «Մեդիատեխնոլոգիաներ», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք», «Խաղողագործություն-գինեգործություն» դասընթացներից, կազմակերպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

27. «Արվեստ» առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ ուսումնական նախագծերի, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական նախագծերի միջոցով:

28. «Պատմություն», «Արվեստ» դասընթացների մեջ, «Ընթերցում ենք գրաբար» ուսումնական նախագծերում ներառված են նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի համապատասխան բաղադրիչները:

29. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցությունը: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են հնգամարտ, նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն, ըմբշամարտ (ձյուդո): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն, մարզական այլ ակումբի պարապմունքներ: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարող է կրթահամալիրում մարզական-ակումբային պարապմունքների չմասնակցել։ Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Սովորողը տարվա ընթացքում 5 օր մասնակցում է ռազմամարզական ճամբարի:

30. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր` քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, մեդիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, ոսկերչի, պատմաբան-

հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) , խաղողի և գինու դպրոցի (գինեգործության), մեդիատեխոլոգիական գործունեություն։ Սովորողը կարող է ընտրել նաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը, ձևավորել նոր ակումբ։ 31. Սովորողի տնային աշխատանքը բաղկացած է նրա ընտրած (անհատական ուսումնական պլանով) դասընթացների առաջադրանքներից, ամենամսյա առարկայական ֆլեշմոբներից, ուսումնական նախագծի աշխատանքից։ 32. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են:

33. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։

34. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

35. Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։ Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր): Խրախուսվում են սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով: 36. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s