Ընտանեկան,աշխատանքային ճամփորդություն դեպի Արատես

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ Է ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ճամփորդության ժամանակահատվածը՝ հուլիսի 2-4
Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Բլեյան և ընկերներ 

Նախագծի նպատակը՝
Արատեսի դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ`

  • Դպրական կենտրոնի մաքրություն, խնամք
  • Մետաղյա մահճակալների ներկում
  • Դպրական կենտրոնի տների պատուհանների շրջանակների լաքապատում
  • Դպրական կենտրոնի տների հարդարման աշխատանքներ, միջավայրի լուծումներ
  • Խոտհունձ, խոտքաղ

Այս ճամփորդությունն ինձ համար բացահայտումների աշխարհ էր՝ ճամփորդ ընկերների, սրտացավ, աջակցող ընկերների աշխարհ։ Մասնակիցները ոչ միայն կրթահամալիրի դասավանդողներն էին, մեր բալիկները, այլ նաև իմ քույրիկը,ում այլ տեսանկյունից հնարավորություն ունեցա հետևելու,բացահայտելու։

Ճամփորդելիս միայն դրական լիցքեր,ոգևորություն չէ,որ ստանում են։ Նաև բացահաըտած,քեզ հոգեհարազատ ընկերներ ես ձեռք բերում՝ չէ որ ցանկացած մարդու հետ հաց կիսել,սեղան նստել,առօրյան չես կարող անցկացնել, իսկ մենք այն հիանալի ենք անցկացրել և աշխատանք կատարելը միասին է՜լ ավելի հաճելի էր։

Առավոտյան Սբ․ Երրորդություն եկեղեցու մոտից շարժվեցինք և Տիարի առաջարկած երկար,բայց շատ հետաքրքիր ուղղիով ճանապարհ ընկանք։

Իսկ այժմ կներկայացնեմ ճամփորդական ուղղին, կանգառները՝

Հայրավանք,Վերին Գետաշեն,ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՍԵՎԱՆԸ

Գյուղը նախկինում Ադիաման անվանման տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի՝ հիմնականում Ալաշկերտ գավառի Խաստուր (Հացատուր, Խացատուր) գյուղից, Մուշից և այլ բնակավայրերից գաղթած հայ ընտանիքներով։ 1878 թվին գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված է ֆիդայի՝ Վահան հազարապետի աճյունը։

Գյուղն ընկած է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ

Կոթավանքը կամ Կոթա Սուրբ Աստվածածինը կառուցվել է իններորդ դարում Մարիամ իշխանուհու եւ Սյունյաց Վասակ իշխանի որդի Գրիգոր Սուփանի կողմից: Այն կառուցվել է իշխանանանիստ Կոթ քաղաքի տարածքում, Արգիճի գետի հարավարաեւելյան ափի ժայռեղեն հրվանդանին: ՈՒղղանկյուն եւ կենտրոնագմբեթ, ավելի քան 20 մետր բարձրություն ունեցող ճարտարապետական բացառիկ մտահղացումներով այդ կառույցը հանդիսացել է ոչ միայն դպրանոց եւ հոգեւոր տուն, այլ նաեւ պաշտպանական անառիկ ամրոց: Ըստ պատմական աղբյուրներիայն քանիցս ենթարկվել է թշնամական բանակների, ադ թվում Լենկթեմուրի աշխարհավեր բանակի հարձակումներին ու ասպատակություններին, սակայն կանգուն է մնացել մինչեւ 17-րդ դարի երկրորդ կեսերը, մինչեւ Գառնիի պատմական երկրաշարժը, որի ժամանակ փլվել են գմբեթը եւ պատերի վերին հատվածները:

Օրբելյանների քարավանատուն

Բնության մասին անդադար կարելի է խոսել՝ մաքուր օդը, ծաղիկներով պատված լանջերը, պարզ երկինքը․․․․ահա թե ինչ է պետք ազատություն զգալու համար։

Հասանք․․․․հասանք մեր,մեզ սպասող Արատեսին իր ողջ հմայքով․․․․Այն տարեց տարի չէ, օր օրի, ժամ առ ժամ՝ կարծես նորածնի պես, փոփոխվում է, գեղեցկանում, լուսավորվում և դրական լիցքեր հաղորդում բոլորիս։

Արատես հասնելուն պես աշխատանքային խումբն առանց մի վայրկյան հանգստի անցավ գործի, օգնում էին ընկեր Սմբատին Լեոն, Վահանն ու Մոնան’ այ սա է աշխատասեր լինելը։

Մի փոքր հանգստից հետո սկսեցինք Արատեսյան Art-միջավայրի աշխատանքները։ Բաժանվեցինք խմբերի, բոլորս Տաթև Բլեյանի աջակցությամբ գիտեինք մեր աշխատանքը։ Կատարել ենք սիրով,համախմբված։

Երկաթե մահճակալներին,սեղան, աթոռներին, նոր շունչ տվեցինք, գույներ հաղորդեցինք ննջասենյակներում։ Ինչպես նաև երկաթե նոր ցանկապատերի թարմեցում,ներկում։

Արմեն Ստեփանյանի Քոլեջում պատրաստած շրջանակներին թելեր անցկացրեցինք,գեղեցիկ լուծում գտանք՝ գույնզգույն,բուրավետ ծաղիկներով զարդարեցինք և կախեցինք տնակներում, միաջավայր ավելի գեղեցիկ դարձավ։ Անկողինները հանեցինք արև տեսնելու․․․ Իհարկե բոլոր սենյակները մաքրեցինք, կահույքի տեղափոխություն կատարեցինք։ Ամենը մեկ տեսանյութում՝

Արատեսյան բնությունը վայելել չես հասցնում երբեք․․․այն ամեն անգամ տարբեր է․․․․Տարբերվում է գույներով, բուրմունքով, մարդկանցով։

Հասցրել ենք նաև Արատեսի նոր բնակիչների հետ ծանոթանալ՝ մեղվաընտանիքներին։ Սմբատ Պետրոսյանի գիտելիքների պաշարի շնորհիվ բացահայտեցինք մեղուների աշխարհը և դեռ կշարունակենք բացահայտել։ Բզզան TV-ի թողարկումը։

Ինչպե՞ս է անցնում մեղուների առավոտյան ընդհանուր պարապմունքը, ո՞վ է նրանց մենթոր ուսուցիչը, մասնակցու՞մ են արդյոք մեղուները ֆլեշմոբերին․․․
Այս և այլ հարցերի պատասխաններ կգտնեք Բզզան TV-ի հերթական թողարկումը դիտելով։

Դե իսկ ուշ երեկոները անցկացրեցինք խարույկի, ջերմ զրույցների,խաղերի շուրջ։

Երբ հանդիպում են երկու խմբի ճամփորդներ՝

Ետդարձին չնայած քամոտ,անձրևոտ եղանակին հասցրեցինք այցելել Հորբատեղ գյուղ։ Հրաշք տեսարան,որի համար արժեր ցեխաջրերի միջով բարձունք հաղթահարել, հորդառատ անձրևի, կայծակի միջով։

Բնական շատրվանող աղբյուր Հորբատեղ գյուղում։
Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։

Ֆոտոպատում՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s