Ծաղկեվանք, Արա լեռան ստորոտ․բարձունքի հաղթահարում

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա գտնվում է Աշտարակից Ապարան տանող ճանապարհին, Արագածոտնի մարզ, Արայի լանջեր: 

Համակարգողներ՝ Նելլի Գեղամյան, Մարիամ Քալանթարյան,Մարիամ Մխիթարյան,Լիլիթ Սարգսյան, Բելլա Աբրահամյան

Օրը՝ Սեպտեմբերի 2

Ժամը՝9։00

Մեկնում՝ քոլեջի բակից

Երթուղին՝ 

Երևան-Քասախ-Պռոշյան- Նոր Երզնկա գյուղ- Արա լեռ-Ծաղկեվանք
Կանգառ՝

  • Քասաղի կիրճի հատվածում
  • Նոր Երզնկա գյուղի մոտ
  • Հրազդանի ջրանցքի հատվածում

Նպատակը՝

Ընթացքը՝

  • Կատարել նախապատրաստական աշխատանքներ, ուսումնասիրել տվյալ վայրը, հավաքագրել տեղեկություններ, բլոգներում տեղադրել այն
  • Բնապահպանական նախագիծ՝ վերցնել պարկեր, ձեռնոցներ և ճանապարհը մաքրել պլաստիկ շշերից և աղբից, նախապատրաստել համապատասխան սրվակներ ջրի նմուշներ վերցնելու համար, հետագայում ջրի ստրուկտուրան ստուգելու նպատակով:


Մասնակիցներ՝ “Մուտք կրթահամալիր” ճամբարի մասնակիցներ՝

Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s