Ամառային նախագծեր․ֆիլմադարան

  • Սիրու՞մ ես ֆիլմեր դիտել
  • Ի՞նչ հաճախականությամբ ես ֆիլմեր դիտում, որքա՞ն մեծ է կինոյի տեղը քո կյանքում
  • Որո՞նք են սիրածդ ֆիլմերը, ռեժիսորները

Կարո՞ղ ես պատասխանել այս հարցերին,թե՞ դժվարանում ես։ Դու ճիշտ տեղում ես հայտնվել,ես քեզ կօգնեմ կողմնորոշվել, իմ կրտսեր կամ ավագ կինոման ընկեր։ Գիտե՞ս ինչպես առաջացավ Ֆիլմադարան ստեղծելու միտքը։ Քանի որ ես ֆիլմ դիտել շատ եմ սիրում և ունեմ իմ անձնական մեծ ցուցակը, սակայն ոչ մի տեղ այն հրապարակված ,պահպանված չի և այն վերհիշելու, համալրելու,խորհուրդ տալու,կիսվելու համար նախատեսված հարթակ չկար՝ միտքն այցելեց ինձ։ Իսկ ինչու՞ չլինի ֆիլմադարան,որտեղ ցանկացողները կգտնեն ըստ ժանրերի ֆիլմեր, կկարողանան ծանոթանալ կարճ նկարագրության հետ և կգրանցեն դիտած ֆիլմերը, կկիսվեն խորհուրդներով։

Նախագիծը նախատեսված է՝

Կրթահամալիրի 9-րդ դասարանի, քոլեջի սովորողների, “Մուտք կրթահամալիր” ճամբարի մասնակիցների,դասավանդողների, ընտանիքների և այլ ցանկացողների համար։

Ժամկետը՝ երկարատև։

Ընթացքը՝

  • Մասնակիցը «Ֆիլմադարան» ակումբի բլոգից ընտրում է իր նախընտրած ֆիլմերը,
  • դիտում ընտանիքի անդամների,ընկերոջ հետ միասին,
  • գրում իր բլոգում կարծիք,խորհուրդ,իր մտքերը ֆիլմի վերաբերյալ և
  • ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am
  • իսկ ես կտեղադրեմ այն դիտողների կարծիքների գրառման մեջ

Նպատակը՝

  • Ընտանեկան երեկոները դարձնել և հաճելի,և ուսումնական
  • Սովորեցնել համագործակցել միմյանց հետ
  • Սովորեցնել ֆիլմ դիտելու,ընտրելու մշակույթին

Արդյունքում՝

  • Կրթահամալիրում ստեղծել ֆիլմադարան,որը հնարավորություն կտա օգտվելու ցանկացող,հետաքրքրվողներին
  • Կկարողանանք համացանցում կիսվել սեբաստացիների կողմից կազմած ֆիլմերի ցանկ,կստեղծենք մեր դիտած ֆիլմերի թոպ10
  • Ուսուցիչների ֆիլմերի հետ կապված նախագծերը պահպանել մի փաթեթում

Խորհուրդ եմ տալիս մասնակցել ընտանիքի անդամների հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s