Առավոտյան մի խումբ “Մուտք կրթահամալիր” ճամբարի մասնակիցների հետ շրջայց կատարեցինք կրթահամալիրի մասնաշենքերով։
Մասնակիցներ՝
- Մարիա Կարապետյան
- Մելանյա Սարգսյան
- Միշա Սարոյան
- Ժասմինա Վարդանյան
- Անի Աթաբեկյան
- Էլեն Հովսեփյան
- Աննա Հայրապետյան
- Մարիամ Աբրահամյան
- Սոֆիա Ղարիբյան
- Ասյա Եղիազարյան
Արևելքով, Սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց,որտեղ զրուցեցինք ընկեր Դավիթի հետ, նկարագրեց մոմի հետ աշխատելու կարգը, այնուհետև Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցով շրջեցինք և Սարալանջ-Սասնալանջով ուղևորվեցինք դեպի Ավագ դպրոցի Փառատոնային հարթակ, մարզադահլիճներին ծանոթացան նորեկները։ Այնուհետև կատարեցինք քայլք դեպի Արևմտյան դպրոց՝ ուսումնական Ագարակ,որտեղ ծանոթացան ձիերին, խնամքի հետ կապված նրբություններին, սիրեցին և ետ վերադարձանք։
Ընդմիջումից հետո բլոգավարության հմտություններին անդրադարձանք, իսկ քիչ ուշ հեքիաթի ժամին մասնակցեցին բոլորը։