Ամառային ուսումնական մառան․ծիրան

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Ծիրանը սառեցնում ենք հունիսին։

Գործընթաց՝

  • հեռացնել կորիզները
  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Ծիրանից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել,և հյութ, ինչպես նաև օգտագործել խյուսերի մեջ կամ մածունի հետ հարել, օգտագործել հրուշակեղենի մեջ։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։Հրուշակեղենի մեջ օգտագործելիս չեք տարբերի թարմից։

Ծիրանի օգուտները. 7 հատկությունները

1. Ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից: Պատկերացնո՞ւմ եք: Բայց որպեսզի հասնեք այսպիսի անհավանական պաշտպանության, անհրաժեշտ է ամեն օր ուտել 5-6 հատ թարմ ծիրան:

2. Ժամանակակից աշխարհում հաճախ տառապում ենք արագ հոգնելիությունից և կենսական ուժի պակասից: Բայց շնորհիվ ծիրանի մեջ պարունակվող մագնիումի և ֆոսֆորի՝ կարելի է դա շուտ լուծել: Ծիրանը բարելավում է նաև ուղեղի ակտիվությունը: Ուղղակի Ձեր ռացիոնում ծիրան ավելացրեք:

3. Եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից: Ծիրանը հատկապես օգտակար է աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունեցող մարդկանց համար:

4. Ծիրանն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների վրա և պնդացնում են դրանց պատերը: Ծիրան խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն երակների վարիկոզային լայնացում:

5. Ծիրանը հանդիսանում է նաև գերազանց կոսմետիկ միջոց: Ծիրանից պատրաստված դիմակն օգնում է թարմացնել մաշկը և հարստացնել այն վիտամիններով և միկրոէլեմենտներով:

6. Ծիրանը շատ արդյունավետ հակամիկրոբային միջոց է: Դրա համար ինֆեկցիոն հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է ծիրանի հյութ օգտագործել:

7. Ծիրանը կալիումի պարունակությամբ ռեկորդակիր է, դրա համար էլ այն անհրաժեշտ է մարդկանց համար, ովքեր ունեն սրտանոթային պրոբլեմներ: Կալիումն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի և արյան բարձր ճնշման դեպքում:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s