Առողջ սնունդ-ը առողջ մարդու կարևոր,առաջնային գրավականներից մեկն է։ Ժամանակի սուղ լինելու պատճառով, նոր տեխնոլոգիաների առաջ գալուց հետո ամռան,աշնան սեզոնային միրգ,բանջարեղեն պահպանման տեսակը փոխվեց՝ այն այժմ ավելի հեշտ,արագ, վիտամինների մաքսիմալ պահպանման մեթոդ է։ Խոսքս շատերին ծանոթ արագ սառեցման մասին է։
Սառեցված մթերքը տարվա ցուրտ եղանակներին անփոխարինելի է, բայց կարո՞ղ է արդյոք այն փոխարինել թարմ պտուղ-բանջարեղենին: Այս և այլ շատ հարցերի պատասխանները կգտնեք նախագծում։
Նախագիծը նախատեսված է՝
Կրթահամալիրի 9-րդ դասարանի, քոլեջի սովորողների, “Մուտք կրթահամալիր” ճամբարի մասնակիցների,դասավանդողների, ընտանիքների և այլ ցանկացողների համար։
Ժամկետը՝ երկարատև։
Նպատակը՝
- Կրթահամալիրում ստեղծել ամառային մառանի փաթեթ
- տեխնոլոգիական կարողությունների ձևավորում
Ընթացքը՝
- Ես ներկայացնում եմ իմ բլոգում տվյալ ժամանակահատվածում հասունացած միրգ,հատապտուղ,բանջարեղենի սառեցման ընթացքը բոլոր մանրամասնություններով
- մասնակիցը իր ընտանիքի անդամների հետ կատարում է նույն պրոցեսը կամ առաջարկում իր փորձած տարբերակը
- արդյունքը,ընթացքը տեղադրում իր բլոգում
- ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am
Խորհուրդ եմ տալիս մասնակցել ընտանիքի անդամների հետ։