Քոլեջում ծիրանահավաքն իրականացնում ենք յուրաքանչյուր օր,սակայն այս անգամ յուրահատուկ օր էր։ Նելլի Գեղամյանի հետ միասին ծիրանից հյութ պատրաստեցինք։
Պատրաստման եղանակը՝
- ծիրանը լվանալ
- կորիզներից ազատել
- ջուր ավելացնել այնքան,որ ծիրանը ծածկ
- դնել գազօջախին( մարմանդ կրակի վրա)
- առաջին եռ գալուց հետո անջատել հյութը,թողնել հանգստանա
- ցանկության դեպքում ավելացնել շաքարավազ և նորից եռացնել
- հովանալուց հետո թողնել սառնարանում սառի և վայելել
Հրավիրում ենք բոլորին համտեսելու մեր ամառային մառանի շրջանակում պատրաստած ծիրանի հյութը։
