․․․․․․Ծովինար խանում էրդիք կայներ էր.
Միտք արեց իր մեջ. «Որ իմ հերն իմանար,
Էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կը տար—
Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն,
Էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ տ’անիծեն,
Վերջըն զոռով ինձ տի տանեն:
Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ,
Իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա»։
Աղջիկն էլավ, գնաց իր հոր դիվան,
Ասաց.— Հա՛յրիկ, ինչի՞ կը մտածես․․․․․․