Այսօր նորեկ ճամբարական՝ Թամարան,ով առաջին անգամ ծանոթացավ կրթահամալիրին, շրջեցինք Արևելյան դպրոցով, Հյուսիսային դպրոցով։ Այնտեղ Արտակ Ռշտունու հետ միասին տանիքում խաղողի թարմաների լարերի ամրացման աշխատանքներ կատարեցինք։ Հյուսիսից անցում կատարեցինք դեպի Ավագ, Միջին դպրոց՝ փառատոնային պուրակով։ Քոլեջ վերադառնալուն պես Քանդակագործության փառատոնին մասնակցության հայտ լրացրեց Թամարան և մյուս նորեկի հետ միասին՝ Եղիշեի, առաջին անգամ ծանոթացան կավին և արդյունքը զարմացնող էր։ Միջին դպրոցի սովորող Նարեկը նույնպես կավագործության աշխատանքներ է կատարում,ծեփում “Սասնա ծռեր” էպոսի հերոսներին։