«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության ամենամյա փառատոնի մեկնարկը տրվեց հունիսի 15-ին ։
Սիրով հրավիրում ենք՝ մասնակցելու Քանդակագործների ստեղծագործական ամենամյա բաց հավաքին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
Ինքս իմ մեջ սերը,կարողությունը բացահայտելով՝ տաղանդի մասին խոսելը դեռ շուտ է, էլ ավելի եմ հմտանում կավագործության,բատիկայի մեջ։ Ստորև տեսաֆիլմի և լուսանկարների միջոցով կարող եք ծանոթանալ Քոլեջում փառատոնային եռուզեռին։ Որքան սիրով ու հավեսով են մասնակցում բոլորը և աշխատանքով մթնոլորտն ավելի գեղեցկացնում։
Քոլեջին ոչ միայն ճամբարականները,բրուտագործության բաժնի ուսանողները,դասավանդողներն են միացել,այլ նաև Արևելյան և Հարավային դպրոց-պարտեզի ուսուցիչները։