Նախագծերը նախատեսված են՝
Կրթահամալիրի 9-րդ դասարանի, քոլեջի սովորողների, “Մուտք կրթահամալիր” ճամբարի մասնակիցների,դասավանդողների, ընտանիքների և այլ ցանկացողների համար։
Դե ինչ,արի ընտանեկան երեկոները դարձնենք հետաքրքիր, ուսումնական’ հաճելին համատեղելով օգտակարի հետ։
- Սիրու՞մ ես ֆիլմեր դիտել
- Ի՞նչ հաճախականությամբ ես ֆիլմեր դիտում, որքա՞ն մեծ է կինոյի տեղը քո կյանքում
- Որո՞նք են սիրածդ ֆիլմերը, ռեժիսորները
Կարո՞ղ ես պատասխանել այս հարցերին,թե՞ դժվարանում ես։ Դու ճիշտ տեղում ես հայտնվել,ես քեզ կօգնեմ կողմնորոշվել, իմ կրտսեր կամ ավագ կինոման ընկեր։ Եթե հետաքրքրեց,ապա միացիր Ֆիլմասերների անկյուն-ի մասնակիցների շարքին։
Խոհանոցը’ ընտանեկան ուսումնական հարթակ։ Հեռուստացույցից,համակարգչից տան անդամների հետ միասին անցում ենք կատարում դեպի խոհանոց,ուսումնական խոհանոց’
Առողջ սնունդ-ը առողջ մարդու կարևոր,առաջնային գրավականներից մեկն է։ Ժամանակի սուղ լինելու պատճառով, նոր տեխնոլոգիաների առաջ գալուց հետո ամռան,աշնան սեզոնային միրգ,բանջարեղենի պահպանման տեսակը փոխվեց՝ այն այժմ ավելի հեշտ,արագ, վիտամինների մաքսիմալ պահպանման մեթոդ է։ Խոսքս շատերին ծանոթ արագ սառեցման մասին է։
Առաջարկում եմ ևս մի ընտանեկան նախագիծ։ Նոր հնարավորություն տան անդամների հետ միասին մասնակցել խոհանոցային նախագծին։Սառեցված մթերքը տարվա ցուրտ եղանակներին անփոխարինելի է, բայց կարո՞ղ է արդյոք այն փոխարինել թարմ պտուղ-բանջարեղենին: Այս և այլ շատ հարցերի պատասխանները կգտնեք նախագծում։
Մասնակցությունը հաստատելու համար, խնդրում եմ նամակ ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am։